Monday, November 30, 2015

Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք «Ռուժ»-ի մշտապես խաբող ու ապակողմնորոշող գործելաոճը


Այն, որ Հայաստանում սովորական բան է դարձել հաճախորդին գոյություն չունեցող զեխչերով ու ուռճացված առաջարկություններով խաբելը բնավ էլլ նորություն չէ, բայց կան խանութներ, որոնք անցնում են բոլոր թույլատրելի սահմանները։ «Ռուժ»-ն այս առումով իսկական չեմպիոն է, որովհետև եթե ամփոփ ներկայացնեմ դրանց «խորամանկությունների» ցանկը, ապա այն կունենա հետևյալ բնութագիրը․

- Թանկ, անտանելի թանկ գներ։ Ու հարցը այս կամ այն ապրանքի գնի բացարձակ թվային արտահայտությունը չէ, հարցը գին-որակ հարաբերակցությունն է։ «Ռուժ»-ում գործում են իռացիոնալ բարձր գներ ու եթե անգամ համացանցով փնտրեք խանութներից ցանցում ներկայացված ապրանքների գները, ապա կտեսնեք, որ ստիպված եք մի քանի անգամ ավելի թանկ վճարել օծանելիքների ու կոսմետիկ միջոցների համար, ընդ որում՝ մի քանի անգամ ավելի թանկ այլ երկրներում գործող ՄԱՆՐԱԾԱԽ գներն են։

- Առաջին հայացքից անհավանական ու հսկայակն թվացող զեխչեր, որոնք միանգամից գրավում են պոտենցիալ գնորդի ուշադրությունը, բայց երբ այցելում ես խանութ, պարզվում է, որ այդպիսի զեղչ կամ գոյություն չունի, կամ էլ լավագույն դեպքում ասում են, որ տվյալ ապրանքը, որը նման զեղչի տակ էր՝ վերջացել է արդեն (բա իհարկե, մենք էլ հավատանցինք էլի․․․)։ Ի դեպ, համացանցում մի քիչ փորփրեցի ու պարզեցի, որ «Ռուժ»-ը ոչ վաղ անցյալում տուգանվել է նման խարդախությունների՝ զեխչերի մասին անիրական խոստումներով հաճախորդներին ապակողմնորոշելու ու անարդար մրցակցային պայմաններ ստեղծելու համար, բայց դե ինչպես տեսնում եմ՝ կուզիկին միայն դագաղն է ուղղում։
- Ուռճացված ու անիրական առաջարկներ «Ռուժ»-ն անում է ոչ միայն զեխչային քաղաքականության պարագայում։ Օրինակ՝ միանգամայն սովորական բան է դարձել, որ գովազդներում հայտարարում են, որ ստացել են այս կամ այն բրենդի ամբողջական տեսականին և մարդիկ, ում համար սկզբունքային չէ այդ տեսականու գինն անգամ և ցանկանում են ձեռք բերել հենց այնպիսի պարագաներ, որոնք ներառված են լինում ամբողջական տեսականու մեջ, տհաճ անակնկալ են ապրում, պարզելով, որ «Ռուժ»-ը կրկին «մի՜ քիչ ճոխացրել է» և ոչ մի ամբողջական տեսականի էլ չկա։ 

Թվարկածս բոլոր կետերում կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, որովհետև ամենազայրացնող բանն այս ամենի մեջ այն է, որ «Ռուժ»-ում դա առանձնապես չեն էլ փորձում թաքցնել և պետք չէ լինել պրոֆեսիոնալ դետեկտիվ, կամ էլ լրտես, նշված կետերից յուրաքանչյուրին ականատես լինելու համար։ Ինչպե՞ս պայքարել սրա դեմ․ թերևս ես որոշել եմ այլևս չօգտվել «Ռուժ»-ից, իսկ գրում եմ այս ամենի մասին, որպեսզի այլ կանայք էլ մտորելու տեղիք ունենան՝ արժե՞ արդյոք հանդուրժել նման վերաբերմունքը սեփական հաճախորդների նկատմամբ։

Friday, November 20, 2015

Սահմանադրական բարեփոխումները տապալելու միակ հնարավորությունը քվեարկությանն ակտիվ մասնակցության մեջ է

Ակնհայտ է, որ այս քվերակությունը լինելու է աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծարարությամբ զուգորդված, որովհետև մի կողմից, այլևս չկա լուրջ ընդդիմության տեսքով ներկայացված զսպաշապիկը, ինչպես դա ԲՀԿ-ի ընդդիմացման փուլում էր, կամ էլ Րաֆֆի Հովհհաննիսյանի փուչիկի տրաքելուց առաջ, իսկ մյուս կողմից, արդեն իսկ ակնհայտ է, որ Միջազգային հանրություն ասվածը աչք է փակելու կեղծարարության վրա, եթե իհարկե բանը չհասնի բախումների ու իրոք զանգվածային ռեպրեսսիաների, որովհետև հիմնական աղաղղակողները սովորաբար լինում են եվրոպական կառույցների դիտորդները, իսկ մենք արդեն գիտենք, որ նոր Սահմանադրությունը Եվրոպայի սրտով է։

Հետևաբար, ինչի՞ հետ եք գործ ունենալոու դեկտեմբերի 6-ին․ իշխանությունները մաքսիմալ մոբիլիզացնելու են իրենց ադմինիստրատիվ բոլոր լծակները, միատեղելու են բոլոր օրինական ու ապօրինի հնարքները, որպեսզի հնարավորինս շատ թվով <<մեռած հոգիներ>> մասնակկցեն քվեարկությանը, իսկ ընտրություններին մասնակցած ռեալ մարդկանց տեսակարար կշիռը շատ մեծ չլինի, որպեսզի այդ մեռած հոգիների ու ադմինիստրատիվ լծակների միջոցով մոբիլիզացված քվեները ունենան ավելի մեծ տոկոսային արտահայտում՝ ընդհանուր թվի մեջ։

Հիմա տեսեք, թե ինչումն է հնարքը։ Իշխանություններն արդեն հայտարարել են, որ հայաստանում կա 2,5 միլիոն ընտրող։ Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի ու <<Այո>>-ն հաղթի, պետք է դրական քվերակի քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին, ընդ որում, այդ թիվը չի կարող լինել պակաս, քան ընդհանուր ընտազանգվածի 30 տոկոսը։ Այլ կերպ ասած, որպեսզի իշխանությունները հաղթեն, պետք է մոտավորապես 800,000 այո ստանան՝ պայմանով, որ քվերակությանը կմասնակցի իրենց նկարածով, լցոնածով, իրական մարդկանցով հանդերձ՝ 1,6 միլիոնի կարգի մարդ։

Հետևաբար, Հանրաքվեն տապալելու միակ միջոցը՝ ամբողջ ազգով դրան մանացելն է, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրսը, լցոնումները և այլն չեն կարող կես միլիոնից ավել ձայն ապահովել իշխանություններին, մնացածն արդեն իրոք պետք է գնան ու իրենց կամքով Այո քվեարկեն, ինչը շատ ավելի դժվար է արդեն։

Thursday, November 19, 2015

Հետաքրիր է, «Այո և ոչ»-ի շիրակյան այցերը նայելիս, մեր իշխանությունները չե՞ն ամաչում


Հայաստանի ոչ մի մարզում չես կարող տեսնել այնպիսի աչք ծակող համապարփակ դժգոհություն ու հիասթափություն թե գործող, թե նախկին, թե նույնիսկ ապագա ցանկացած իշխանություններից, ինչպես դա առկա է Շիրակի մարզում։ Ու այդ դժգոհությունն ոու հիասթափությունը մի նոր կոնտրաստով է երևում «Այո և ոչ»-ի  վերջին երկու թողարկումներում, երբ նախագծի մասնակիցները քարոզչական այցերով շրջում են Շիրակի բնակավայրերով։

Նայելով մարդկանց աչքերի մեջ, լսելով նրանց խոսքը, հասկանում ես, որ միակ բանը, որ շիրակցիները գիտեն հաստատ, դա այն է, որ իրենց էլի ուզում են խաբել ու նեղացնել, դրա համար էլ զարմանալի չէ, որ արդեն հիմա վստահությամբ կարելի է պնդել, որ Շիրակը կրկին ընդդիմանալու է իշխանությունների նախաձեռնությանը։ Եվ հարցն ամենևին այն չէ, որ սահմանադրության նոր նախագիծը ավելի վատն է, կամ էլ ավելի լավը։ Շիրակում անվստահության ու դժգոհությունն այն աստիճան է հասել, որ անգամ եթե Սահմանադրությունը փոխելու տեղը իշխանությունը ներկայացներ ինչ որ առաջարկություն, որով սահմանվում էր, որ Շիրակում երկնքից պետք է մանանա թափվի, միևնույն է դեմ էին քվերակելու, որովհետև վերջնականապես կտրվել են հավատի ու վստահության վերջին թելերը։

Ու սա պետք է շատ լուրջ ազդանշան լինի իշխանությունների համար։ Շիրակը նրանք արդեն կորցրել են ու կորցրել են անվերադարձ, բայց սրանով այդ հուսալքման ու հիասթափության ալիքըը չի սահամանափակվելու և եթե ինչ որ կտրուկ փոփոխությունների չգնան ու չվերացնեն այն արատավոր կողմերը մեր իրականության, ոորոնց մասին աղաղակոում են բոլոր, ապա վաղը նույն կերպ կվախենան մտնել Լոռի, Արագածոտն, Կոտայք ու Երևան։ Դա զուտ ժամանակի հարց կլինի։

Դրա համար էլ շատ վտանգավոր է այն, ինչ քարոզում են հիմա այո-ի կողմնակիցները, որովհետև նրանք ի լուր աշխարհի հայտնում են, որ եթե Սահմանադրությունը փոխվի, իրենք հաստա ավելի լավն են դառնալու և վայն եկել ու տարել ա նույն հնարապետականներին, եթե այս անգամ էլ խաբեն։

Wednesday, November 18, 2015

Նոր հանրապետական հեքիաթ․ փաստորեն հենց նոր Սահմանադրություն լինի, ՀՀԿ-ականները սկսելու են սիրել ժողովդրին

Եթե նկատել եք, Սահմանադրական բարեփոխումների արշավում, հանրապետականների քարոզչության հիմնական մեխը լինելու է այն, որ հենց նոր սահմանադրությունն ընդունվի, անսպասելիորեն խիստ արդյունավետ են սկսելու գործել պետական ինստիտուտները, քաղաքական կուսակցություններն ու արդարադատության համակարգը։ Բավականին զավեշտալի է ստացվում։ Փաստորեն, մինչ օրս, հանրապետականներին ազգանպաստ գործունեություն ծավալելու հարցում խանգարում էր գործող սահմանադրությունը, իսկ հենց նորն ընդունենք՝ Գալուստ Սահկայնը սկսելու է խելացի մտքեր արտահայտել, Կարեն Ավագյանը էլ երիտմիությունը չի գլխավորելու ու փուչիկներով չարաճճիություններ չի անելու, Աշոտյանը դադարելու է լաբորատոր մկների պես էքսպերիմենտների ենթարկել երեխաներին, Սավել Ալեքսանյանը կտրուկ դադարելու է բիզնեսով զբաղվել ու սկսելու է մենակ բազմազավակության նպաստով գոյատևել, ԱԺ-ում էլ չեն լինելու դոլարային միլիոնատերներ, նրանց երեխաները սկսելու են ծառայել բանակում ու 30 տարեկանը նոր բոլորած՝ չեն զզբաղեցնելու պետական բարձր պաշտոններ զուտ նրա համար, որ իրենց պապան լուրջ կալիբրի հանրապետական ա․․․

Է հետո՞։ Մե՞զ եք էշի տեղ դրել, թե՞ սա ինչ որ յուրահատուկ ինքնախոստովանություն է։ Որովհետև, սրանից ստացվում է, որ հանրապետականներն իրենք էլ հրաշալի գիտեն, որ հիմա իրենք միայն վնաս են պատճառում, բայց ուզում են հավաստիացնել եզ, որ վերոնշյալ բոլոր հանգամանքները հետևանք են ոչ թե իրենց փուջ էության ու փտած քաղաքական համակարգի, այլ որովհետև սահմանադրությունն է լավը։ Կարո՞ղ են ցույց տալ գեթ մեկ կետ սահմանադրությունում, որն արդարացնում է բոլոր այդ անիրավությունները։ Իհարկե չեք կարող, որովհետև այդպիսիք չկան։

Բոլոորս էլ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե սահմանադրությունն է, ոչ էլ անգամ առանձին անձինք։ Խնդիրը այն արմատացած արժեհամակարգն է, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, որը տոտալ իշխում է մեր իրականությունում և պետք չէ գլուխներս սեռական բռնության ենթարկել՝ փորձելով դա բարդել այլ գործոններ վրա։

Tuesday, November 17, 2015

Մարգարիտ Եսայանը հանուն «Այո»-ի մեղադրում է մարդկանց չծառայելու մեջ. բա ինչո՞ւ Ձեր կուսակիցների չծառայած որդյակների մասին մոռացաք

Այսօր հերթական անգամ նյարդերս իրար խառնեց տիկին ՄարՔրիտը, երբ լեզվակռվի բռնվելով Ազատ Դեմոկրատներից Նարեկ Այվազյանի հետ, սկզբում հայատարարեց որ իրեն՝ հանրապետականները, պակաս սրտացավ չեն այս երկրի համար, իսկ հետո էլ անցավ հարձակամն ու հարցրեց, թե արդյո՞ք Այվազյանը ծառայել է բանակում...

Գիտե՞ք ինչ կա, չգիտեմ, ծառայել է, թե ոչ Նարկ Այվազյանը բանակում ու ճիշտն ասած, եթե չի ծառայել՝ ամոթ իրեն, բայց հաստատ Մարգարիտ Եսայանը չէ, որ պետք է նման դիտողություններ ու մեղադրանք հնչեցնի, որովհետև երևի տիկին ՄարՔրիտը մոռացել է, որ իր խմբակցության պատգամավորների այն մասը, որ տարիքային այն խմբի մեջ էր, որ պետք է ծառայեր ՀՀ ԶՈւ-ում՝ չի ծառայել, կամ էլ ծառայել է տնից։ Դե իսկ հանրապետական պատգամավորների որդյակների մասին ընդհանրապես լռեմ։

Այդ ինչո՞ւ չծառայելու գործոնը տիկին ՄարՔրիտին չի հուզում, երբ նա գտնվում է ԱԺ նիստերի դահլիճում, այդ ինչո՞ւ տիկին ՄարՔրիտը չի խոսում ոչ միայն պառլամենտի նժդեհականների, այլև իշխանության տարբեր շարասյուններում ներառված իր կուսակիցների ու նրանց զավակների մասին։ Որովհետև ինքն էլ գիտի, որ ցանկացած հարցում հենց իրենց տակ այնքան կեղտ կա, որ եթե հանկարծ խորանանք այդ թեմաներով, ինքը ամոթից գետինը կմտներ... չնայած, դրա համար ամոթ պետք է ունենալ առնվազն։

Կամ էլ թե չէ, որ հայտարարում է, որ իրենց սրտացավ ու պատասխանատու են, ինձ մոտ հարց է ծագում. տիկին ՄարՔրիտ, բա էդ ինչո՞ւ Ձեր սրտացավությունը չի երևում Ձեր բուն գործունեության մեջ, բա ինչո՞ւ Ձեր պատասխանատվությունը չի երևում ոչ մի տեղ, անգամ ներողություն էլ չեք պատրաստվում խնդրել գոնե Ձեր մասով, որ հիմա ազգն ու պետությունն այս վիճակում են։

Չէ, սրանք իրոք սմեռտնիկներ են, որ էս ինտելեկտուալ մակարդակով ու էս պատրաստվածությամբ որոշել են մասնակցել ռիալիթի շոուին, որը ուղիղ է հեռարձակվում։ Թե հույսներն ինչի վրա են դրել՝ միայն Աստված գիտի։

Monday, November 16, 2015

Զարմանում եմ «Այո և Ոչ» նախագծի հատկապես ՀՀԿ-ականների աներեսության վրա

«Այո և ոչ»-ի մեջ ինձ ամենացնցողը հանրապետականների անկրկնելի պադոշությունն ա։ Խոսքի հայաստանի տարբեր կետեր են գնում ու մարդկանց աչքերի մեջ նայելով, այնպիսի կեցվածք են ընդունում, ասես լֆիկածին ու շմայսոտ իրենց կուսակցությունը սենց վատն ա ոչ թե մարդկային գործոնի պատճառով, այլ որովհետև եղած սահամանադրությունն ա վատը։ Դե կներեք էլի, մենք էլ ավանակ ենք ու միանգամից հավատացինք, որ եթե մեր մոտ լիներ ասենք Ֆրանսիական սահմանադրություն, ոչ Լֆիկն էր մենաշնորհներ ունենալու, ոչ Շմայսն էր քֆուրներ տալու, ոչ էլ ֆրակցիայի կեսն էր մականունավոր լինելու ու խախտելու սահմանադրական այն դրույթը, որ պատգամավորին արգելում ա գործարարությամբ զբաղվել։
Ու հիմա, ամեն անգամ, երբ ես տեսնում եմ Մարգարիտ Եսայանին, Կարինե Աճեմյանին ու հատկապես՝ Վարդան Այվազյանին, ովքեր այնպես են խոսում, ասես իրենք ընդհանրապես ոչ մի կապ ու մեղավորություն չունեն ազգի այս վիճակի հետ, իրենց ՀՀԿ-ն մենակ հեռվից են տեսել ու եթե ինչ որ բան էլ խանգարում էր նրանց՝ լավ ու արդյունավետ լինելու հարցում, էդ հին սահմանադրությունն էր, ինձ մոտ բուռն ցանկություն է առաջանում կրակել հեռուստացույցիս վրա։

Նույն Այվազյան Վարդանը հպարտությամբ նշում է, որ եղել է Չարենցավանի քաղաքապետ, նախարար ու պատգամավոր տասնյակ տարիներ։ Բա լավ, պարոն Այվազյան, այդ ո՞նց ստացվեց, որ եղած սահմանադրությունները ձեզ խանգարում էին լավ իշխանություն լինել, բայց չէին խանգարում՝ դոլարային միլիոնատեր դառնալ։ Հը՞, պարոն գռուզչի, ո՞նց ա ստացվում, որ սեփական շահերի բավարարման համար, ձեզ ոչինչի չի խոչընդոտել ու որտեղի՞ց վստահ լինենք, որ վաղը որևէ կերպ նոր Սահամանդրությունը կսահմանափակի Ձեզ ու Ձեր կուսակիցներին։

Կամ էլ թե չէ էն Մարքրիտը... Տիկին, բացի ձեր կուսակից ընկերուհիներին պադնոժկաներ տալը՝ գործուղումների մեկնելու և պարզապես հավեսի համար, ի՞նչ օգտակար բան եք արել՝ ինչ մտել եք ԱԺ, ի՞նչ օգտակար օրենսդրական նախագծով եք հանդես եկել, ո՞ւմ մատից եք գոնե մի հատ փուշ հանել։ Իսկ կարիք կա՞ հիշեցնելու, թե քանի հակաժողվրդական օրենքի օգտի եք քվերակել, որովհետև ԱԺ-ում ձեր միակ ֆունկցիան կոճակ սեղմելն է։

Այնպես որ, գոնե մի քիչ պետք է ադեկվատություն դրսևորել ու հասկանալ, որ «Այո և ոչ»-ն անսպասելիորեն հաջող ու ազնիվ նախագիծ է ստացվել, որը հնարավորություն չի տալիս կոսմետիկ շտկել գործող իշխանությունների ներկայացուցիչների անհրապույր դիրքերը, իսկ եթե նույն այդ ներկայացուցիչները իրենց տալիս են պոպուլիզմին ու երեսպաշտությանը, ապա նրանց առանց այն էլ ոչ շահեկան դիրքերը էլ ավելի կատաստրոֆիկ հարվածների են ենթարկվում։ Եթե չեք կարողանում լինել ազնիվ, ապա բարի եղեք ու գոնե հարգեք հեռուստադիտողին ու ինտերնետային լսարանը, այնտեղ հիմարները քիչ են։


Friday, November 13, 2015

Եթե այսպես շարունակվի, ապա Սահմանադրական բարեփոխումները կանցնեն միմյայն ընտրակեղծիքի միջոցով


Հետևելով այսօր մեկնարկած «Այո և ոչ»-ի առաջին արշավին, դրա շրջանակներում ծավալվող բանավեճերին և ներկա ժողովրդի արձագանքին, կարելի է աարձանագրել, որ մարդիկ առայժմ առավելապես իներտ են հանրաքվեի հարցում ու նորմաալ չեն էլ հասկանում, թե ինչի շուրջ է լինելու հանրաքվեն և ինչ է այն իրենց համար բերելու, բայց որքան մոոտենա հանրաքվեի օրը, այնքան ավելի շատ են տաքանալու մարդիկ ու եթե «Այո»-ի ճամբարում ինչ որ բեկումնյին նորարարություն չմոգոնեն, ապա «Ոչ»-ը ջաղջախիչ քարոզչական հաղթանակ կտանի ու միակ տրբերակը՝ հանրաքվեում հաղթելու, կմնա մասսայական կեղծիքներին ու ադմինիստրատիվ լծակներին դիմելը։

Իշխանությունները բախվել են բնականոն մի իրավիճակի, երբ պարզապես հուսալքված ու հիասթափված ժողովուրդը նաև կայուն ու խորագույն հակակրանք է զգում մասնավորապես Հանրապետական կուսակցության նկատմամբ և այն վեր է ածվել իսկական չարիքի՝ ժողովրդի գիտակցության մեջ։ Եվ դրանից շատ հմտորեն օգտվում են «Ոչ»-ի քարոզիչները՝ իրեննց ամեն փաստարկ էլ աավելի ամրապնդելով նրանով, որ այն ինչ իրենց ասածին դեմ է՝ ուզում են հանրապետականները, իսկ ինչն ուզում են հանրաապետականները՝ ապացուցված վնաս է յուրաքանչյուր հասարակ մարդու համար։ Խնդիրն էլ նրանում է, որ մարդկանց ունեցած փորձը ցույց է տալիս, որ դա ավելի շուտ արդարացի պնդում է, քան զուտ քարոզչական սերացում։

Ասինքն, ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը ստիպված է լինելու հաշվի նստել քաղաքական մեծամասնություն ստեղծելու մեդալի մյուս կողմի հետ։ Ընտրություններում հաղթեցին, ցնցումները հաղթահարեցին այս 3-4 տարիների ընթացքում, բայց միևնույն ժամանակ, այդ ընթացցքում մարդկանց կյանքը միայն ավելի վատացավ ու ժողովուրդն էլ սկսելով մեղավորներ փնտրել՝ գտավ դրանց ՀՀԿ-ի ներսում։

Ու սա խիստ խոչընդոտելու է Սահամանադրական բարեփոխումների անցկացմանը։ Ողջ հարցը նրանում է, թե ընտրազանգվածի որ մասին կկարողանան 
«Ոչ»-ի կողմնակիցները բերել իրենց ճամբար ու անեն դա այնպես, որ մարդն անկած ամեն ինչից քվեարկի ոչ։ Առայժմ վաղ է վերջնական կանխատեսումներ անել, բայց արդեն այս պահին ակրելի է ասել, որ ժողովրդի դժգոհությունն ու իշխանությունների կաառուցած թույլ քարոզչական գիծը ստեղծում են ռիսկ, որ մինչև հանրաքվե կարող է ձևավորվել ընդդիմացողների այնպիսի թիվ, որ նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսն ու ընտրակաշառքը չեն կարողանա բավականացնել․․․

Thursday, November 12, 2015

Դատելով իշխանությունների քարոզչությունից, նրանք կամ չեն հասկանում, կամ էլ չեն ուզում հասկանալ, թե ինչու են մարդիկ դեմ սահմանադրական բարեփոխումներին

Դիտեք այս հոլովակը, որը թողարկել է ՀՀԿ-ի քարոզչամեքենան՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում․․․
Իսկ հիմա եկենք վերլուծենք այն։

Այն որ հոլովակը որակյալ է ու պատրաստված է <<Я русский окупант>> գերհաջող քարոզչական հոլովակի լավագույն ավանդույթներով՝ քնննարկման ենթակա չէ։ Կարելի է միայն գովալ՝ նման որական պրոդուկտ մշակողներին։

Իսկ այ բովանդակային մասով ամմեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Նույնիսկ կասեի ընդհանրապես հարթ չէ։ Համաձայն եմ, որ բավականին ռիսկային է մեկ մարդու ձեռքում հիմնական իշխանությունը կենտրոնացնելը, բայց պակաս ռիսկային չէ նաև ամբոխի ձեռքում դա անելը, իսկ որ մեր խորհրդարանն ավելի շուտ ամբոխ է, քան ադեկվատ մարմին՝ ակնհայտ է դառնում, երբ նայում ես, թե ինչ օրինագծերի օգտին են կողմ քվեարկել մեր ազգընտիրները։

Սակայն սա էլ չէ հիմնական աանճշտությունը տվյալ հոլովակում։ Մոտավորապես տեսանյութի կեսերից, սկսվում են էմոցիոնալ շահարկումներ՝ ատելության ու պարտությունը չընդունելու մասին, երբ ամեն ընտրություններ վեր են ածվում կենաց-մահու պայքարի և տելություն է ծնվում տարբեր ճամբարների բաժանված քաղաքացիների միջև։ Սա միանգամայն ճիշտ է, բայց սխալ է այն հետևությունը, որն արվում է ու մատուցվում է, որպես լուծում։ Քաղաքացիները դժգոհում են կուսակցությունների ու մասնավորապես իշխանության ոչ թե գաղափարախոսությունից ու գաղափարական գծից, այլ ավելի շուտ դրա բացակայությունից, կամ էլ հայտարարագրված գաղափրախոսությանը չհամապատասխանելուց։

Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին։ Նույն դժգոհությունն ու ատելությունը առկա էր նաև ՀՀՇ-ի նկատմամբ, երբ նրանք էին իշխանությունը։ Այլ կերպ ասած, մարդիկ չեն սիրում իշխանությունները ոչ թե նրա համար, որ հանրապետականները որպես իրենց գաղափարական գիծ ընտրել է նժդեհականությունը, իսկ ՀՀՇ-ականներն էլ՝ ժոողովրդավարության իդեալները, այլ այն, որ իրենց գործնական ակտիվությունում բոլոր իշխանությունների օրոք, քաղղաքական ուժերը դավաճանել են այդ բոլոր իդեալներին։

Ուստի երբ այս տեսանյութով փորձում են համոզել, որ նոր Սահմանադրությունը պետք է, որովհետև դրանով ջնջվում են սահմանները ուժերի միջև և քաղաքական ուժերը սկսում են գործել որպես գաղափարի շուրջ հավաքված պրոֆեսիոնալ քաղաքական միավորներ, դա միայն թերահավատ քմծիծաղ է առաջացնում, որովհետև այնուամենայնիվ ոչ մի հուշում չկա այս տեսանյութում, թե ասենք օրինակ նույն նժդեհական հանրապետականները ոնց են անելու, որպեսզի պառլամենտում Նժդեհի ուսմունքը չներկայացնեն Լֆիկ Սամոն, Շմայսը, Նովոն և այլ ադիոզ կերպարներ, որոնց նույն Նժդեհը տեղում կգնդակահարեր։

Այս ամենից կարելի է անել հետևություն․ իշխանությունները չեն կարողանում հիմնավորել, թե ինչու մենք պետք է այնուամենայնիվ կողմ լինենք, որպեսզի Հայաստանում կառավարման մոդել փոխվի, իսկ եղած հիմնավորումներն էլ մեղմ ասած համոզիչ չեն։

Wednesday, November 11, 2015

«Վերջին հայրիկը» սերիալն դուրս եկավ նրա համար, որ ոչ թե հարուստների ու գողականների մասին է պատմուն, այլ սովորական մարդկանց

Մի տեսակ հոգնել եմ նրանից, որ գրեթե բոլոր հայկական սերիալներում կամ հարուստների մասին են պատմում, կամ էլ գողականների ու նրանց որսացող Գոռ Վարդանյանի։ Իրոք հոգնել եմ, որովհետև այդ պատմություններում ես չեմ տեսնում ոչ ինձ հոգեհարազատ միջավայր, ոչ էլ առանձնապես ծանոթ եմ կանոններին։ Մինչդեռ սերիալները պետք է հասկանալի լինեն հեռուստադիտողի համար ու այդ թվում նաև արտացոլեն նրանց առօրյա հոգսերը, ցուցադրվում են նրանց ծանոթ իրավիճակներ և լուծումներ։

Այլ կերպ ասած, մարդիկ կարոտ են մնացել հասարակ՝ իրենց պես սովորական մարդկանց կերպարներին, ովքեր ոչ օլիգարխիկ կայֆերի մեջ են, ոչ էլ զոն նայողներ ու կառատեիստ միլիցաներ են։ Այս առումով «Վերջին հայրիկը» պահնջված նորություն էր, որովհետև դրա հերոսների ու նրանց պատմությունների մեջ ոչ մի սյուռեալ բան չտեսա։


Ավելին, կարելի է ասել առաջին անգամ էր, որ հենց սերիալի սկզբից տեսնում եմ իսկապես ակտուալություն ունեցող բարդ սոցիալական խնդիրների արծարծման փորձ․ ընտանեկան բռնություն, ամուսնալուծվծ կանանց համար հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու դժվրությունները, ծնողազուրկ երեխաների խնամակալությն հարց և այլն։

«Վերջին հայրիկը» դուրս եկվ նաև նրանով, որ սյուժետային թարմություն էլ կար ու չեմ հիշում, որ նախկինում նման ֆորմաատի պատմություն մատուցված լինի։ Նույնը կարող եմ ասել նաև հերոսների շաբլոնների մասին․ մոտս տպավորություն չստեղծվեց առաջին սերիաները նայելիս, որ հիմնական հերոսների կերպարները ինձ ծանոթ են այլ սերիալներից։ Հավանաբար դրանում նաև դերակատարություն ունի այն, որ բավականին թարմ դերասանական կազմ է ընտրվել, որը չի «մաշվել» այլ սերիալներում նոն-ստոպ նկարվելով։ Դրա համար էլ դերից դուրս գալու ու նոր դերի մեջ մտնելու խնդիրն այս պահին ակտուալ չէր ըստ իս։


Ինչևէ, դուրս եկաավ ու կասեի անգամ՝ շատ եկավ։ Եթե դուք սիրում եք սերիալներ, ապա անպայմանորեն խորհուրդ կտամ դիտել «Վերջին հայրիկը»։

Sunday, November 8, 2015

Եսայի քահանան վիրավորել է եզդիներին․ ո՞նց անենք, որ սելեբրիթի տերտերները քիչ պրովոկացիոն ելույթներ ունենան

Էլ դարդ ու ցավ չունեինք, հիմա էլ պետք ա նստենք մտածենք, թե ոնց համոզենք Եկեղեցուն, որ իր զվյոզդը տարած մի քանի տերտերներ կամ ընդհանրապես չխոսեն թեմաներից, որոնցից միջնադդարյան ինկվիզիտորի մակարդակով են գլուխ հանում, կամ էլ խոսելիս գոնե բարի լինեն համոզվելու, որ կոմպետենտ են իրենց թեզիսներիում արծարծվող թեմաներում, իսկ իրենց խոսքը չի հանգեցնի ազգամիջյան լարվածության։

Այ օրինակ Եսայի քահանան, ով հայտնի դարձավ լայն լսրանին շնորհիվ նրա, որ մմի քանի տարի առաջ բախում էր ունեցել ինչ որ աղանդավորերի հետ եկեղեցու բակում ու դրանից հետո դարձել էր բոլոր հեռուստաըկերությունների հաճախ հյուրը։ Եսային օրերս անդրադարձել է եդի տղաների հետ հայ աղջիկների ամուսնանալու հարցին, որտեղ մի շարք անպատասխանատու հայտարարություններ է արել, որոնք հետևանք են ոչ թե չրամիտ դիտավորության, այլ թեմային չտիրապետելու ու եդիներն էլ հիմա վիրավորվել են նրա խոսքերից։

Եսայի քահանան մասնավորապես հայտարարել է, որ Եզդիներն արևապաշտ են ու սատանայի պատկերներ են պահում իրենց սրբավայերում և խնդրում նրան, որ իրենց չվնասի։ Սա իհարկե կրոնական անգրագիտություն է, որովհետև եզդիների կրոնի մասին մինիմալ պատկերացումներ ու տեղեկություն ունեցողն անգամ գիտի, որ այնտեղ գոյություն չունի սատանա ասվածը ու նրանք ոչ թե արևապաշտ են, այլ համարում են, որ Արևը պարզապես խորհրդանշում է իրենց աստծուն, ինչպես ասենք մեր մոտ՝ խաչը, իսկ իսլամում՝ կիսալուսինը։

Պակաս անգրագիտություն չի սատանայի մասին հայտաարարությունը, որովհետև նա ըստ ամենայնի ի նկատի է ունեցել եզդիական կրոնում առկա հրեշտակներից մեկի կերպարը։ Այս առնչությամբ բավականին զավեշտալի հակափաստարկ են բերել հենց եզզդիները՝ նշելով, որ միայն ԻՊ-ի իսլամիստներն են համարում դա սատանայի մարմնավորում՝ ակնարկելով, որ Եսայի քահանայի կեցվածքն ու հռետորաբանությունը այս հարցում քիչ են տարբերվում միջնադարյան խավարում դեգերող իսլամիստի պաատկերացումներից․․․

Արդյունքում, ոչ մի առաջնային նշանակություն չունեցող հարցի անիմաստ արծարծում, որի ժամանակ փառքի ճառագայթների տակկ նորից հայտնվելու համար սելեբրիթի տերտերը սկսում է Рен ТВ-ի մակարդակի բաներ խոսել և վիարվորում է մեր ամենամեծ ազգային փոքրամասնությանը։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ էս կրոնական հարցերի գիտակը հայտարարել էր, որ դիակիզում չի կարել է անել, որովհետև էդ դեպքում դիակիզվածները չեն կարողանա հայտնվել աստծո դատաստանի առջև՝ մարմին չունենալու պատճառով․․․

Եկեղեցում լավ կանեն իրենց սելեբրիթիների հետ մի քիչ գաղափարադաստիարակչական աշխատաքներ տանեն, որ իմանան, թե ինչ կարելի է խոսալ, իսկ ինչ ոչ, ինչպը նպատակահարմար է բարձրաացնել, իսկ ինչը ոչ․․․

Friday, November 6, 2015

Դեռ մարդ կա՞, որ Շառլի Հեբդո է. սկանդալային պարբերականը ծաղրանկարներ է հրապարակել՝ Եգիպտոսում ընկած ինքնաթիռի մասին (Photo)

Անցած տարի, երբ մի խումբ իսլամիստներ մուտք գործեցին ֆրաանսիական Շարլի Հեբդո սկնդալային պարբերականի խմբագրություն ու գնդակահարեցին այնտեղի անձնակազմին, մի մեծ ալիք բարձրացավ, որը թութակավարի կրկնեցի  նաև որոշ հայաստանյան գործիչներ։ Մարդիկ շապիկներ էին հագնում, կամ էլ ֆեյսբուքյան պրոֆիլնեի նկարներում դնում էին <<Je suis Charlie>>՝ <<ես Շաղլի եմ>> գրություններով։ Դեռ այն ժամանակ, շատերը արդարացիորեն նկատում էին, որ որքան էլ դատապարտելի լինի մարդասպանությունն ու հաշվեհարդարը, որքան էլ ոմանց սրտով լինի Ղուրանի ու Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարներ հրապպարակելու գաղափարը, բայց Շարլի Հեբդոն մեղմ ասած վատ տղություններով միշտ աչքի ընկել ու ամենևին կարիք չկա մարդասպանությունը դատապարտելուց զատ, նման կերպով աջակցություն հայտնել թեկուզ սպանված, բայց մարդկային տականքներին։

Դե հիմա տեսեք, թե ինչ նկարներ է հրաապարակել Շաարլի Հեբդո պարբերակնն իր վերջին համարում։ Դրանք տեղ են գտել պարբերականի վերջում՝ մերժված առաջին էջերի բաժնում։

Նկարներից մեկում պաատկերված է իբր ԻՊ մարտիկ, ում գլխին ինքնաթիռի մասեր են թափվում ու երևում է նաև ընկնող ուղևոր, իսկ գրությունն ասում է․ <<Ռուսաստանն ինտենսիվացնոում է օդային հարվածները>>․․․
Մեկ այլ նկարում, որը կարող էր դառնալ պարբերականի հայս համարի շապիկը, կործանված ինքնաթիռի ֆոնին պատկերված է հավանաբար ռուս ուղևորի գանգ և գրված է․ <<Ռուսական Low Cost-երների վտանգը>> և <<Պետք է Air Cocane ընկերությունով թռնեի>>․․․

Սա հերթական ապացույցն է, որ ֆրանսիական այս պարբերականում ոչ մի սրբություն չունեն ու հագուրդ են տալիս մարդկային տականքների հիվանդ երևակայության բոլոր զազրելի արգասիքներին։ Եվ հաշվի առնելով այս ամենը, հետաքրքիր է իմանալ, այն մարդիկ, ով անցած տարի իրենց շապիկներին ու ֆեյսբուքներում աղաղակում էին, որ իրենք էլ են Շարլի Հեբդո, դեռ այդ կարծիքի՞ն են մնում ու շարունակո՞ւմ են իրենց նույնականացնել նման սրբապիղծ տաականքների հետ։

Tuesday, November 3, 2015

«Ոչ»-ի ճակատը զբաղված է ոչ թե գործով, այլ դեմագոգիայով ու օդ ցնցելով


Հանրաքվեին մնացել է մեկ ամիս, իսկ <<Ոչ>>-ի ճակատը զբաղված է ինչով ասես, բացի այն գործերից, որոնք իրապես անհրաժեշտ են, եթե ցանկանում են որևէ կերպ լրջորեն հակազդել սահմանադրական բարեփոխումներին։ Միշտ ՀՀԿ-ն ու բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերը ողջ թափով լծված են իրենց գործին ու օր առաջ անում են ամենը, որոպեսի հանրաքվեն հարթ ու հանգիիստ անցկացնեն, <<Ոչ>>-իստները ի՜նչ ախմախություններով ասես որ չեն զբաղվում․ ճոռոմ անուններ մտածելով (Միասնական Ընդդիմության Կոորդինացիոն Խորհրդի Գլխավոր Շտաբ, Ազգային Փրկության ճակատ), Թբիլիսիում մայմունություններ անելով ընդդեմ Սերժ Սարգսյանի, Երևանում մայմունություններ անելով, սոցցանցերում քոմմենթչիությամբ ու ֆեյքաբուծությամբ զբաղվելով․․․

Տղերք, այսպես <<Ռեժիմին խուճապի չեն մատնում>>, հարգելիներս։ Ընդհակառակը, յուրաքանչյուր ռեժիմ կերազեր, որ իրենց ընդդիմությունը լիներ նման վտիտ, տափուկ ու պրիմիտիվ։ Դուք անգեմ չեք կողմնորոշվել ձեր առաջնահերթությունների հարցերում, չեք իդենտիֆիկացրել ձեր առաջնային ու երկրորդական նպատակները, չեք կողմնարորոշվել ձեր քարոզչության արդյունավետության հարցերում։

Այսօր բնակչության մեծամասնությանը բացարձակ մեկ է, որ սահմանադրությունը կարող է փոխվել, ունեք հսկայական չկողմնորոշված զանգված, որը սակայն չի հասկանում, թե ինչո՞վ է այնուամենայնիվ վատ նոր Սահմանադրություն ունենալ, եթե եղածից ոչ մի խեր չեն տեսել։ Ու դուք, փոխանակ ակտիվորեն աշխատելու այս ընտրազանգվածի հետ, փոխանակ օր առաջ բավարար քանակությամբ մարդկային ռեսուրս ստեղծելու, որպեսզի հանրաքվեի օրը գոնե բոլոր ընտրատեղամասերում դիտորդ ու հանձնաժողովի անդմաներ ունենաք, նեստել եք ծառի տակ ու նկարում եք նապաստակ, դեսպանատներ եք այցելում, Մատվիենկոյին եք խնդրում, որ Սերժին արգելի հանրաքվե անել․․․

Տխուր է այսպիսի ընդդդիմություն ունենալը, որովհետև ակամայից այսպիսի ընդդիմության ֆոնին մի տեսակ ավելի հանգիստ ես քեզ զգում գործող իշխանությունների հարատևությունը գիտակցելով, որովհետև սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինել, եթե նրանց փոխարինեին այս դատարկախոս անտաղանդները։

Monday, November 2, 2015

Ռուսական ինքնաթիռի կործանման միակ պատճառը կոռուպցիան ու հանցավոր անփութությունն է

<<Ռոսավիացիայում>> խուճապային տրամադրություններ են, որովհետև ըստ ամենայնի, Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարից հետո գլուխներ են թռնելու։ Չնայած նրան, որ առաջին ժամերին մարդկանցց ուշադրությունը շեղվեց նրա վրա, որ ինքնաթիռը կարող էին կործանել իսլամիստ ծայրահեղականները, սակայն գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում է, որ գործանականում եղել է տեխնիկական անսարքությունների հետևանք, որոնք էլ իրենց հերթին հետևանք են անփութության ու Ռուսաստանում համատարած իշխող կոռուպցիայի։

Բանն այն է, որ տեխնիկական նման անմխիթար վիճակում գտնվող ինքնաթիռները իրավունք չունեն օդ բարձրանալու, իսկ Ռոսավիացիայի տեսուչները առավել ևս իրավունքք չունեն նման ինքնաթիռները ստուգելուց հետո թույլատրել դրանց էքսպլուատացիայի շարունակելը՝ մինչև կապիտալ վերանորոգումմ չարվի, իսկ հարկ եղած դեպքում՝ նոր ինքնաթիռներ ձեռք չբերվեն։

Փոխարենը, Ռոսավիացիան հետևողականորեն հասավ նրան, որ սնանկ ճանաչվի Ռուսաստանի խոշորագույն ու ամենահին ավեիաընկերություններից մեկը՝ Տրանսաէրոն, որը հայտնի էր իր որակյալ սպասարկումով ու նրանով, որ գոյության ողջ ընթացքում ոչ մի ինքնաթիռ չէր կորցրել։ Ընկերության ավիապարկն էլ թարմ էր ու հհագեցած նոր ինքնաթիռներով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանյան ավիաշուկայում առկա են բազմաթիվ ընկերություններ, որոնց ավիապարկերը լեցուն են թռչող դագաղներ հիշեցնող փլատակներով, բայց կարևորագույն այնպիսի պետական մարմինը, ինչպիսին Ռոսավիացիան է, նրանց թթու խոսք չի ասում։ Ինչո՞ւ։ Կոռուպցիա է, սըր, կոռուպցիա ու անպատասխանատվություն։

Ու հիմա, Ռոսավիացիայի հանցավոր կեցվածքի պատճառով 200-ից ավելի մարդ է զոհվել։ Ո՞վ է պատասխան տալու։ Հարցը դեռ օդում է ու պարզ չէ, թե որքանով ինտենսիվ կպատժեն պետական այս մարմնի հաստափորներին և կպատժեն արդյոք։ Պարզ է միայն, որ առնվազն քավության նոխազներ լինելու են ու հիմա Ռոսավիացիան անսպ-ասելիորեն հիշել է իր պարտակկանությունների մասին ու ամբողջ ռուսաստանով մեկ թռիչքներ են հետաձգվում, որովհետև ընկերության տեսուչները կրկին անսպասելիորեն հայտնաբերել են, որ բազմաթիվ ինքնաթիռների տեխնիկական վիճակը կոճակ է․․․