Friday, February 12, 2016

Իրոք որ, ինչո՞ւ ՀՅԴ-ն չի պահանջում Սյունիքի մարզը


«Չորրորդ իշխանությունը» մի հեգնական հռետորական հարց էր ուղղել դաշնակներին․ ինչո՞ւ չեն պայքարում, որպեսզի Շիրակի մարզի փոխարեն, իրենց տան Սյունիքի մարզը, առավել ևս, որ Շիրակում ամեն ինչ լավ է ու նախկին ԱԱԾ-ական գեներալ Ցոլակը իրենց շատ արդյունավետ մարզպետ դրսևորեց։ Մինչդեռ, Սյունիքը լիսկազերծողը ազգային հերոս կարող է դառնալ։

Ու իսկապես, ինչո՞ւ ՀՅԴ-ն չի պայքարում Սյունիքի համար։ Եթե մի կողմ դնենք նախատրամադրվածությունը ու մի պահ հավատանք դաշնակների ազնիվ մղումներին, ինչպես նաև հիշենք նրանց թեզերը՝ Հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, երբ ասում էին, որ համակարգը պետք է ներսից առողջացնել ու դրա համար պետք են մեխանիզմներ, ապա շատ էլ տրամաբանական բան կլինի, եթե փորձեն իրենց ձեռքն առնել Հայաստանի ամենախնդրահարույց մարզերից մեկը, որը հանրային ուշադրության կենտրոնում է։

Անգամ եթե իրենց չտային էլ այդ մարզը, միայն իսկ փորձը դա անելու, առնվազն կմեղմեր հանրության բացասական նախատրամադրվածությունը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության նոր եթերաշրջանի նկատմամբ։ Այլապես ստացվում է մի պատկեր, որն այդքան էլ չի գեղեցկացնում դաշնակցական ընկերներին․ ուզում են արագ ու հեշտ տիրանալ հնարավորինս շատ ադմինիստրատիվ լծակներ տվող գերատեսչություններին և ուզում են հնարավորինս քիչ գլխացավանք ունենան այդ պաշտոններում։

Գուցե սրա համար էլ մարդիկ չե՞ն հավատում ՀՅԴ-ի ազնվությանը։

Thursday, February 11, 2016

Հայաստանի ընդդիմադիր դաշտում ամբիցիաները գերակայում են հայրենասիրության հանդեպ

Մեր ընդդիմադիրները մեսսիաներ են։ Բոլորն՝ անխտիր։ Դե իսկ մեսսիականությունը չի ենթադրում ճկունություն և թիմային աշխատանք։ Դրա համար էլ, երբեք չենք տեսնի արդի հայաստանյան ընդդիմադիրները միահամուռ պայքար ու կոնսոլիդացիա։ Մեզ մոտ ընդդիմությունը միավորվում է միայն ավտորիտարիզմի սկզբունքով՝ երբ բոլոր մեսիաներին իրար գլուխ է հավաքում սուպեր-մեսիան ու ասում է «Գյադք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ»։ Այսպես էր Դեմիրճյանի ժամանակ, այդպես էր Լևոնի ժամանակ և այդպես էր Ծառուկյանի ժամանակ։

Սակայն երբ չի լինում մեգա-մեսսիա, սրանք գզվրտվում են ու իրար խանգարում։ Ըստ էության, նրանք ավելի մեծ ջանք ու ռեսուրս են գործածում՝ իրար դեմ պայքարելու համար, քան իշխանություններին հակազելու։ Ուր մնաց թե միավորվեն ու միացյալ ճակատ կազմեն։ Մինչդեռ առողջ տրամաբանությունը հուշում է, որ սա միակ հնարավորությունն է շատերի համար՝ 2017-ին խորհրդարանում հայտնվելու համար։

Սակայն մեր ընդդիմադիրների հպարտությունը թույլ չի տալիս նման սցենար դիտարկելն անգամ, որովհետև ամբիցիաներն են խեղդում։ Ի վերջո, ինչների՞ն է պետք, եթե կարելի փոխարենը որոշակի պարբերականությամբ գանգատվել տաբեր միջազգային պատվիրակությունների ու ներկայացուցիչների մոտ, կամ ինչպես Զուրաբյանն է սիրում անել՝ այնպիսի ելույթներ ունենալ ԵԽԽՎ-ում, որ ադրբեջանական պատվիրակության ծափահարություններին արժանանան։

Մեր արդի ընդդիմությունը քաղաքական էվոլյուցիայի փակուղային ճյուղ է, որն արդեն վաղուց իրեն սպառել է և որը թքած ունի ամեն ինչի ու ամեն բանի վրա, բացի սեփական շահն ու հիվանդագին գերարժևորմամբ պայմանավորված ամբիցիաները։ Դրա համար էլ, այս օրին ենք։

Wednesday, February 10, 2016

ՀԱԿ-ը չի ների «Նոր Հայաստանին»՝ Մարտի 1-ին վայիս լինելու համար

Քաղաքապետարանը ընդունել է միամնգամից երկու քաղաքական ուժերի իրազեկում՝ Մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ։ Խոսքը ՀԱԿ-ի և Նոր Հայաստանի մասին է։ Լևանականները հաստատ չեն ների այս ապտակն ու հանդգնությունը, որը դրսևորել են Սեֆիլյանենք՝ վիճարկելով ՀԱԿ-ի մենաշնորհը։ Բանն այն է, որ Մարտի 1-ը «նշելու» հեղինակային իրավունքները ՀԱԿ-ինն են ու սա վերջին բանն է, որ մնացել է մահացող ու կազմաքանդված այդ միավորին՝ իրենց փառքի ու հզորության օրերից։

Եվ այժմ, նրանց այդ հաճույքից ուզում են զրկել ինչ որ Րաֆֆիներ, Ժիրիկներ ու Անդրիասիկներ։ Մի բան, որ անգամ չարեցին հանրապետականները․․․ Համոզված եղեք, ար առաջիկա մի քանի շաբաթներին ցանցում էլի սկսելու են ցեխ շփել իրար վրա ու զավեշտալին այն է, որ անելու են դա ընդդիմադիրներն՝ իրար միջև։

Մի կոզմից, ՀԱԿ-ի համար Մարտի 1-ը Ազատության հրապարակում նշելը ավելի շուտ սակրալ ինչ որ բան է, հաշվի առնելով, որ տարիների ընթացքում կոնգրեսսն ավելի շատ կրոնական կազմակերպության է վերածվել, քան քաղաքականի, բայց դե մյուս կողմից արդարության համար պետք է նշել, որ Սեֆիլյան&Co-ն էլ է զզվցրել արդեն իրենց անդադար ու մանր սադրանքներով ու վնասարարությամբ։ Ասա էս ա արդեն 3 ամիսկ կլինի Ազատության հրապարակ եք, գոնե մի օր եղե՞լ ա, որ 100 կողմնակից կարողանաք հավաքել, որ հիմա էլ եկել մայմունություն եք անում և ուրիշի կրոնական տոնն եք ուզում փչացնել։

Ու այսպես էլ երեկվա դաշնակիցները դառնում են թշնամի։

Monday, February 8, 2016

Դաշնակցության նազուտուզը

Դաշնակները հիմա էլ չեն կարողանում բարիշել ՀՀԿ-ի հետ՝ պորտֆելների պոտենցիալ շահառուների անունների մասով։ Մասնավորապես խոսկացություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է արտահայտվել դաշնակների ներկայացրած բոլոր թեկնածություններին, բայց Արծվիկ Մինասյանինից, իսկ ամենասուր վանումն առաջացնում է Դավիթ Լոքյանի անունը։

Ասում են նաև, որ ընկեր Հրանտը էստեղ շատ է իր վրա վերցրել ու միանձնյա որոշում է կայացրել՝ կոալիցիա կազմելու հարցում, ինչը դուր չի գալիս Դաշնակցության բյուրոյի այլ անդամներին (ամերիկյան ու ֆրանսիական դաշնակներին)։ Մի կողմից, իհարկե կարելի է գրողի ծոցն ուղարկել բյուրոյի այլ անդամներին, որովհետև դաշնակները արդեն զզվացրել են իրենց մասսոնականության իմիտացիաներով ու ինչո՞ւ պետք է ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքացիները որոշիիչ դերակատարություն ունենան Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։

Բայց դե մյուս կողմից՝ տեղական դաշնակներն էլ են արդեն զզվացրել։ Իրոք զզվացրել են։ Չի կարելի այսպիսի հաճախականությամբ նազուտուզ անել և ընդդիմադիր, և իշխանական դաշտի հետ, իսկ հետո մուննաթոտ կեցվածքով ու դեմքի խրոխտ արտահայտությամբ կանգնել ու հոխորտալ, թե ինչ կարևոր ու անփոխարինելի քաղաքական միավոր է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Բերեք առանց այդ լիրիկական զեղումների։ ՀՅԴ-ն ու մասնավորապես դրա հայաստանյան ֆիլիալը վաղուց արդեն ոչնչով չի տարբերվում նույն Ազգային Միաբանությունից ու ՕԵԿ-ից։ Թերևս միայն սիմվոլիզմի հաշվին ունի որոոշակի կայուն էլեկտորատ, բայց այն էլ հալչում է տարեցտարի ու առաջին հերթին այն անսկզբունքային ու անհետևողական քաղաքականության, որը վարում են դաշնակները։ Այնպես որ, արեք Ձեր քաղաքական առևտուրը, բայց մի քիչ ավելի համեստ եղեք։

Tuesday, February 2, 2016

Դաշնակցական ցինիզմ, կամ ինչպես սեփաական պադոշությունը մատուցել, որպես անձնազոհություն

Դաշնակները ցինիկ են ու դա նորություն չէ, բայց երեկ Արմեն Ռուստամյանը դաշնակցական ցինիզմի նոր բարձրունքներ նվաճեց՝ հայտարարելով, որ իրենք համագործակցության մեջ են մտնում իշխանությունների հետ, քաջ տեղյակ լինելով, որ իշխանությունները հեղինակազրկված են ու այդ պատճառով, համագործակցությունը կվնասի ՀՅԴ-ի վարկանիշին, բայց դա արվումն է հանուն ազգի բարօրության․․․

Ասա տնաշեն, հերթական անգամ քաղաքական մարմնավաճառություն եք արել՝ լավ եք արել, մեկ է, բոլորն էլ գիտեին, որ նման մի ֆոկուս անելու եք, բայց ի՞նչ կարիք կա նման պաթետիկ լույսի ներքո մատուցել Ձեր մշտական հաճախորդի կարգավիճակը։ Ի՞նչ ազգային բարօրություն, ի՞նչ վարկանիշ, ի՞նչ հեղինակազրկում։

Այո՛, իշխանություններին ու մասնավորապես՝ ՀՀԿ-ին չեն սիրում, բայց այնպես չէ, որ ՀՅԴ-ի համար էր ժողովրդի խելքը գնում։ Ու ինչքան էլ դաշնակները հոխորտան, որ ՀՅԴ-ին բան ասողները, պետք է ՀՅԿ-ի ոտքերը լվանան ու ջուրը խմեն, փաստը մնում է փաստ, որ բոլորը ՕԵԿ-ին ծաղրում են ու ձեռք են առնում հաճախորդացման մի դրվագի համար, իսկ ՀՅԴ-ին ամեն քաղաքական եթերաշրջանում առնվազն մի անգամ կոալիցիայից դուրս է գալիս ու ներս մտնում։ Այսպես ասած՝ ՕԵԿ-ի ռեցեդիվիստ տեսակն են։

Ու պետք չէ ժողովրդի վրա մուննաթ գալ, թե Ձեր վարկանիշի հաշվին հանուն լավի համար եք պայքարում։ Պայքարում եք հանուն նախարարական պորտֆելների, ադմինիստրատիվ լծակների ու պաշտոնների ու այդ պայքարում թքած ունեք ինչպես Ձեր գաղափարախոսության, այնպես էլ ազգի բարօրության վրա և բարի եղեք, գոնե Ձեր ծախու էությունը մեր վրա որպես բարեպաշտություն մի խուրդեք։

Friday, January 29, 2016

Լրագրողների շփվելու ոճը

Արամ Աբրահամյանը մի հետաքրիր խմբագրականբ է գրել՝ «Լրագրողների հետ շփվելու ոճը», որտեղ ըստ էության գանգատվում է նրանից, որ մեր պաշտոնյաները հաճախ ճիշտ չեն դրսևորում իրենց լրագրողների նկատամամբ ու նրանց շփման ոճը անթույլատրելի է և անհեռատես։

Իհարկե կարելի է համաձայնվել Հայաստանի ամենափորձառու ու հարգված լրագրողներից մեկի հետ, բայց չե՞ք կարծում, որ նրա ասածի մեջ միակողմանիություն կա ու նույնիսկ կասեի կողմնակալություն, առավել ևս, եթե քննում ենք Եռաբլուրում տեղ գտած երեկվա կրկեսը։

Որպես շարքային ընթերցող, հեռուստադիտող ու պարզապես քաղաքացի, կարող եմ ասել, որ ինձ համար երեկ այդքան տհաճ չէր պաշտոնյաների կողմից ցուցավեվող շփման ոճը, որքան լրագրողների կողմից ցուցաբերված․․․ վարքը։

Ընդհանրապես, ինչո՞ւ չի ասվում այն մասին, որ լրագրողների հետ ճիշտ շփման ոճ ակնկալելուց առաջ, նախ պետք է այդ լրագրողները համապատասխանեն լրագրող լինելու համար անհրաժեշտ մինիմալ պրոֆեսսիոնալ նորմերին։ Արդյո՞ք մենք երեկ տեսանք նրանց կողմից դա։ Կարծում եմ, որ առնվազն ներկաների մասով կարող ենք ասել, որ չտեսանք, կամ էլ պրոֆեսիոնալները մնացին աննկատ՝ ընկնելով ճղճղան ու սկանդալներ որոնող դեղնավուն մամուլի առաջամարտիկների ստվերի տակ։

Արդյո՞ք Եռաբլրի գործելաոճը բացառի՞կ էր կամ էլ անականալ։ Ամենևին, որովհետև բոլորն էլ գիտեին, որ հեսա լրագրողները սկսելու են հիմար հարցերի ու գռեհիկ ձևակերպումների տարափը։ Ավելին, շատերը վստահ էին, որ այդ ամենն արվում է հենց նրա համար, որպեսզի Գորիկ Հակոբյանի, Նավասարդ Կճոյանի, Վլադիմիր Գասպարյանի, կամ էլ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ստանան ինչ որ սկանդալային բառակապակցություն, կամ էլ գործողություն ու դրանից սենսացիա փչեն։ Հետաքրքիր է, լրագրողների հետ շփվելու ոճից զատ, նույն պարոն Արամ Աբրահամյանը բանց չունի՞ ասելու գործունեության այսօրինակ ոճի մասին։

Խնդիրը նարնում է, որ մեր մոտ լրագրող-պաշտոնյա առանցքում ամեն ինչ շատ ներդաշնակ է․ ինչպիսին լրագրողներն են (մասնագիտական առումով), այնպես էլ իրենց հետ շփվում են։ Նույն լրագրողներն են Լֆիկներից ու Շմայսերից մեդիա հերոսներ սարքում, որ հետո դրանք իրենց սկանդալներով ու սենսացիաներով ապահովեն, նույն լրագրողներն են փնթի ու անստույգ տեղեկատվություն տալով՝ ստեղծում բացասական ընկալում իրենց մասնագիտության ու մասնագիտական հմտությունների շուրջ ու նույն լրագրողներն են круговая порука ստեղծել, որի պայմաններում իրենց նկատմամբ ոչ ճիշտ գործած ցանկացած մարդ անարգանքի սյունին է գամվում, իսկ արդեն իրենց գործած սխալի մասին խոսել չի կարելի։ Ինչո՞ւ։ Որեվհետև իրենք լրագրողներ են, իրենք մեղք են, իրենք հալածվում են, իրենք կոլլեգաներ են, իրենք էլ են մարդ և այլն․․․ Այս երկակի ստանդարտները արդեն զզվացրել են բոլորին ու երբ գանգատվում են, թե ինչո՞ւ են պաշտոնյաներն հենց այդ ոճով շփվում, մնում է թերևս պատասխանել, որ ոչ միայն պաշտոնյաները, այլև հասարակության ավելի հասարակ շերտերի ներկայացուցիչներն են հենց այս կերպ ընկալում լրագրողներին ու դրանում մեղավորը հենց լրագրողներն են ու նրանց որդեգրած գործելաոճը:

Հ․Գ․ Ամենևին չեմ ուզում ընդհանրացնել ու բոլորին մեկ վրձինով ներկել ու արդարության համար չմեղանչելու համար, պետք է ասեմ, որ երբեք մտքովս չի անցնի պատկերացնել նույն Արա Աբրահամյանին Եռաբլուրում գործելուց այնպես, ինչպես իր կրտսեր կոլլեգաներն էին գործում և ցանկանում եմ հավելել, որ մենք իրոք ունենա պրոֆեսիոնալ լրագրողներ, ում անհատապես գրվածը չի կարելի վերագրել։

Thursday, January 28, 2016

Վուլգար լրագրություն

Մեր իշխանավորները սիրում են որոշակի տոն օրերին, ինչպիսին հունվարի 28-ն է, այցելել եռաբլուր։ Այդ օրը Եռաբլուր պարտադիր այցելում են նաև ևս երկու կատեգորիայի մարդիկ․ պրոֆեսիոնալ մուրացիկներն ու լրագրողները։ Ու այս «Եռամիասնության» արդյունքում ծնվում է մի զզվելի բան, որն արդեն դարձել է ավանդական։

Մի կողմ դնենք մուրացկաններին, ովքեր առանց ամոթի ու խղճի խայթի կարող են տեսախցիկների առաջ նսեմանալ ամեն կերպ, հերոսացնեն վերջին տականքին ու կորցնեն մարդկային կերպարանքի վերջին նշույլներն իսկ։

Մի կողմ դնենք Եռաբլուր այցելող իշխանավորներին ու բարձրաստիճան պետական այրերին, որոնցից շատերը իրենց պաշտոնավարման ընթացքում հասցրել են ուրանալ ու ոտատակ տալ այն ամենը, ինչի համար արյուն են թափել ու հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքն են դրել Եռաբլուրում հանգչող տղաները։

Եկեք խոսենք Եռաբլուր այցելող լրագրողների մոտ արդեն թրենդ դարձած վարվելակերպի ու էթիկետի (ճիշտ կլինի ասել՝ դրա ի սպառ բացակայության մասին)։ Այն ինչ անում են լրագրողներն էլ չէ, լրագրող աշխատող կերպարները, ես անվանում եմ վուլգար լրագրություն։ Ագրեսսիա, անդաստիարակություն ու լրագրողական էթիկայի կոպիտ խախտումներ։ Տպավորություն է, թե իրար մեջ մրցում են, թե ով ավելի վիրավորական հարց կամ ակնարկ կանի այս կամ այն պաշտոնյային, ով այնպիսի իրավիճակ կկարողանա ստեղծել, որ պաշտոնյաներից մեկի նյարդերը տեղին տան ու ինչ որ բան ասի, որպեսզի դրանից րոպեներ անց, այդ հոլովակը հայտնվի համացանցում ու բոլորը քլունգներն առնեն ձեռքները ու թափվեն ֆեյսբուք։

Պարոնայք ու տիկնայք եռաբլրային վուլգարներ։ Հասկանո՞ւմ եք արդյոք, որ զազրանք առաջացնելու տեսանկյունից, դուք ոչնչով հետ չեք մնում ո՛չ այնտեղի մուրացկաններից, ոչ էլ այն այրերիցց, ում գնում եք սադրելու։ Չգիտե՞ք արդյոք, թե որտեղից է լրագրողի աշխատանքը վերածվում բեսեդայի զրույցի ու լաչառի ճղճղոցի։ Տեղյա՞կ եք արդյոք, որ սուր հարց տալը չի նշանակում ձեր սուբյեկտիվ դատողությունների, տեսակետի, կեննսափորձի գերակայություն։ Դժվա՞ր է պահպանել պրոֆեսիոնալիզմը՝ ծառայողական պարտականություններն իրականացնելիս։ Եթե Ձեզ խեղդում է Ձեր սուբյեկտիվիզմը, բարեխղճորեն կատարեք Ձեր գործը, հետո եկեք ու Ձեր բլոգում, կամ էլ ֆեյսբուքյան Ձեր էջում գրեք Ձեր սուբյեկտիվ կարծիքն ու տեսությունը և ում այն հետաքրքիր է՝ հրամցրեք նրան։ Սակայն երբ դուք լրագրողի կարգավիճակում, կատարում եք լրագրողական աշխատանք, ինձ հետաքրքիր չէ, թե պայմանական ֆահրադ Փայլակյանը, կամ էլ Հարություն Խուճիկյանը ինչ սուբյեկտիվ կարծիք ու դիրքորոշում ունի, ինձ հետաքրքիր է նրանից ստանալ օբյեկտիվ, անաչառ ու անկողմնակալ լրատվություն։

Մի վուլգարացրեք լրագրություն, պարոնայք ու տիկնայք լրագրողներ։