Monday, February 8, 2016

Դաշնակցության նազուտուզը

Դաշնակները հիմա էլ չեն կարողանում բարիշել ՀՀԿ-ի հետ՝ պորտֆելների պոտենցիալ շահառուների անունների մասով։ Մասնավորապես խոսկացություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը կտրականապես դեմ է արտահայտվել դաշնակների ներկայացրած բոլոր թեկնածություններին, բայց Արծվիկ Մինասյանինից, իսկ ամենասուր վանումն առաջացնում է Դավիթ Լոքյանի անունը։

Ասում են նաև, որ ընկեր Հրանտը էստեղ շատ է իր վրա վերցրել ու միանձնյա որոշում է կայացրել՝ կոալիցիա կազմելու հարցում, ինչը դուր չի գալիս Դաշնակցության բյուրոյի այլ անդամներին (ամերիկյան ու ֆրանսիական դաշնակներին)։ Մի կողմից, իհարկե կարելի է գրողի ծոցն ուղարկել բյուրոյի այլ անդամներին, որովհետև դաշնակները արդեն զզվացրել են իրենց մասսոնականության իմիտացիաներով ու ինչո՞ւ պետք է ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքացիները որոշիիչ դերակատարություն ունենան Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։

Բայց դե մյուս կողմից՝ տեղական դաշնակներն էլ են արդեն զզվացրել։ Իրոք զզվացրել են։ Չի կարելի այսպիսի հաճախականությամբ նազուտուզ անել և ընդդիմադիր, և իշխանական դաշտի հետ, իսկ հետո մուննաթոտ կեցվածքով ու դեմքի խրոխտ արտահայտությամբ կանգնել ու հոխորտալ, թե ինչ կարևոր ու անփոխարինելի քաղաքական միավոր է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Բերեք առանց այդ լիրիկական զեղումների։ ՀՅԴ-ն ու մասնավորապես դրա հայաստանյան ֆիլիալը վաղուց արդեն ոչնչով չի տարբերվում նույն Ազգային Միաբանությունից ու ՕԵԿ-ից։ Թերևս միայն սիմվոլիզմի հաշվին ունի որոոշակի կայուն էլեկտորատ, բայց այն էլ հալչում է տարեցտարի ու առաջին հերթին այն անսկզբունքային ու անհետևողական քաղաքականության, որը վարում են դաշնակները։ Այնպես որ, արեք Ձեր քաղաքական առևտուրը, բայց մի քիչ ավելի համեստ եղեք։

No comments:

Post a Comment