Thursday, December 24, 2015

Հայ հայտնիներից ում հետ է իր գեղեցկուհի կնոջը փոխել Լևոն Տեր-Պետրոսյանի որդին

Հայասանում  քաղաքական դաշտը և շոու բիզնեսի աշխարհը չափազանց փոքր են, որ դրանց ներկայացուցիչների անվան հետ կապված սկանդալները «գաղտնի» մնան: Հատկապես դժվար է երկար գաղտնի պահել ընտանեկան խնդիրները, ամուսնությունները, դավաճանություններն ու  բաժանությունները:
Երբ իմացա այն լուրը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին և Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանը միասին են և շուտով կարող են ամուսնանալ, երկար ժամանակ չէի հավատում, որովհետև նախ՝ նման բան չէի սպասում ՀՀ առաջին նախագահի ընտանիքում մեծացած և դաստիարակված մարդուց, երկրորդը` սիրված հաղորդավարուհուց: Շատ վատ եմ վերաբերվում, երբ մեկը փորձում է ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցել և քանդում է ընտանիք, որտեղ երեխաներ կան: 
Գիտեմ, որ առաջին նախագահը ևս խիստ դեմ է այդ հարաբերություններին:
Դավիթ Տեր-Պետրոսյանը նոր սիրավեպի պատճառով բաժանվել է իր կնոջից` Լիլիթից: Նրանք երեք երեխա ունեն:
Ահա Դավիթի և Լիլիթի ընտանիքը`
Աննա Ավանեսյանը`




Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան փողոցի ամանորյա «շքեղ» ձևավորումը

Դեկեմբերի սկզբից Քաղաքապետարանի կայքը և էջերը ֆեյսբուքում թմբկահարում են քաղաքի ամանորյա զարդարման թեման: Քաղաքաը զարդարվում է, լուսավորվում ու նախապատրաստվում տոներին: Բայց արի ու տես, որ Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններն են բարեխղճորեն մոտենում իրենց գործին ու քաղաքացիներին տոնական տրամադրություն պարգևում:
Տեսեք, սա տոնական  Երևանից մի հատված է: Աջափնյակ համայնքի Հասրաթյան փողոցն է: Ինչի՞ մասին է մտածում համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, թե՞ այս փողցի բնակիչները դուրս են Երևանից ու նրանք պետք շնորհակալ լինեն,որ փողոցների գիշերային լուսավորություն ունեն:





Tuesday, December 1, 2015

Ավելի թույլ հանրահավաք դեռ չէի տեսել

Գնալով ավելի ու ավելի եմ հակվում, որ հանրաքվեում <<Այո>>-ի համար ոչ ոք այդքան շատ չի անում, որքան <<Նոր Հայաստան>> կոչվող անհեթեթությունն է՝ իր բոլոր արբանյակներով։ Դրանց ազմակերպած հանրահավաքին հետևելիս, չգիտեի էլ՝ լա՞մ, թե՞ խնդամ։ Այդ ի՞նչ անհեթեթություն էր, ամենայն ազնվությամբ եմ հայտարարում, որ սրանից ավելի թույլ հանրահավաք երևի մեկ էլ Անի Զախարյանի կազմակերպածն էր։

Նախ, կազմակերպիչների մասով՝ մի հատ նեխած վինեգրետ էր քաղաքական, որտեղ ո՜վ ասես կար։ Առանձնակի հուզիչ էր Հայաստանի դրոշը բռնած անթրաշ Րաֆֆին, քաղաքագետներ չունեցող քաղաքագետների միության նախագահ ու 187 ճամբար փոոխած Հմայակը Հովհաննիսյան և իհարկե կանիբալիզմի կոչեր անող ինքնակոչ հերոս Ժիրայր Սեֆիլյանը։ Դե Անդրիաս Ղուկասյանն էլ կողքից դամ պահողներից էր ոնց հասկաացա, որի ֆունկցիան կարծես ինստրուկցիայի գրքույկի պես ցուցումներ տալն էր։

Ու ի՞նչ էին ակնկալում պարոնայք բուռն ընդդիամդիրները այսպիսի խղճուկ գաղջահավաք կազմակերպելիս։ Ես՝ լինելով <<Ոչ>>-ի կողմնակից, մի պահ ամոթ զգացի, որ կարող եմ նույնականացվել ՍՐԱՆՑ հետ, որովհետև իրենք էլ են <<Ոչ>> ասում․․․ Բայց իմ ապրոումներն ու դարդերը մի կողմ, հիմա ես ուզում եմ մի քանի բան հասկանալ։

Լավ, էսքան ժամանակ ունեիք, դժվա՞ր էր գոնե իրար հետ համաձայնեցնել Ձեր ելույթները, որ իրարաամերժ կոչեր չհնչեին տրիբունից։ Մեկը կոչ է անում խաղաղ լինել, մյուսը կոչ է աանոում ոստիկանությանը չենթաարկվել, երրորդն ընդհանրապես համ խոսում ա խաղաղ ճանապարհով իշխանափոխության մասին, համ էլ գոչում է <<Մահ ռեժիմին>>։

Էսքան խոսացին, մարդա իրենց սելն առջ բրթեց, այդպես էլ չհասկացա, թե հիմա ինչի՞ են հավաքվել կոնկրետ ու օդ ցնցելուց զատ՝ ինչ են անելու։ Հիմա էդ մի քանի հարյուր մարդուն էլի որոոշել են փուռը տա՞լ՝ իրենց նավթալինոտ ամբիցիաների համար։ Պարզ է, որ մի երկու ժամից հրապարակում մի 50 հոգի մարդ է մնալու լավաագույն դեպքում ու ըստ այդմ՝ անիմաստ, ամպագոռգոռ ու պաթոսային կոչեր անելու փոխարեն ի՞նչ են պատրաստվում անել։ Վախենամ նույն այն, ինչ միշտ՝ սպասեն, մինչև ոստիկանությունը գա սաղին հավաքի-տանի, կազմակերպիչներն էլ հետո նստեն մի երկու ամիս դա ծամծմեն ու անցնեն հերթական անիմաստ, սակավամարդ ու աննպատակ հավաքի կազմակերպմանն ու դրան հնարավորինս պոռոտախոսական ու ճոռոմ անուններ մտածելուն։

Գնացեք տուն էլի այ մարդ, հոգնել ենք ձեզանից էլ, ձեր կլոունադայից էլ։

Monday, November 30, 2015

Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք «Ռուժ»-ի մշտապես խաբող ու ապակողմնորոշող գործելաոճը


Այն, որ Հայաստանում սովորական բան է դարձել հաճախորդին գոյություն չունեցող զեխչերով ու ուռճացված առաջարկություններով խաբելը բնավ էլլ նորություն չէ, բայց կան խանութներ, որոնք անցնում են բոլոր թույլատրելի սահմանները։ «Ռուժ»-ն այս առումով իսկական չեմպիոն է, որովհետև եթե ամփոփ ներկայացնեմ դրանց «խորամանկությունների» ցանկը, ապա այն կունենա հետևյալ բնութագիրը․

- Թանկ, անտանելի թանկ գներ։ Ու հարցը այս կամ այն ապրանքի գնի բացարձակ թվային արտահայտությունը չէ, հարցը գին-որակ հարաբերակցությունն է։ «Ռուժ»-ում գործում են իռացիոնալ բարձր գներ ու եթե անգամ համացանցով փնտրեք խանութներից ցանցում ներկայացված ապրանքների գները, ապա կտեսնեք, որ ստիպված եք մի քանի անգամ ավելի թանկ վճարել օծանելիքների ու կոսմետիկ միջոցների համար, ընդ որում՝ մի քանի անգամ ավելի թանկ այլ երկրներում գործող ՄԱՆՐԱԾԱԽ գներն են։

- Առաջին հայացքից անհավանական ու հսկայակն թվացող զեխչեր, որոնք միանգամից գրավում են պոտենցիալ գնորդի ուշադրությունը, բայց երբ այցելում ես խանութ, պարզվում է, որ այդպիսի զեղչ կամ գոյություն չունի, կամ էլ լավագույն դեպքում ասում են, որ տվյալ ապրանքը, որը նման զեղչի տակ էր՝ վերջացել է արդեն (բա իհարկե, մենք էլ հավատանցինք էլի․․․)։ Ի դեպ, համացանցում մի քիչ փորփրեցի ու պարզեցի, որ «Ռուժ»-ը ոչ վաղ անցյալում տուգանվել է նման խարդախությունների՝ զեխչերի մասին անիրական խոստումներով հաճախորդներին ապակողմնորոշելու ու անարդար մրցակցային պայմաններ ստեղծելու համար, բայց դե ինչպես տեսնում եմ՝ կուզիկին միայն դագաղն է ուղղում։
- Ուռճացված ու անիրական առաջարկներ «Ռուժ»-ն անում է ոչ միայն զեխչային քաղաքականության պարագայում։ Օրինակ՝ միանգամայն սովորական բան է դարձել, որ գովազդներում հայտարարում են, որ ստացել են այս կամ այն բրենդի ամբողջական տեսականին և մարդիկ, ում համար սկզբունքային չէ այդ տեսականու գինն անգամ և ցանկանում են ձեռք բերել հենց այնպիսի պարագաներ, որոնք ներառված են լինում ամբողջական տեսականու մեջ, տհաճ անակնկալ են ապրում, պարզելով, որ «Ռուժ»-ը կրկին «մի՜ քիչ ճոխացրել է» և ոչ մի ամբողջական տեսականի էլ չկա։ 

Թվարկածս բոլոր կետերում կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, որովհետև ամենազայրացնող բանն այս ամենի մեջ այն է, որ «Ռուժ»-ում դա առանձնապես չեն էլ փորձում թաքցնել և պետք չէ լինել պրոֆեսիոնալ դետեկտիվ, կամ էլ լրտես, նշված կետերից յուրաքանչյուրին ականատես լինելու համար։ Ինչպե՞ս պայքարել սրա դեմ․ թերևս ես որոշել եմ այլևս չօգտվել «Ռուժ»-ից, իսկ գրում եմ այս ամենի մասին, որպեսզի այլ կանայք էլ մտորելու տեղիք ունենան՝ արժե՞ արդյոք հանդուրժել նման վերաբերմունքը սեփական հաճախորդների նկատմամբ։

Friday, November 20, 2015

Սահմանադրական բարեփոխումները տապալելու միակ հնարավորությունը քվեարկությանն ակտիվ մասնակցության մեջ է

Ակնհայտ է, որ այս քվերակությունը լինելու է աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծարարությամբ զուգորդված, որովհետև մի կողմից, այլևս չկա լուրջ ընդդիմության տեսքով ներկայացված զսպաշապիկը, ինչպես դա ԲՀԿ-ի ընդդիմացման փուլում էր, կամ էլ Րաֆֆի Հովհհաննիսյանի փուչիկի տրաքելուց առաջ, իսկ մյուս կողմից, արդեն իսկ ակնհայտ է, որ Միջազգային հանրություն ասվածը աչք է փակելու կեղծարարության վրա, եթե իհարկե բանը չհասնի բախումների ու իրոք զանգվածային ռեպրեսսիաների, որովհետև հիմնական աղաղղակողները սովորաբար լինում են եվրոպական կառույցների դիտորդները, իսկ մենք արդեն գիտենք, որ նոր Սահմանադրությունը Եվրոպայի սրտով է։

Հետևաբար, ինչի՞ հետ եք գործ ունենալոու դեկտեմբերի 6-ին․ իշխանությունները մաքսիմալ մոբիլիզացնելու են իրենց ադմինիստրատիվ բոլոր լծակները, միատեղելու են բոլոր օրինական ու ապօրինի հնարքները, որպեսզի հնարավորինս շատ թվով <<մեռած հոգիներ>> մասնակկցեն քվեարկությանը, իսկ ընտրություններին մասնակցած ռեալ մարդկանց տեսակարար կշիռը շատ մեծ չլինի, որպեսզի այդ մեռած հոգիների ու ադմինիստրատիվ լծակների միջոցով մոբիլիզացված քվեները ունենան ավելի մեծ տոկոսային արտահայտում՝ ընդհանուր թվի մեջ։

Հիմա տեսեք, թե ինչումն է հնարքը։ Իշխանություններն արդեն հայտարարել են, որ հայաստանում կա 2,5 միլիոն ընտրող։ Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի ու <<Այո>>-ն հաղթի, պետք է դրական քվերակի քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելին, ընդ որում, այդ թիվը չի կարող լինել պակաս, քան ընդհանուր ընտազանգվածի 30 տոկոսը։ Այլ կերպ ասած, որպեսզի իշխանությունները հաղթեն, պետք է մոտավորապես 800,000 այո ստանան՝ պայմանով, որ քվերակությանը կմասնակցի իրենց նկարածով, լցոնածով, իրական մարդկանցով հանդերձ՝ 1,6 միլիոնի կարգի մարդ։

Հետևաբար, Հանրաքվեն տապալելու միակ միջոցը՝ ամբողջ ազգով դրան մանացելն է, որովհետև ադմինիստրատիվ ռեսուրսը, լցոնումները և այլն չեն կարող կես միլիոնից ավել ձայն ապահովել իշխանություններին, մնացածն արդեն իրոք պետք է գնան ու իրենց կամքով Այո քվեարկեն, ինչը շատ ավելի դժվար է արդեն։

Thursday, November 19, 2015

Հետաքրիր է, «Այո և ոչ»-ի շիրակյան այցերը նայելիս, մեր իշխանությունները չե՞ն ամաչում


Հայաստանի ոչ մի մարզում չես կարող տեսնել այնպիսի աչք ծակող համապարփակ դժգոհություն ու հիասթափություն թե գործող, թե նախկին, թե նույնիսկ ապագա ցանկացած իշխանություններից, ինչպես դա առկա է Շիրակի մարզում։ Ու այդ դժգոհությունն ոու հիասթափությունը մի նոր կոնտրաստով է երևում «Այո և ոչ»-ի  վերջին երկու թողարկումներում, երբ նախագծի մասնակիցները քարոզչական այցերով շրջում են Շիրակի բնակավայրերով։

Նայելով մարդկանց աչքերի մեջ, լսելով նրանց խոսքը, հասկանում ես, որ միակ բանը, որ շիրակցիները գիտեն հաստատ, դա այն է, որ իրենց էլի ուզում են խաբել ու նեղացնել, դրա համար էլ զարմանալի չէ, որ արդեն հիմա վստահությամբ կարելի է պնդել, որ Շիրակը կրկին ընդդիմանալու է իշխանությունների նախաձեռնությանը։ Եվ հարցն ամենևին այն չէ, որ սահմանադրության նոր նախագիծը ավելի վատն է, կամ էլ ավելի լավը։ Շիրակում անվստահության ու դժգոհությունն այն աստիճան է հասել, որ անգամ եթե Սահմանադրությունը փոխելու տեղը իշխանությունը ներկայացներ ինչ որ առաջարկություն, որով սահմանվում էր, որ Շիրակում երկնքից պետք է մանանա թափվի, միևնույն է դեմ էին քվերակելու, որովհետև վերջնականապես կտրվել են հավատի ու վստահության վերջին թելերը։

Ու սա պետք է շատ լուրջ ազդանշան լինի իշխանությունների համար։ Շիրակը նրանք արդեն կորցրել են ու կորցրել են անվերադարձ, բայց սրանով այդ հուսալքման ու հիասթափության ալիքըը չի սահամանափակվելու և եթե ինչ որ կտրուկ փոփոխությունների չգնան ու չվերացնեն այն արատավոր կողմերը մեր իրականության, ոորոնց մասին աղաղակոում են բոլոր, ապա վաղը նույն կերպ կվախենան մտնել Լոռի, Արագածոտն, Կոտայք ու Երևան։ Դա զուտ ժամանակի հարց կլինի։

Դրա համար էլ շատ վտանգավոր է այն, ինչ քարոզում են հիմա այո-ի կողմնակիցները, որովհետև նրանք ի լուր աշխարհի հայտնում են, որ եթե Սահմանադրությունը փոխվի, իրենք հաստա ավելի լավն են դառնալու և վայն եկել ու տարել ա նույն հնարապետականներին, եթե այս անգամ էլ խաբեն։

Wednesday, November 18, 2015

Նոր հանրապետական հեքիաթ․ փաստորեն հենց նոր Սահմանադրություն լինի, ՀՀԿ-ականները սկսելու են սիրել ժողովդրին

Եթե նկատել եք, Սահմանադրական բարեփոխումների արշավում, հանրապետականների քարոզչության հիմնական մեխը լինելու է այն, որ հենց նոր սահմանադրությունն ընդունվի, անսպասելիորեն խիստ արդյունավետ են սկսելու գործել պետական ինստիտուտները, քաղաքական կուսակցություններն ու արդարադատության համակարգը։ Բավականին զավեշտալի է ստացվում։ Փաստորեն, մինչ օրս, հանրապետականներին ազգանպաստ գործունեություն ծավալելու հարցում խանգարում էր գործող սահմանադրությունը, իսկ հենց նորն ընդունենք՝ Գալուստ Սահկայնը սկսելու է խելացի մտքեր արտահայտել, Կարեն Ավագյանը էլ երիտմիությունը չի գլխավորելու ու փուչիկներով չարաճճիություններ չի անելու, Աշոտյանը դադարելու է լաբորատոր մկների պես էքսպերիմենտների ենթարկել երեխաներին, Սավել Ալեքսանյանը կտրուկ դադարելու է բիզնեսով զբաղվել ու սկսելու է մենակ բազմազավակության նպաստով գոյատևել, ԱԺ-ում էլ չեն լինելու դոլարային միլիոնատերներ, նրանց երեխաները սկսելու են ծառայել բանակում ու 30 տարեկանը նոր բոլորած՝ չեն զզբաղեցնելու պետական բարձր պաշտոններ զուտ նրա համար, որ իրենց պապան լուրջ կալիբրի հանրապետական ա․․․

Է հետո՞։ Մե՞զ եք էշի տեղ դրել, թե՞ սա ինչ որ յուրահատուկ ինքնախոստովանություն է։ Որովհետև, սրանից ստացվում է, որ հանրապետականներն իրենք էլ հրաշալի գիտեն, որ հիմա իրենք միայն վնաս են պատճառում, բայց ուզում են հավաստիացնել եզ, որ վերոնշյալ բոլոր հանգամանքները հետևանք են ոչ թե իրենց փուջ էության ու փտած քաղաքական համակարգի, այլ որովհետև սահմանադրությունն է լավը։ Կարո՞ղ են ցույց տալ գեթ մեկ կետ սահմանադրությունում, որն արդարացնում է բոլոր այդ անիրավությունները։ Իհարկե չեք կարող, որովհետև այդպիսիք չկան։

Բոլոորս էլ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե սահմանադրությունն է, ոչ էլ անգամ առանձին անձինք։ Խնդիրը այն արմատացած արժեհամակարգն է, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, որը տոտալ իշխում է մեր իրականությունում և պետք չէ գլուխներս սեռական բռնության ենթարկել՝ փորձելով դա բարդել այլ գործոններ վրա։

Tuesday, November 17, 2015

Մարգարիտ Եսայանը հանուն «Այո»-ի մեղադրում է մարդկանց չծառայելու մեջ. բա ինչո՞ւ Ձեր կուսակիցների չծառայած որդյակների մասին մոռացաք

Այսօր հերթական անգամ նյարդերս իրար խառնեց տիկին ՄարՔրիտը, երբ լեզվակռվի բռնվելով Ազատ Դեմոկրատներից Նարեկ Այվազյանի հետ, սկզբում հայատարարեց որ իրեն՝ հանրապետականները, պակաս սրտացավ չեն այս երկրի համար, իսկ հետո էլ անցավ հարձակամն ու հարցրեց, թե արդյո՞ք Այվազյանը ծառայել է բանակում...

Գիտե՞ք ինչ կա, չգիտեմ, ծառայել է, թե ոչ Նարկ Այվազյանը բանակում ու ճիշտն ասած, եթե չի ծառայել՝ ամոթ իրեն, բայց հաստատ Մարգարիտ Եսայանը չէ, որ պետք է նման դիտողություններ ու մեղադրանք հնչեցնի, որովհետև երևի տիկին ՄարՔրիտը մոռացել է, որ իր խմբակցության պատգամավորների այն մասը, որ տարիքային այն խմբի մեջ էր, որ պետք է ծառայեր ՀՀ ԶՈւ-ում՝ չի ծառայել, կամ էլ ծառայել է տնից։ Դե իսկ հանրապետական պատգամավորների որդյակների մասին ընդհանրապես լռեմ։

Այդ ինչո՞ւ չծառայելու գործոնը տիկին ՄարՔրիտին չի հուզում, երբ նա գտնվում է ԱԺ նիստերի դահլիճում, այդ ինչո՞ւ տիկին ՄարՔրիտը չի խոսում ոչ միայն պառլամենտի նժդեհականների, այլև իշխանության տարբեր շարասյուններում ներառված իր կուսակիցների ու նրանց զավակների մասին։ Որովհետև ինքն էլ գիտի, որ ցանկացած հարցում հենց իրենց տակ այնքան կեղտ կա, որ եթե հանկարծ խորանանք այդ թեմաներով, ինքը ամոթից գետինը կմտներ... չնայած, դրա համար ամոթ պետք է ունենալ առնվազն։

Կամ էլ թե չէ, որ հայտարարում է, որ իրենց սրտացավ ու պատասխանատու են, ինձ մոտ հարց է ծագում. տիկին ՄարՔրիտ, բա էդ ինչո՞ւ Ձեր սրտացավությունը չի երևում Ձեր բուն գործունեության մեջ, բա ինչո՞ւ Ձեր պատասխանատվությունը չի երևում ոչ մի տեղ, անգամ ներողություն էլ չեք պատրաստվում խնդրել գոնե Ձեր մասով, որ հիմա ազգն ու պետությունն այս վիճակում են։

Չէ, սրանք իրոք սմեռտնիկներ են, որ էս ինտելեկտուալ մակարդակով ու էս պատրաստվածությամբ որոշել են մասնակցել ռիալիթի շոուին, որը ուղիղ է հեռարձակվում։ Թե հույսներն ինչի վրա են դրել՝ միայն Աստված գիտի։

Monday, November 16, 2015

Զարմանում եմ «Այո և Ոչ» նախագծի հատկապես ՀՀԿ-ականների աներեսության վրա

«Այո և ոչ»-ի մեջ ինձ ամենացնցողը հանրապետականների անկրկնելի պադոշությունն ա։ Խոսքի հայաստանի տարբեր կետեր են գնում ու մարդկանց աչքերի մեջ նայելով, այնպիսի կեցվածք են ընդունում, ասես լֆիկածին ու շմայսոտ իրենց կուսակցությունը սենց վատն ա ոչ թե մարդկային գործոնի պատճառով, այլ որովհետև եղած սահամանադրությունն ա վատը։ Դե կներեք էլի, մենք էլ ավանակ ենք ու միանգամից հավատացինք, որ եթե մեր մոտ լիներ ասենք Ֆրանսիական սահմանադրություն, ոչ Լֆիկն էր մենաշնորհներ ունենալու, ոչ Շմայսն էր քֆուրներ տալու, ոչ էլ ֆրակցիայի կեսն էր մականունավոր լինելու ու խախտելու սահմանադրական այն դրույթը, որ պատգամավորին արգելում ա գործարարությամբ զբաղվել։
Ու հիմա, ամեն անգամ, երբ ես տեսնում եմ Մարգարիտ Եսայանին, Կարինե Աճեմյանին ու հատկապես՝ Վարդան Այվազյանին, ովքեր այնպես են խոսում, ասես իրենք ընդհանրապես ոչ մի կապ ու մեղավորություն չունեն ազգի այս վիճակի հետ, իրենց ՀՀԿ-ն մենակ հեռվից են տեսել ու եթե ինչ որ բան էլ խանգարում էր նրանց՝ լավ ու արդյունավետ լինելու հարցում, էդ հին սահմանադրությունն էր, ինձ մոտ բուռն ցանկություն է առաջանում կրակել հեռուստացույցիս վրա։

Նույն Այվազյան Վարդանը հպարտությամբ նշում է, որ եղել է Չարենցավանի քաղաքապետ, նախարար ու պատգամավոր տասնյակ տարիներ։ Բա լավ, պարոն Այվազյան, այդ ո՞նց ստացվեց, որ եղած սահմանադրությունները ձեզ խանգարում էին լավ իշխանություն լինել, բայց չէին խանգարում՝ դոլարային միլիոնատեր դառնալ։ Հը՞, պարոն գռուզչի, ո՞նց ա ստացվում, որ սեփական շահերի բավարարման համար, ձեզ ոչինչի չի խոչընդոտել ու որտեղի՞ց վստահ լինենք, որ վաղը որևէ կերպ նոր Սահամանդրությունը կսահմանափակի Ձեզ ու Ձեր կուսակիցներին։

Կամ էլ թե չէ էն Մարքրիտը... Տիկին, բացի ձեր կուսակից ընկերուհիներին պադնոժկաներ տալը՝ գործուղումների մեկնելու և պարզապես հավեսի համար, ի՞նչ օգտակար բան եք արել՝ ինչ մտել եք ԱԺ, ի՞նչ օգտակար օրենսդրական նախագծով եք հանդես եկել, ո՞ւմ մատից եք գոնե մի հատ փուշ հանել։ Իսկ կարիք կա՞ հիշեցնելու, թե քանի հակաժողվրդական օրենքի օգտի եք քվերակել, որովհետև ԱԺ-ում ձեր միակ ֆունկցիան կոճակ սեղմելն է։

Այնպես որ, գոնե մի քիչ պետք է ադեկվատություն դրսևորել ու հասկանալ, որ «Այո և ոչ»-ն անսպասելիորեն հաջող ու ազնիվ նախագիծ է ստացվել, որը հնարավորություն չի տալիս կոսմետիկ շտկել գործող իշխանությունների ներկայացուցիչների անհրապույր դիրքերը, իսկ եթե նույն այդ ներկայացուցիչները իրենց տալիս են պոպուլիզմին ու երեսպաշտությանը, ապա նրանց առանց այն էլ ոչ շահեկան դիրքերը էլ ավելի կատաստրոֆիկ հարվածների են ենթարկվում։ Եթե չեք կարողանում լինել ազնիվ, ապա բարի եղեք ու գոնե հարգեք հեռուստադիտողին ու ինտերնետային լսարանը, այնտեղ հիմարները քիչ են։


Friday, November 13, 2015

Եթե այսպես շարունակվի, ապա Սահմանադրական բարեփոխումները կանցնեն միմյայն ընտրակեղծիքի միջոցով


Հետևելով այսօր մեկնարկած «Այո և ոչ»-ի առաջին արշավին, դրա շրջանակներում ծավալվող բանավեճերին և ներկա ժողովրդի արձագանքին, կարելի է աարձանագրել, որ մարդիկ առայժմ առավելապես իներտ են հանրաքվեի հարցում ու նորմաալ չեն էլ հասկանում, թե ինչի շուրջ է լինելու հանրաքվեն և ինչ է այն իրենց համար բերելու, բայց որքան մոոտենա հանրաքվեի օրը, այնքան ավելի շատ են տաքանալու մարդիկ ու եթե «Այո»-ի ճամբարում ինչ որ բեկումնյին նորարարություն չմոգոնեն, ապա «Ոչ»-ը ջաղջախիչ քարոզչական հաղթանակ կտանի ու միակ տրբերակը՝ հանրաքվեում հաղթելու, կմնա մասսայական կեղծիքներին ու ադմինիստրատիվ լծակներին դիմելը։

Իշխանությունները բախվել են բնականոն մի իրավիճակի, երբ պարզապես հուսալքված ու հիասթափված ժողովուրդը նաև կայուն ու խորագույն հակակրանք է զգում մասնավորապես Հանրապետական կուսակցության նկատմամբ և այն վեր է ածվել իսկական չարիքի՝ ժողովրդի գիտակցության մեջ։ Եվ դրանից շատ հմտորեն օգտվում են «Ոչ»-ի քարոզիչները՝ իրեննց ամեն փաստարկ էլ աավելի ամրապնդելով նրանով, որ այն ինչ իրենց ասածին դեմ է՝ ուզում են հանրապետականները, իսկ ինչն ուզում են հանրաապետականները՝ ապացուցված վնաս է յուրաքանչյուր հասարակ մարդու համար։ Խնդիրն էլ նրանում է, որ մարդկանց ունեցած փորձը ցույց է տալիս, որ դա ավելի շուտ արդարացի պնդում է, քան զուտ քարոզչական սերացում։

Ասինքն, ստեղծվել է մի իրավիճակ, որ իշխանությունը ստիպված է լինելու հաշվի նստել քաղաքական մեծամասնություն ստեղծելու մեդալի մյուս կողմի հետ։ Ընտրություններում հաղթեցին, ցնցումները հաղթահարեցին այս 3-4 տարիների ընթացքում, բայց միևնույն ժամանակ, այդ ընթացցքում մարդկանց կյանքը միայն ավելի վատացավ ու ժողովուրդն էլ սկսելով մեղավորներ փնտրել՝ գտավ դրանց ՀՀԿ-ի ներսում։

Ու սա խիստ խոչընդոտելու է Սահամանադրական բարեփոխումների անցկացմանը։ Ողջ հարցը նրանում է, թե ընտրազանգվածի որ մասին կկարողանան 
«Ոչ»-ի կողմնակիցները բերել իրենց ճամբար ու անեն դա այնպես, որ մարդն անկած ամեն ինչից քվեարկի ոչ։ Առայժմ վաղ է վերջնական կանխատեսումներ անել, բայց արդեն այս պահին ակրելի է ասել, որ ժողովրդի դժգոհությունն ու իշխանությունների կաառուցած թույլ քարոզչական գիծը ստեղծում են ռիսկ, որ մինչև հանրաքվե կարող է ձևավորվել ընդդիմացողների այնպիսի թիվ, որ նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսն ու ընտրակաշառքը չեն կարողանա բավականացնել․․․

Thursday, November 12, 2015

Դատելով իշխանությունների քարոզչությունից, նրանք կամ չեն հասկանում, կամ էլ չեն ուզում հասկանալ, թե ինչու են մարդիկ դեմ սահմանադրական բարեփոխումներին

Դիտեք այս հոլովակը, որը թողարկել է ՀՀԿ-ի քարոզչամեքենան՝ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում․․․
Իսկ հիմա եկենք վերլուծենք այն։

Այն որ հոլովակը որակյալ է ու պատրաստված է <<Я русский окупант>> գերհաջող քարոզչական հոլովակի լավագույն ավանդույթներով՝ քնննարկման ենթակա չէ։ Կարելի է միայն գովալ՝ նման որական պրոդուկտ մշակողներին։

Իսկ այ բովանդակային մասով ամմեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Նույնիսկ կասեի ընդհանրապես հարթ չէ։ Համաձայն եմ, որ բավականին ռիսկային է մեկ մարդու ձեռքում հիմնական իշխանությունը կենտրոնացնելը, բայց պակաս ռիսկային չէ նաև ամբոխի ձեռքում դա անելը, իսկ որ մեր խորհրդարանն ավելի շուտ ամբոխ է, քան ադեկվատ մարմին՝ ակնհայտ է դառնում, երբ նայում ես, թե ինչ օրինագծերի օգտին են կողմ քվեարկել մեր ազգընտիրները։

Սակայն սա էլ չէ հիմնական աանճշտությունը տվյալ հոլովակում։ Մոտավորապես տեսանյութի կեսերից, սկսվում են էմոցիոնալ շահարկումներ՝ ատելության ու պարտությունը չընդունելու մասին, երբ ամեն ընտրություններ վեր են ածվում կենաց-մահու պայքարի և տելություն է ծնվում տարբեր ճամբարների բաժանված քաղաքացիների միջև։ Սա միանգամայն ճիշտ է, բայց սխալ է այն հետևությունը, որն արվում է ու մատուցվում է, որպես լուծում։ Քաղաքացիները դժգոհում են կուսակցությունների ու մասնավորապես իշխանության ոչ թե գաղափարախոսությունից ու գաղափարական գծից, այլ ավելի շուտ դրա բացակայությունից, կամ էլ հայտարարագրված գաղափրախոսությանը չհամապատասխանելուց։

Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին։ Նույն դժգոհությունն ու ատելությունը առկա էր նաև ՀՀՇ-ի նկատմամբ, երբ նրանք էին իշխանությունը։ Այլ կերպ ասած, մարդիկ չեն սիրում իշխանությունները ոչ թե նրա համար, որ հանրապետականները որպես իրենց գաղափարական գիծ ընտրել է նժդեհականությունը, իսկ ՀՀՇ-ականներն էլ՝ ժոողովրդավարության իդեալները, այլ այն, որ իրենց գործնական ակտիվությունում բոլոր իշխանությունների օրոք, քաղղաքական ուժերը դավաճանել են այդ բոլոր իդեալներին։

Ուստի երբ այս տեսանյութով փորձում են համոզել, որ նոր Սահմանադրությունը պետք է, որովհետև դրանով ջնջվում են սահմանները ուժերի միջև և քաղաքական ուժերը սկսում են գործել որպես գաղափարի շուրջ հավաքված պրոֆեսիոնալ քաղաքական միավորներ, դա միայն թերահավատ քմծիծաղ է առաջացնում, որովհետև այնուամենայնիվ ոչ մի հուշում չկա այս տեսանյութում, թե ասենք օրինակ նույն նժդեհական հանրապետականները ոնց են անելու, որպեսզի պառլամենտում Նժդեհի ուսմունքը չներկայացնեն Լֆիկ Սամոն, Շմայսը, Նովոն և այլ ադիոզ կերպարներ, որոնց նույն Նժդեհը տեղում կգնդակահարեր։

Այս ամենից կարելի է անել հետևություն․ իշխանությունները չեն կարողանում հիմնավորել, թե ինչու մենք պետք է այնուամենայնիվ կողմ լինենք, որպեսզի Հայաստանում կառավարման մոդել փոխվի, իսկ եղած հիմնավորումներն էլ մեղմ ասած համոզիչ չեն։

Wednesday, November 11, 2015

«Վերջին հայրիկը» սերիալն դուրս եկավ նրա համար, որ ոչ թե հարուստների ու գողականների մասին է պատմուն, այլ սովորական մարդկանց

Մի տեսակ հոգնել եմ նրանից, որ գրեթե բոլոր հայկական սերիալներում կամ հարուստների մասին են պատմում, կամ էլ գողականների ու նրանց որսացող Գոռ Վարդանյանի։ Իրոք հոգնել եմ, որովհետև այդ պատմություններում ես չեմ տեսնում ոչ ինձ հոգեհարազատ միջավայր, ոչ էլ առանձնապես ծանոթ եմ կանոններին։ Մինչդեռ սերիալները պետք է հասկանալի լինեն հեռուստադիտողի համար ու այդ թվում նաև արտացոլեն նրանց առօրյա հոգսերը, ցուցադրվում են նրանց ծանոթ իրավիճակներ և լուծումներ։

Այլ կերպ ասած, մարդիկ կարոտ են մնացել հասարակ՝ իրենց պես սովորական մարդկանց կերպարներին, ովքեր ոչ օլիգարխիկ կայֆերի մեջ են, ոչ էլ զոն նայողներ ու կառատեիստ միլիցաներ են։ Այս առումով «Վերջին հայրիկը» պահնջված նորություն էր, որովհետև դրա հերոսների ու նրանց պատմությունների մեջ ոչ մի սյուռեալ բան չտեսա։


Ավելին, կարելի է ասել առաջին անգամ էր, որ հենց սերիալի սկզբից տեսնում եմ իսկապես ակտուալություն ունեցող բարդ սոցիալական խնդիրների արծարծման փորձ․ ընտանեկան բռնություն, ամուսնալուծվծ կանանց համար հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու դժվրությունները, ծնողազուրկ երեխաների խնամակալությն հարց և այլն։

«Վերջին հայրիկը» դուրս եկվ նաև նրանով, որ սյուժետային թարմություն էլ կար ու չեմ հիշում, որ նախկինում նման ֆորմաատի պատմություն մատուցված լինի։ Նույնը կարող եմ ասել նաև հերոսների շաբլոնների մասին․ մոտս տպավորություն չստեղծվեց առաջին սերիաները նայելիս, որ հիմնական հերոսների կերպարները ինձ ծանոթ են այլ սերիալներից։ Հավանաբար դրանում նաև դերակատարություն ունի այն, որ բավականին թարմ դերասանական կազմ է ընտրվել, որը չի «մաշվել» այլ սերիալներում նոն-ստոպ նկարվելով։ Դրա համար էլ դերից դուրս գալու ու նոր դերի մեջ մտնելու խնդիրն այս պահին ակտուալ չէր ըստ իս։


Ինչևէ, դուրս եկաավ ու կասեի անգամ՝ շատ եկավ։ Եթե դուք սիրում եք սերիալներ, ապա անպայմանորեն խորհուրդ կտամ դիտել «Վերջին հայրիկը»։

Sunday, November 8, 2015

Եսայի քահանան վիրավորել է եզդիներին․ ո՞նց անենք, որ սելեբրիթի տերտերները քիչ պրովոկացիոն ելույթներ ունենան

Էլ դարդ ու ցավ չունեինք, հիմա էլ պետք ա նստենք մտածենք, թե ոնց համոզենք Եկեղեցուն, որ իր զվյոզդը տարած մի քանի տերտերներ կամ ընդհանրապես չխոսեն թեմաներից, որոնցից միջնադդարյան ինկվիզիտորի մակարդակով են գլուխ հանում, կամ էլ խոսելիս գոնե բարի լինեն համոզվելու, որ կոմպետենտ են իրենց թեզիսներիում արծարծվող թեմաներում, իսկ իրենց խոսքը չի հանգեցնի ազգամիջյան լարվածության։

Այ օրինակ Եսայի քահանան, ով հայտնի դարձավ լայն լսրանին շնորհիվ նրա, որ մմի քանի տարի առաջ բախում էր ունեցել ինչ որ աղանդավորերի հետ եկեղեցու բակում ու դրանից հետո դարձել էր բոլոր հեռուստաըկերությունների հաճախ հյուրը։ Եսային օրերս անդրադարձել է եդի տղաների հետ հայ աղջիկների ամուսնանալու հարցին, որտեղ մի շարք անպատասխանատու հայտարարություններ է արել, որոնք հետևանք են ոչ թե չրամիտ դիտավորության, այլ թեմային չտիրապետելու ու եդիներն էլ հիմա վիրավորվել են նրա խոսքերից։

Եսայի քահանան մասնավորապես հայտարարել է, որ Եզդիներն արևապաշտ են ու սատանայի պատկերներ են պահում իրենց սրբավայերում և խնդրում նրան, որ իրենց չվնասի։ Սա իհարկե կրոնական անգրագիտություն է, որովհետև եզդիների կրոնի մասին մինիմալ պատկերացումներ ու տեղեկություն ունեցողն անգամ գիտի, որ այնտեղ գոյություն չունի սատանա ասվածը ու նրանք ոչ թե արևապաշտ են, այլ համարում են, որ Արևը պարզապես խորհրդանշում է իրենց աստծուն, ինչպես ասենք մեր մոտ՝ խաչը, իսկ իսլամում՝ կիսալուսինը։

Պակաս անգրագիտություն չի սատանայի մասին հայտաարարությունը, որովհետև նա ըստ ամենայնի ի նկատի է ունեցել եզդիական կրոնում առկա հրեշտակներից մեկի կերպարը։ Այս առնչությամբ բավականին զավեշտալի հակափաստարկ են բերել հենց եզզդիները՝ նշելով, որ միայն ԻՊ-ի իսլամիստներն են համարում դա սատանայի մարմնավորում՝ ակնարկելով, որ Եսայի քահանայի կեցվածքն ու հռետորաբանությունը այս հարցում քիչ են տարբերվում միջնադարյան խավարում դեգերող իսլամիստի պաատկերացումներից․․․

Արդյունքում, ոչ մի առաջնային նշանակություն չունեցող հարցի անիմաստ արծարծում, որի ժամանակ փառքի ճառագայթների տակկ նորից հայտնվելու համար սելեբրիթի տերտերը սկսում է Рен ТВ-ի մակարդակի բաներ խոսել և վիարվորում է մեր ամենամեծ ազգային փոքրամասնությանը։ Եթե չեմ սխալվում, մի անգամ էլ էս կրոնական հարցերի գիտակը հայտարարել էր, որ դիակիզում չի կարել է անել, որովհետև էդ դեպքում դիակիզվածները չեն կարողանա հայտնվել աստծո դատաստանի առջև՝ մարմին չունենալու պատճառով․․․

Եկեղեցում լավ կանեն իրենց սելեբրիթիների հետ մի քիչ գաղափարադաստիարակչական աշխատաքներ տանեն, որ իմանան, թե ինչ կարելի է խոսալ, իսկ ինչ ոչ, ինչպը նպատակահարմար է բարձրաացնել, իսկ ինչը ոչ․․․

Friday, November 6, 2015

Դեռ մարդ կա՞, որ Շառլի Հեբդո է. սկանդալային պարբերականը ծաղրանկարներ է հրապարակել՝ Եգիպտոսում ընկած ինքնաթիռի մասին (Photo)

Անցած տարի, երբ մի խումբ իսլամիստներ մուտք գործեցին ֆրաանսիական Շարլի Հեբդո սկնդալային պարբերականի խմբագրություն ու գնդակահարեցին այնտեղի անձնակազմին, մի մեծ ալիք բարձրացավ, որը թութակավարի կրկնեցի  նաև որոշ հայաստանյան գործիչներ։ Մարդիկ շապիկներ էին հագնում, կամ էլ ֆեյսբուքյան պրոֆիլնեի նկարներում դնում էին <<Je suis Charlie>>՝ <<ես Շաղլի եմ>> գրություններով։ Դեռ այն ժամանակ, շատերը արդարացիորեն նկատում էին, որ որքան էլ դատապարտելի լինի մարդասպանությունն ու հաշվեհարդարը, որքան էլ ոմանց սրտով լինի Ղուրանի ու Մուհամմեդ մարգարեի մասին ծաղրանկարներ հրապպարակելու գաղափարը, բայց Շարլի Հեբդոն մեղմ ասած վատ տղություններով միշտ աչքի ընկել ու ամենևին կարիք չկա մարդասպանությունը դատապարտելուց զատ, նման կերպով աջակցություն հայտնել թեկուզ սպանված, բայց մարդկային տականքներին։

Դե հիմա տեսեք, թե ինչ նկարներ է հրաապարակել Շաարլի Հեբդո պարբերակնն իր վերջին համարում։ Դրանք տեղ են գտել պարբերականի վերջում՝ մերժված առաջին էջերի բաժնում։

Նկարներից մեկում պաատկերված է իբր ԻՊ մարտիկ, ում գլխին ինքնաթիռի մասեր են թափվում ու երևում է նաև ընկնող ուղևոր, իսկ գրությունն ասում է․ <<Ռուսաստանն ինտենսիվացնոում է օդային հարվածները>>․․․
Մեկ այլ նկարում, որը կարող էր դառնալ պարբերականի հայս համարի շապիկը, կործանված ինքնաթիռի ֆոնին պատկերված է հավանաբար ռուս ուղևորի գանգ և գրված է․ <<Ռուսական Low Cost-երների վտանգը>> և <<Պետք է Air Cocane ընկերությունով թռնեի>>․․․

Սա հերթական ապացույցն է, որ ֆրանսիական այս պարբերականում ոչ մի սրբություն չունեն ու հագուրդ են տալիս մարդկային տականքների հիվանդ երևակայության բոլոր զազրելի արգասիքներին։ Եվ հաշվի առնելով այս ամենը, հետաքրքիր է իմանալ, այն մարդիկ, ով անցած տարի իրենց շապիկներին ու ֆեյսբուքներում աղաղակում էին, որ իրենք էլ են Շարլի Հեբդո, դեռ այդ կարծիքի՞ն են մնում ու շարունակո՞ւմ են իրենց նույնականացնել նման սրբապիղծ տաականքների հետ։

Tuesday, November 3, 2015

«Ոչ»-ի ճակատը զբաղված է ոչ թե գործով, այլ դեմագոգիայով ու օդ ցնցելով


Հանրաքվեին մնացել է մեկ ամիս, իսկ <<Ոչ>>-ի ճակատը զբաղված է ինչով ասես, բացի այն գործերից, որոնք իրապես անհրաժեշտ են, եթե ցանկանում են որևէ կերպ լրջորեն հակազդել սահմանադրական բարեփոխումներին։ Միշտ ՀՀԿ-ն ու բարեփոխումներին կողմ քաղաքական ուժերը ողջ թափով լծված են իրենց գործին ու օր առաջ անում են ամենը, որոպեսի հանրաքվեն հարթ ու հանգիիստ անցկացնեն, <<Ոչ>>-իստները ի՜նչ ախմախություններով ասես որ չեն զբաղվում․ ճոռոմ անուններ մտածելով (Միասնական Ընդդիմության Կոորդինացիոն Խորհրդի Գլխավոր Շտաբ, Ազգային Փրկության ճակատ), Թբիլիսիում մայմունություններ անելով ընդդեմ Սերժ Սարգսյանի, Երևանում մայմունություններ անելով, սոցցանցերում քոմմենթչիությամբ ու ֆեյքաբուծությամբ զբաղվելով․․․

Տղերք, այսպես <<Ռեժիմին խուճապի չեն մատնում>>, հարգելիներս։ Ընդհակառակը, յուրաքանչյուր ռեժիմ կերազեր, որ իրենց ընդդիմությունը լիներ նման վտիտ, տափուկ ու պրիմիտիվ։ Դուք անգեմ չեք կողմնորոշվել ձեր առաջնահերթությունների հարցերում, չեք իդենտիֆիկացրել ձեր առաջնային ու երկրորդական նպատակները, չեք կողմնարորոշվել ձեր քարոզչության արդյունավետության հարցերում։

Այսօր բնակչության մեծամասնությանը բացարձակ մեկ է, որ սահմանադրությունը կարող է փոխվել, ունեք հսկայական չկողմնորոշված զանգված, որը սակայն չի հասկանում, թե ինչո՞վ է այնուամենայնիվ վատ նոր Սահմանադրություն ունենալ, եթե եղածից ոչ մի խեր չեն տեսել։ Ու դուք, փոխանակ ակտիվորեն աշխատելու այս ընտրազանգվածի հետ, փոխանակ օր առաջ բավարար քանակությամբ մարդկային ռեսուրս ստեղծելու, որպեսզի հանրաքվեի օրը գոնե բոլոր ընտրատեղամասերում դիտորդ ու հանձնաժողովի անդմաներ ունենաք, նեստել եք ծառի տակ ու նկարում եք նապաստակ, դեսպանատներ եք այցելում, Մատվիենկոյին եք խնդրում, որ Սերժին արգելի հանրաքվե անել․․․

Տխուր է այսպիսի ընդդդիմություն ունենալը, որովհետև ակամայից այսպիսի ընդդիմության ֆոնին մի տեսակ ավելի հանգիստ ես քեզ զգում գործող իշխանությունների հարատևությունը գիտակցելով, որովհետև սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլինել, եթե նրանց փոխարինեին այս դատարկախոս անտաղանդները։

Monday, November 2, 2015

Ռուսական ինքնաթիռի կործանման միակ պատճառը կոռուպցիան ու հանցավոր անփութությունն է

<<Ռոսավիացիայում>> խուճապային տրամադրություններ են, որովհետև ըստ ամենայնի, Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարից հետո գլուխներ են թռնելու։ Չնայած նրան, որ առաջին ժամերին մարդկանցց ուշադրությունը շեղվեց նրա վրա, որ ինքնաթիռը կարող էին կործանել իսլամիստ ծայրահեղականները, սակայն գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում է, որ գործանականում եղել է տեխնիկական անսարքությունների հետևանք, որոնք էլ իրենց հերթին հետևանք են անփութության ու Ռուսաստանում համատարած իշխող կոռուպցիայի։

Բանն այն է, որ տեխնիկական նման անմխիթար վիճակում գտնվող ինքնաթիռները իրավունք չունեն օդ բարձրանալու, իսկ Ռոսավիացիայի տեսուչները առավել ևս իրավունքք չունեն նման ինքնաթիռները ստուգելուց հետո թույլատրել դրանց էքսպլուատացիայի շարունակելը՝ մինչև կապիտալ վերանորոգումմ չարվի, իսկ հարկ եղած դեպքում՝ նոր ինքնաթիռներ ձեռք չբերվեն։

Փոխարենը, Ռոսավիացիան հետևողականորեն հասավ նրան, որ սնանկ ճանաչվի Ռուսաստանի խոշորագույն ու ամենահին ավեիաընկերություններից մեկը՝ Տրանսաէրոն, որը հայտնի էր իր որակյալ սպասարկումով ու նրանով, որ գոյության ողջ ընթացքում ոչ մի ինքնաթիռ չէր կորցրել։ Ընկերության ավիապարկն էլ թարմ էր ու հհագեցած նոր ինքնաթիռներով։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանյան ավիաշուկայում առկա են բազմաթիվ ընկերություններ, որոնց ավիապարկերը լեցուն են թռչող դագաղներ հիշեցնող փլատակներով, բայց կարևորագույն այնպիսի պետական մարմինը, ինչպիսին Ռոսավիացիան է, նրանց թթու խոսք չի ասում։ Ինչո՞ւ։ Կոռուպցիա է, սըր, կոռուպցիա ու անպատասխանատվություն։

Ու հիմա, Ռոսավիացիայի հանցավոր կեցվածքի պատճառով 200-ից ավելի մարդ է զոհվել։ Ո՞վ է պատասխան տալու։ Հարցը դեռ օդում է ու պարզ չէ, թե որքանով ինտենսիվ կպատժեն պետական այս մարմնի հաստափորներին և կպատժեն արդյոք։ Պարզ է միայն, որ առնվազն քավության նոխազներ լինելու են ու հիմա Ռոսավիացիան անսպ-ասելիորեն հիշել է իր պարտակկանությունների մասին ու ամբողջ ռուսաստանով մեկ թռիչքներ են հետաձգվում, որովհետև ընկերության տեսուչները կրկին անսպասելիորեն հայտնաբերել են, որ բազմաթիվ ինքնաթիռների տեխնիկական վիճակը կոճակ է․․․

Tuesday, October 27, 2015

Երկիր Մեդիայի էժան ու ցածրորակ քարոզչական հնարքները արդեն անթաքույց բնույթ են կրում

Հայաստանում ընդդիմադիրների ու <<այլընտրանքայինների>> առավել հաճախ հնչող բողոքներից մեկն այն է, որ հեռուստաեթերում ընտրողական մոտեցում է ցուցաբերվում ու մենակ իշխանության ներկայացուցիչներին են լայն հարթակ տալիս։
Հետո էլ ծաղրում էին հեռուստաընկերություններից մեկին՝ միայն մեկ քաղաքական ուժի փիառվ զբաղվելու համար։
Հետո էլ կողմնապահության, անաչառության բացակայության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության բացակայությունից են գանգատվում։
Այսուհետև այդ ամենը արդարացիոորեն կարելի է վերագրել նաև Երկիր Մեդիային, այն տարբերությամբ, որ եթե այլ ալիքներում ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ի գերիշխանությունն է, ապա այստեղ էլ Դաշնակներին են բրթում ու ողջ այն բացասական երևույթները կիրառոմ են՝ հենց այդ նպատակով։
Դե գիտեք, դաշնակները հերթական անգամ փոխել են իրենց քաղաքական ուղղվածությունը և ամեն ինչ կրկին գնում է նոր կոալիցիա կազմելու ու նույն այն դաշնակները, ովքեր հրաշալի քառյակների մեջ էին մտնում, կենսաթոշակային ռեֆորմի դեմ էին պայքարում, այսօր հանդես են գալիս <<Այո>>-ի ճամբարում։
Սակայն ոչ այնքան Սահմանադրական բարեփոխումներից եմ  ցանկանում խոսել, ոչ էլ ՀՅԴ-ից՝ որպես էդպիսին։ Խոսքս լինելու է հեռուստադիտողին ու հյուրերին չհարգելու մասին, որի վառ օրինակ էր <<Բարձրաձայնի>> վերջին թողարկումը ու դրա հաղորդավար Գեղամ Մանուկյանի կեցվածքը, որին ականատես կարող եք լինել ստորև։
Ինձ համար նորություն չէր, որ ոչ հեռուստաընկերության կուսակցական պատկանելությունը, ոչ էլ կարող եմ ասել, որ մինչև էս Մանուկյան Գեղամին համարել եմ ամենապրոֆեսիոնալ ու վիդեոգենիկ հաղորդավարը մեր հեռուստաեթերում, բայց նրա <<Բարձրաձայնի>> վերջին թողարկումը հենց այն լրագրողական անպարկեշտության կարկառուն դրսևորումն է, որը անարգանքի է հավասար՝ թե՛ հյուրերի, թե՛ հեռուստադիտողի նկատմամբ։

Հաղորդման հենց սկզբից աչք է ծագում, որ Գեղամ Մանուկյանն անում է ամենը, որպեսզի ամենից շատ խոսա Արծվիկ Մինասյանը ու հարցադրումներն էլ այնպես է դասավորում, որ Մինասյանը հնարավորինս շահեկան դիրքերից հանդես գա։ Ու միևնույն ժամանակ, նույն Գեղամ Մանուկյանը ոչ միայն հնարավորինս սահմանափակում ու կիսատ էր թողնում մյուս բանախոսների խոսքը, այլև որոշ դրվագներում արդեն անթաքույց վեր էր ածվում բանավեճի մասնակից կողմի՝ օժտված մոդերացիայի մենաշնորհով։

Դա շատ էժան է, որովհետև դա ակնհայտ է հեռուստադիտողի համար, առռավել ևս, որ դա թաքցնելու ու քողարկելու մինիմալ փորձ անգամ չի արվում, դա ակնհայտ է հյուրերի համար ու նրանից, որ ստատիստ-հանդիսատեսները ծափահարում են, դա ամենևին չի նշանակում, որ մտահաղացումը ստացված է, արդյունքներն էլ բավարար։ Համենայն դեպս ինձ համար էս հաղորդումից հետո Մինասյանի ասելիքը արժեք չունի, որովհետև ճիշտ ասելիքը նաման անազնիվ աջակցության կարիք չունի։ 

Սա անազնիվ է, որովհետև վստահ եմ, որ հյուրերին չի ասվել, որ իրենք գործ են ունենալու ՀՅԴ անդամի կարգավիճակից հանդես եկող հաղորդավարի հետ, որովհետև հակառակ դեպքում, դժվար համաձայնեին մասնակցել։ Ի՞նչ իմաստ կա մտնել մի բանավեճի մեջ, որի կառավարման բոլոր լծակները օպպոնենտի ձեռքերում են ու ցանկացած պահ քո խոսքը կարող են կտրել, պրովոկացիոն հարցադրումներ անել ու հնարավորինս անբարենպաստ դիսկուսսիոն վիճակ ստեղծեն։

Սա անհետաքրքիր ու նյարդայնացնող է հեռուստադիտողի համար, որովհետև նման թոք շոուներ նայում են բազմակարծության ու հավասար իրավունքներով, բայց տարբեր հայացքներ ու փաստարկներ ունեցող բանախոսների հետաքրքիր բաբավեճ տեսնելու համար, ոչ թե դաշնակցական կոնցեպցիաների մեծարման ու ստիպողական մատցուցման համար և առավել ևս ոչ դաշնակ-հաղորդավարի բենեֆիս ակնդրելու համար։

Մի խոսքով, եթե տղերքը որոշել են այս կերպ առաջ տանել իրենց տեսակետները, ապա դա տխուր է և տխուր է առաջին հերթին հենց Երկիր Մեդիայի համար։

Thursday, October 22, 2015

Եթե ՀԷՑ-ում շարունակվող կառուցվածքային փոփոխությունները այսպես շարունակվեն, ապա դրական փոփոխությունները սարերի հետևում չեն

Եթե ուշադիր հետևեք ՀԷՑ-ի ներսում շարունակվող արմատական փոփոխությունների մասին լուրերին, դա ձեզ բավականին մեծ լավատեսություն կարող է ներշնչել։ Տպավորություն է, որ Սամվել Կարապետյանն իրոք ձեռնամուխ է եղել ՀԷՑ-ը կորուստներով աշխատող բալլաստից վերածել եթե ոչ եկամտաբեր, ապա գոնե առանց վնասի աշխատող արդյունավետ կառույցի։

Ինչպես և հայտարարվել էր, հիմա տարվում են ընկերության ծախսերը կրճատելու ուղղված աշխատանքներ, որն արտահայտվում է բաժանմունքների միավորումով, կադրային կրճատումներով ու վերանշանակումներով, հաշվիչների փոփոխություններով և կարելի է ասել՝ ընկերության ամբողջական ռեստրուկտուրիզացիայով։

Ակնհայտ է, որ ընկերությունը տարիներ շարունակ խիստ անարդյունավետ մենեջմենթ է ունեցել ու հակատրամաբանական կադրային քաղաքականություն է վարել՝ կուտակելով հարյուրավոր իրար կրկնող հաստիքներ և չկարողանալով արդյունավետ տնօրինել դրանք։ Բնականաբար, սա ոչ միայն նվազեցնում է մատուցված ծառայությունների որակը, այլև հավելյալ ծախսեր է առաջացնում՝ աշխատավարձերի տեսքով։

Ընդ որում, ուշագրավն այն է, որ կրճատումների ու վերանշանակումների հիմնական թիրախն ընկերության ղեկավար օղակն է, այլ ոչ թե հասարակ տեսուչներն ու վարորդները։ Սա արդեն իսկ խոստումնալից է, սակայն ինչպես բազմիցս է նշվել, ընկերությունը վարկային փոսից ու անիմաստ ծախսերից հանելու համար միայն կադրային սեկվեստորն ու վերադասավորումը բավարար չեն։ Վնասների բերող առաջնային պատճառները էներգիայի կորուստներն են, որոնք մեծապես հետևանք են մաշված ենթակառուցվածքի և ընկերությունում տարիներ շարունակ ծաղկող կոռուպցիոն ու վնասարար գործելոճը, առնաց որոնց վերացնելու, անհնար է հասնել ընկերության արդյունավետության։

Wednesday, October 21, 2015

Պատժել չի կարելի ներել․ որտե՞ղ դնել ստորակետը՝ Լևոն Զուրաբյանի պարագայում


Կարծում եմ, որ հանրապետությունում բոլորի համար է արդեն պարզ, որ Լևոն Զուրաբյանը իրականում զրպարտել էր Գագիկ Հարությունյանին ու Վենետիկի հանձնաժողովին, հայտարարելով, որ ինքը փաստեր ունի, որ Հարությունյանը կաշառել է հանձնաժողովի անդամներին։ Այս ողջ ընթացքում Զուրաբյանը այդուհանդերձ ոչ մի փաստ չներկայացրեց և չարեց դա նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք ներկայացնել պահանջեցին իրավապահները։

Զուրաբյանը այս ամենից կարծես թե հետևություններ այդպես էլ չարեց ու չի հասկանում, որ իր ձեռքով ստեղծել է մի իրավիճակը, երբ ըստ էության զանցնաք է գործել, որի համար շատ կոնկրետ պատիժ է սահմանված և հիմա նա կամ պետք է ներողություն խնդրի ու ինչ որ կերպ դուրս գա իր իսկ ստեղծած տհաճ իրավիճակից, կամ էլ նրան պարզապես կզրկեն անձեռնմխելիությունից (ու կանեն դա առանց որևէ խնդրի) ու վերջնականապես խայտառակ կանեն՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։
Ու չեն փրկի Զուրաբյանին ոչ ընդդիմադիր հռետորաբանությունը, ոչ էլ քաղաքական հետապնդումների մասին աղաղակելը, որովհետև դրան չեն հավատա Հայաստանում, դրան այլևս ուշադրություն չեն դարձնի Եվրոպայում (պետք չէր ամբախ-զամբախ բաներ բստրել Եվրոպայի ամենահեղինակավոր կառույցի հասցեին)։

Սա՞ է ուզում Զուրաբյանը։ Չեմ կարծում։ Սա՞ են ուզում իրավապահները։ Չգիտեմ։ Սա պե՞տք է Հայաստանին։ Դժվար թե։ Որքան էլ Զուրաբյանի արարքը ակնհայտ ու տգեղ լինի, որքան էլ Զուրաբյանն արժանի է քամահրանքի ու պարսավանքների իր այս ու շատ այլ տիպիկ զուրաբյանական արարքների համար, չեմ կարծում, որ ճիշտ կլինի իրավական գործնթացը մինչև տրամաբանական ավարտի հասցնելը։

Ո՛չ, հարցը Զուրաբյան Լևոն անհատին խղճալու, կամ էլ համակրելու մեջ չէ, ոչ էլ Զուրաբյան Լևոն քաղաքական դիա․․․․ գործչին։ Այսպես թե այնպես, այս ամենից հետո նա ներքաղաքական դաշտում միշտ կրելու է զրպարտող մատնիչի խարանը։ Սակայն Զուրաբյան անհատին ու Զուրաբյան գործչին վերջնական հարված հասցնելով, ուժեղ հարված է հասցվելու նաև առհասարակ հայաստանյան ընդդիմություն ասվածին՝ դելեգիտիմացնելով ու էլ ավելի խորը անվստահության ու անտարբերություն մթնոլորտ ձևավորելով դրա շուրջ։ Հետո էլ, դա կլինի նաև խայտառակություն Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային հանրության աչքերում։ Զուրաբյանն ինչքան էլ դմբո լինի, նա մեր դմբոն է և հեչ ցանկալի չէ, որպեսզի առանց այն էլ հնչեղություն ստացած այս տգեղ պատմությունը նման աղմկոտ ու տգեղ զարգացումներ ստանա։

Monday, October 19, 2015

Արմավիրի մուտանտ կովն ու Ատոմակայանի հիմնախնդիրը



Շամշյանը Արմավիրի գյուղերից մեկում վիժած կովի պատմություն է ներկայացրել, որը նոր թափ է հաղորդել Ատոմակայանի վնասակարության մասին խոսակցություններին։ Բանն այն է, որ գյուղում կովի են աբորտ արել ու պտուղն ունեցել է 5 ոտք, սիկ գլուխն էլ, ինչպես Շամշյանն է նշել՝ թռչնի գլուխ է եղել։ Բնականաբար, էլի սկսել են խոսել ռադիացիոն ֆոնի ու Ատոմակայանի վնասակարության մասին։

Այս առնչությամբ, նախ պետք է նշել, որ դատելով պտղի չափսերից, այն դեռ վերջնականապես չէր ձևավորվել, դրա համար էլ գանգը մի քիչ տարօրինակ տեսք ունի, բայց այն ոչ մի կերպ թռչնի գանգ չէ։ Նման ամպագոռհոռ հայտարարություն անելիս, պպետք է գոնե մինիմալ գիտելիքներ ունենալ անատոմիայի ու կենդանանիների ֆիզիոլոգիայի մասին։ Նախ՝ ոչ մի թռչուն նման համամասնություններով գանգ չի կարող ունենալ, երկրորդն էլ՝ կտուցը չի կարող այդքան մեծ լինել ու մսով ծածկված լինել։

Երկրորդը, ոչ մի փաստ չկա, որ նման մուտանտի գոյացման պատճառը հենց Ատոմակայանն ու ճառագայթումն է։ Նման պտուղ կարող էր գոյանալ գենետիկ մուտացիայի դեպքում էլ, անառողջ սնունդով սնվելու դեպքում էլ։ Եթե խնդիրը լիներ ճառագայթումը, ապա նման մուտացիաները պետք է շատ ավելի հաճախ լինեին ու հատկապես՝ Մեծամորի մոտտ գտնվող գյուղերում։

Գաղտնիք չէ, որ բարձիթողի վիճակում անասունները որտեղ ասես արածում են, այդ թվում նաև աղբանոցներում, ինչը կարող է բերել նման հետևանքների։ Բացի դրանից, նման մուտացիաներ հնարավոր են նույնիսկ առանց որևէ կողմնակի բացասական ազդեցության։ Դրա հավանականությունը փոքր է, բայց երբեմն կովերը կարող են մուտացիայի ենթարկված գեներ փոխանցել իրենց պտուղներին, ինչի արդյունքում դրանք կարող են ստանդարտից ավելի շատ, կամ էլ ավելի քիչ վերջույթներ ունենալ և այլ անոմալիաներ։

Այնպես որ, մի շտափեք ամենը բարդել ճառագայթման ու Ատոմակայանի վրա։ Գուցե Ատոմակայանը վնասակար է ու դրա հարևանությամբ ապրող մարդկանց առողջականի համար որոշակի ռիսկեր է ստեղծում, բայց մի բանում կարող եք վստահ լինել․ եթե ատոմակայանը փակվի, ապա էլեկտրաէներգիայի սակագինն այնքան կբարձրանա, որ դրա ու դրա ուղղակի հետևանք հանդիսացող գնաճի պատճառով մարդիկ այնպիսի սթրեսսերի կենթարկվեն ողջ հանրապետությունով, որ ճառագայթման հարաբերակկան ռիսկը աննշան բան կթվա դրա դեմ։

Friday, October 16, 2015

Սամվել Կարապետյանը կսպանի՞ ՀԷՑ-ի Հիդրային, թե՞ պարզապես կվարժեցնի դրան

ՀԵՑ-ը ձեռք բերելուց հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել ընկերության նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Կարևորագույն դրույթները, որոնք առկա են նրա հայտարարությունում, կայանում են նրանում, որ Կարապետյանը խոսք է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստը, պայքարել կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների դեմ և այս կերպ՝ նվազեցնելով ՀԷՑ-ի ծախսերը, հասնել նրան, որ էլեկտրաէներգիայի թանկացումներ չլինեն։

Ճիշտ է, առայժմ սա դեկլարատիվ հայտարարություն է ու դեռ հարց է, թե որքանով իրականությունը կհամապատասխանի հնչեցված նպատակներին, սակայն կոնկրետ Կարապետյանի պարագայում կարելի է որոշակի օպտիմիզմ թույլ տալ։ Նախ, տարօրինակ կլինի՝ այսքան տարիների ընթացքում ձեռք բերած ժողղովրդական դրական ընկալումը ջուրը լցնել և վերածվել հարստահարող օլիգարխի կերպարի՝ հանուն ինչ որ ՀԷՑ-ի, որի եկամուտները այսպես թե այնպես կաթիլ են՝ Տաշիր գրուպի օվկիանոսում։

Մյուս կողմից, Սամվել Կաարապետյանի գործարարի կրեդոյի խնդիր կա։ Այստեղ արդեն սեփական անվան ու պատվախնդրության հարցն է կանգնում։ Չեք լսի մի ընկերության մասին, որը լինելով Կարապետյանի բիզնես կայսրության անդամ՝ լինի անարդյունավետ, որովհետև դրա աշխատակազմն է իր չափի զգացումը կորցրել և ուշքները միաայն թալանն է։ Այսպես թե այնպես, ՀԷՑ-ը մի լավ թափ են տալու, շատ թալանչիներ ու պորտաբույծներ զրկվելու են իրրենց արտոնյալ կարգավիճակից ու նույնիսկ աշխատավարձից։

Ակնհայտ է, որ եթե ՀԷՑ-ում վարվի ճիշը ղեկավարություն ու ադեկվատ ներդրումային քաղաքականություն, ընկերությունը պարզապես չի կարող վնասով աշխատել, դա ուղղակի անհնար է։ Մնում է, որ Կարապետյանն իրոք գլուխ դնի ընկերության բարձիթողի վիճակի հետ ու կոտրի գործող կոռուպցիոն սխեմաները, որոնցից թելերը տանում են այդ թվում նաև տարբեր հայաստանյան պաշտոնյաների մոտ։ Այ հենց սա էլ ամենառիսկային գործոնն է, որը մտավախություններ է առաջացնում, որովհետև միֆ է, թե չար Բիբինը իր կամքով ու քմահաճույքով անում այն ամենը, ինչը դժգոհություն էր առաջացնում։ Բիբինը գնաց, իսկ Հիդրայի մյուս գլուխները դեռ ողջ ու առողջ են և ողջ հարցը նրանում է, թե որքանով է Կրապետյանը տրամադրված սպանել հիդրային ու տրամարվա՞ծ է արդյոք։ Գուցե նա գնա հեշտ ճանապարհով ու պարզապես կվարժեցնի՞ դրան։

Thursday, October 15, 2015

Զինվորական ծանր հանցագործությունների համար ոչ մի ներում-բեկում չի կարող լինել

Ցմահ ազատազրկվածների հարազատները պատարստում են ցույց անել կառավարության շենքի դիմաց ու սպառնում են հացադուլով։ Նարնք հույս ունեն այս կերպ գրավել նորանշանակ Արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ուշադրությունը և կրկին բարձրացնել պայմանական վաղաժամետ ազատման հարցը։
Հարկ է նշել, որ շուրջ 100 ցմահ ազատազրկկվածների զգալի մասը ստացել է այս ամենախիս պատիժը զինվորական ծանր հանցաագործությունների համար։ Մասնավորապես՝ սպանությունների, խմբակային սպանությունների և ինքնասպանության դրդելու մեղադրանքներով։ Ու հիմա, այդ թվում նաև այս մարդիկ են պահանջում պայմանական վաղաժամկետ ազատում, որքանո՞վ է դա արդար։
Սպանությունն ու ինքնասպանության հարցնելն ինքնին ծանրագույն հանցագործություններ են, դե իսկ բանակում նման զզանցանքները կրկնակի ավելի ծանր են և նույնիսկ կարելի է հավասարեցնել դա պետական դավաճանության, որովհետև ամեն նման դրվագից հետո գործ ունենք ոչ միայն կյանքը կորցրած դժբախտի հետ։ Նման սրիկաները միայն տվյալ մարդուն չեն սպանում, նրանք սպանում են վստահությունն առ բանակ ու վախ են ներշնչում բանակի հանդեպ։ Ուստի, նրանց նկատմամբ չի կարող գործել ոչ մի մեղմացուցիչ հանգամանք ու կտրականապես պետք է բացառել, որպեսզի նման հանցագործությունների ապացուցված դեպքերում գործարկվի պայմանական վաղաժամկետ ազատում։ Ի վերջո, ժամանակին, երբ կար գնդակահարության հոդված, նրանց կգնդակահարեին ու թող հարազատներն էլ հիշեն դա ու գոհ լինեն, որ իրենց մեծացրած հանցագործը դեռ շնչում է, որովհետև եթե արդարությունը մինչև վերջ հաստատվեր, ապա հիմա նրանց վաղաժամկետ ազատման փոխարեն պետք է մտածեին դրանց անփառունակ գերեզմանները խնամելու մասին։
Ի դեպ, առավել ակտուալ ու թարմ դեպքերից է նաև Ռազմական ինստիտուտի խմբակային սպանությունը։ Հիմա ինստիտուտի պետի նախկին տեղակալի որդու ու դրա բանդայի փաստաբանն է սկսել ինչ որ անհեթհեթություններ խոսել։ Մտածում է, թե հոլիվուդյան ֆիլմում է, ինքն էլ կինոյի մեջի փաստաբանը, որ կարելի է պոռոտախոսությամբ ցրել թեման։ Մինչդեռ սա Հոլիվուդ չէ, Հայաստանն էլ ԱՄՆ չէ՝ փոքրիկ երկիր է, որտեղ բոլորը գիտեն բոլորին ու ոչինչ գաղտնի չի մնում։ Ու հենց դրա համար էլ, ոչ մեկի համար գաղտնիք չէ այլևս, որ նրա պաշտպանյալները արյունառուշտ տականքներ են, ովքեր ահաբեկելիս են եղել ողջ Ռազմական ինստիիտուտը և գիտակցված, վաղօրոք մշակված պլանով դաժանաբար սպանել են մի տղայի, վ տղամարդկություն է ունեցել ու անկոտրում կամք և չի ցանկացել հանդուրժել նման սրիկաների բեսպրեդելը։ Այնպես որ, փաստաբանը կարող է արդեն հիմա նախապատրաստվել նրան, որ իր պաշտպանյալները լրացնելու են գնդակկահարության պիտանի, բայց ցմահ ազատազրկաման դատապարտվածների անփառունակ շարքերը։

Wednesday, October 14, 2015

Արա Աբրահամյանը ոչ Իվանիշվիլի է, ոչ էլ անգամ Ծառուկյան

Ara_Abrahamyan-11Վերջին շրջանում ներքաղաքական հիմնական նորություններից մեկն այն է, որ կարծես թե Արա Աբրահամյանը վերջնականապես որոշել է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ ու օգտագործելով ՕԵԿ-ի պլատֆորմը՝ իր կուսակցությունը ստեղծել, որը պետք է մասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին։ Ոմանք վերաբերվում են սրան, որպես իշխանությունը վիճարկելու փորձ, բայց կարծում եմ, որ ոչ մի նման նպատակ անգամ ինքը՝ Աբրահամյանը չունի։

Ի վերջո, որքան էլ վատ խոսա նա ռուսերեն, նա անխելք մարդ չէ ու հասկանում է, որ իր քաղաքական պոտենցիալը Հայաստանում լուրջ չի ու րջանալու հեռանկարներ էլ չունի, քանի որ լավագույն դեպքում, ինքը կարող է իրեն թույլ տալ կիրառել ֆինանսական լծակը, ինչը լավագույն դեպքում կապահովի, որպեսզի Հայկական վերածնունդ կուսակցությունը կարողանա շառով-խերով հաղթահարել մինիմալ շեմը՝ պառլամենտում հայտնվելու համար, բայց դրանից ոչ ավել։

Աբրահամյանը ոչ Իվանիշվիլի է, ով մինչև քաղաքականությունը մտնելը իրոք հսկայածավալ օգնություն էր ցուցաբերել իր երկրին ու մտնելիս էլ մտավ ճիշտ ժամանակ, երբ ժողովրդական դժգոհությունները այնքան մեծ էին, որ բավական էր, որպեսզի Իվանիշվիլին ավելի շատ ընտրակաշառք բաժաներ, քան Սաակաշվիլին և նա կարողացավ քանդել վերջինիս իշխանական բուրգը։ Արա Աբրահամյանը չունի ոչ նման տպավորիչ ավանդ՝ Հայաստանի համար, ոչ այդքան բարձր վարկանիշ՝ ժողովրդի շրջանում և ոչ էլ այլևս այնքան ֆինանսկական միջոցներ ունի, որ մրցակցի իշխանությունների հետ։ Այս առումով, Արա Աբրահամյանը նույնիսկ Ծառուկյան էլ չէ, ուստի մեծ քաղաքական ամբիցիաներ ունենալ այսպես, թե այնպես չունի։

Ամենայն հավանականությամբ, գործ ունենք մինիմալ ներկայություն ունենալու գերխնդրի հետ՝ ԱԺ-ում ու չի բացառվում, որ ունի դրա դաբրոն՝ Ռուսաստանից, քանի որ ռուսներն էլ դեմ չեն լինի բացահայտ պրոռուսական քաղաքական միավոր ունենալ մեր պառլամենտում, բայց դրանից ոչ ավելի։

Tuesday, October 13, 2015

Ալբանական ու Սերբական մամուլը Նեմեցին մեղադրում է 2 միլիոն եվրոյով Հայաստան-Ալբանիա խաղը վաճառելու մեջ

Սա էլ արդեն հայկական լրատվամիջոցները չեն, որպեսզի ասեն, որ պարզապես իներցիայով Նեմեցի դեմ նոր արշավ են սկսել՝ հիմնվելով անհիմն կասկածների ու ենթադրությունների վրա։ երեկ սկզբում սերբական  telegraf.rs կայքն է տարածում տեղեկություն, որ Հայաստան-Ալբանիա խաղը վաճառվել է 2 միլիոն եվրոյով, հետո լուրը վերահրապարակում է իր մոտ ալբանական մի կայք՝ opozita.com։

Սա անասելի լրջացնում է իրավիճակը ու շատ հեռուն գնացող հետևանքներ կարող է ունենալ։ Ամենայն հավանականությամբ, ՈւԵՖԱ-ն կսկսի խաղի հետաքննություն ու եթե հանկարց կարողանան հաստատել նման կոռոուպցիոն գործարքի գոյությունը, ապա Հայաստանի ազգային հավաքականը խոշոր տուգանք պարտավոր կլինի լուծել ու առնվազն մի քանի խաղով կորակազրկվի։

Գուցե սա տարօրինակ հնչի, բայց սա թերևսս մեր ֆուտբոլը փրկելու միակ հնարավորությունը կլինի։ Այո-այո, մեր հավաքականը պետք է որակազրկվի մի քանի խաղով ու խոշոր տուգանքների ենթարկվի, որպեսզի էլ հնարավոր չլինի Նեմեցի համար պահօանելու ՀՖՖ նախագահի պաշտոնում մնալը և նա հարկադրված կլինի հեռանալ։ Իհարկե, այս խաայտառակությունը դեռ երկար կհետևի մեր ազգային հավաքականին, բայց ամեն ինչ ավելի լավ է, քան նման ֆեդերացիայի նախագահ ունենալը, ով հավաքականին վերաբերվում է, ասես իր մասնավոր սեփականություն ու արդեն ազատորեն տնօրինում է այն, ասես կավատը՝ մարմնավաճառին

Monday, October 12, 2015

Քանի դեռ հայկական ֆուտբոլի ղեկին Նեմեցն է, մեր ֆուտբոլն ապագա չունի

Ինչպես գիտեք, երեկ տեղի ունեցավ մեր ազգային հավաքականի հերթական խայտառակ պատմությունը, երբ մենք սեփական հարկի տակ 3։0 հաշվով խայտառակ պարտություն կրեցինք Ալբանիայի ազգային հավաքականից։ Այսօր արդեն համացանցը եռում է այդ խաղի քննարկումներից ու կարելի է բազմաթիվ մարՌուբեն Հայրապետյանին՝ Նեմեցին։ Ընդ որում, մեղդրում են ոչ թե զուտ պարտության փաստում, այլ պնդում են, որ Նեմեցը ծախսել է խաղը, քանի որ այն մեր համար բացի թասիբի հարցից, ոչ այլ նշանակություն չուներ, իսկ ալբանացիներին այս հաղթանակը թույլ տվեց շրջանցել Դանիայի հավաքականին ու վաստակել ուղեգիր՝ Եվրո 2016-ին մասնակցելու համար։

Հաշվի առնելով դեռ նախկինում տեղ գտած մի քանի սկանդալային դրվագներ, հատկապես՝ հայ մրցավարների հետ կապված սկանդալը, երբ ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել՝ նրանց մրցավարության արդյունքներին ծանոթանալով, ինչպես նաև հիշելով այն բանը, որ սա բնավ առաջին դեպքը չէ, որ Նեմեցին մեղադրում են հավաքականի խաղերը ծախելու մեջ, տեղին է հիշել հայտնի ասացվածքը, որ առանց ծուխ կրակ չի լինում ու իրոք կա հավանականություն, որ Ռուբեն Հայրապետյանը իրոք նման մութ գործարքների մեջ մտել է, սակայն այս պահին հանրության տրամադրության տակ եղած փաստերը թույլ չեն տալիս միանշանակ ու փաստարկված նման պնդում անել։

Սակայն, նույնիսկ սրա մասին չէ, որ ցանկանում եմ խորանալ։ Անկախ նրանից, ծախում է խաղերը Նեմեցը, թե ոչ, ակնհայտ է, որ Հայաստանի ազգային հավաքականը մտել է փակուղի ու չի կարողանում ոտքի կանգնել։ Ռուբեն Հայրապետյանն էլ՝ լինելով ՀՖՖ նախագահ, դրա անմիջական պատասխանատուն է, որովհետև եթե ինչ որ համակարգ, երկար տարիներ ղեկավարվում է նույն մարդու կողմից ու այդ համակարգը չի դրսևորում արդյունավետություն, նշանակում է, որ ղեկավարը առնվազն կրում է դրա պատասխանատվությունը ու պետք է նրան փոխարինել, որովհետև այդեն պարզ է, որ նա չի կարողանում հաղթահարել եղած խնդիրները։

Իսկ այն, որ Նեմեցը չի կարողանում, կամ էլ չի ուզում դա անի, պարզ է դառնում թեկուզ նրանից, որ արդեն գրեթե 15 տարի զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, նա այդպես էլ ինչ որ բեկում չի կարողացել մտցնել։ Ու պետք չէ հղում անել Աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ մեր տոնած մի քանի հաղթանակների համար, որովհետև դրանք հետևանք էին առաջին հերթին նրա, որ մեր հակառակորդները մեզ լուրջ թերագնահատել էին ու հաշվի չէին առել, որ մեր հավաքականը՝ ունենալով կատաստրոֆիկ վատ խաղացող պաշտպանություն, կարող է դաշտ հանել հրաշալի հարձակվողական կազմ ու պարզապես ֆանտաստիկ սեյվեր անող դարպասապահ։ Ու նույնիսկ այդ հաղթանակները թույլ չտվեցին հասնել շոշափելի արդյունքի, որովհետև այդ պատահական ու օբյեկտիվ դրական գործոնների կողքին հավերժ ակտուալ էր ՀՖՖ-ում ու հայկական ֆուտբոլում տիրող խայտառակ վիճակն ու մթնոլորտը, որի համար պատասխանատում է հենց Նեմեցը։

Կարծում եմ, որ ոչ մի բան էլ չի փոխվի և մենք կարող ենք էլի մի քանի պատահական հաջողություններ ունենալ ապագայում, բայց ընդհանուր՝ բացասական արդյունք, որովհետև մի բան հիմա ակնհայտ է․ մեր ֆուտբոլը ստագնացիայի մեջ է ու այդ ստագնացիայի գլխավոր պատճառի անունը Ռուբեն Հայրապետյան է, ով խոչընդոտում է պրոգրեսսին ու իր անձնական ձեռնարկության տեղ է դրել Ազգային հավաքականն էլ, հայկական ֆուտբոլն էլ։ Քանի դեռ Նեմեցի ղեկին է, մեր ֆուտբոլը չունի ու չի կարող ունենալ ապագա։

Thursday, October 8, 2015

Հայաստանը կարող է քայլ ձիով անել՝ առաջարկելով ռուսներին Ստեփանակերտի օդավակայանն օգտագործել ԻՊ-ի դեմ


Սիրիայում զարգացումները օր-օրի նոր թափ են հավաքում, ինչը սկզբունքորեն փոխում է ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական մթնոլորտն ու կոնյունկտուրան։ Այս փոփոխություններից կարող ենք օգտվել նաև մենք, եթե գործենք գրագետ ու խելացի, առանց շտապողականություն ու հիմնվելով առաջին հերթին մեր պետական շահերի վրա։

Նմանօրիակ քայլ ձիով կարող է լինի Արցախի անվտանգության պողպատյա երաշխիք ապահովելը, բացի եղածից։ Խոսքը Ստեփանակերտի օդանավակայանը շահագործելու իրավունք տալն է Ռուսաստանի ՌՕՈւ-ին։ Սա շատ հեռանկարային բան կարող է լինել, որովհետև ունի երկու դրական ասպեկտ․ նախ, ստեղծված իրավիճակում նման բազայի համար ռուսները ոչ միայն շնորհակալ կլինեն, այլև պաատրաստ կլինեն վճարել դրա համար բավականին կլորիկ գումար, որովհետև տաքացած տարածաշրջանում նման ռամաբազան հիրավի ռազմավարական նշանակություն է ձեռք բերում։


Երկրորդը, Արցախում ռուսական ռազմավարական բազայի առկայությունը անվտանգության հավելյալ երաաշխիք կլինի Արցախի համար, բացի հայկական բանակից, իսկ այս հարցում օգնությունը ավելորդ չի լինում։ Նշեմ, որ խոսքը ոչ թե խաղաղապահ միավորումների մասին է, այլ ֆունկցիոնալ ռազմաօդային բազայի ու դրա ենթակառուցվածքների մասին։

Երրորդ գործոնը, որ կարևորությունն անհնար է գերագնահատել, կլինի այն, որ Արցախը ևվս մեկ անգամ հանդես կգա որպես պյմանականորեն ինքնուրույն աշխարհաքաղաքական գործոն ու միջազգային հարաբերությունների տեսանկյունից ավելի ծանր քաշային խաղացող։ Միևնույն ժամանակ, հիմնական խաղացողների համար բնականաբար պարզ կլինի, որ իրականում այդ ամենի հետևում միացյալ Հայաստանն է՝ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ամբոջությունը, որը բացի ռեգիոնալ հիմնախնդիր լինելուց հավակնում է աշխարհաքաղաքական լրջագույն գործոն դառնալու։

Wednesday, October 7, 2015

Զգուշացեք Լունապարկից․ մի վտանգեք Ձեր ու Ձեր երեխաների կյանքը (Video)


karuselll nkarԱյն, որ Լունապարկ ատրակցիոնի շատ կարուսելներ գտնվում են անմխիթար վիճակում՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ դրանցից շատերը վաղո՜ւց սպառել են շահագործման բոլոր հնարավոր ու անհնար ժամկետներն ու իրենց ռեսուրսը։ Սակայն ատրակցիոնի տնօրինությունը կարծես թե այլ կարծիք ունի այս հարցի շուրջ ու այնքան ագրեսիվ է բռնել այդ դիրքորոշումը, որ պատրաստ է նույնիսկ բացահայտ ստեր ու ապատեղեկատվություն տարածել լրատվամիջոցներով։


Վերջին նման սկանդալը համացանցում հայտնվեց հոկտեմբերի 5-ին, երբ Ա1+ լրատվական գործակալությունը հաղորդեց, որ իրենց տնօրենն իր թոռնիկի հետ նստել է Լունապարկի «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելը, որն ընթացքի ժամանակ պոկվել է և պապիկնն էլ, թոռնիկն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։ Իրականում սա ոչ առաջին նման դեպքն է, ոչ էլ վերջինը կլինի, եթե ինչ որ բան չձեռնարկվիԼ Ամեայն հավանականությամբ, սրա մասին էլ չէին իմանա, եթե տուժողն ինքը չլիներ լրատվական ռեսուրսիի տնօրեն, կամ էլ կիմանայինք լավագույն դեպքում ասեկոսեների մակարդակով։

Tuesday, October 6, 2015

Արման Մարգարյանի խնդրով ոչ թե Հ1-ը այլ Ոստիկանությունը պետք է զբաղվի. ի՞նչ իմանաս ինչ որ մեկի արդեն վնասել է, թե ոչ

Հայաստանի գործող օրենսդրությամբ սպառնալիքները համարվում են զանցանք, որոնց համար մարդուն կարող են պատասխանատվության ենթարկել, ուստի Հ1-ի հաղորդավար Արման Մարգարյանի հարցով ոչ թե Հանրային Հեռուստաընկերությունն ու Ջաղինյանը պետք է զբաղվեն, այլ ՀՀ Ոստիկանությունը։ Ի վերջո, ի՞նչ իմանաս, գուցե մարդը ոչ միայն ֆեյսբուքում գրելով է բավարարվել, այլ կոնկրետ գործողություններ էլ է իրականցերել մարդկանց հանդեպ։

Դեռ մի կողմ դնենք դատողություններն այն մասին, որ հրապարակային դեմքը պարզապես չի կարող նման վարք ու արձագանք դրսևորել, քանի որ պետք է գիտակցի, որ սա հայտնի լինելու մեդալի հակառակ կողմն է ու դու միշտ էլ կարող ես հայտնվել իրավիճակում, երբ քեզ անծանոթ մարդիկ ինչեր ասես կարող են գրել ու ասել քո մասին և դու եթե չես էլ կարող անտարբեր գտնվել, ապա ինքդ պարզապես բարոյական պարտականություն ունես՝ դրանց դեմ պայքարելիս մնալ օրենքի տիրույթներում և դիմել իրավապահներին, կամ էլ դատարան, բայց ոչ երբեք սպառնալիքներ տեղացնես, այն էլ՝ հրապարակայնորեն։

Monday, October 5, 2015

Բա ո՞ւր կորավ մեր գրանտակերների խոստացած Ռուս-Թուրքական դաշինքը

Արդեն տարուց ավել է, ինչ մեր մեդիադաշտում ակտիվ գրանտակերներն ու Արևմտյան դեսպանատների կամակատարները եկել են ընդհանուր կոնսենսուսսի՝ կոնկրետ հարցի շուրջ․ պետք է ամեն գնով հանրային կարծիքն աղավաղեն և մարդկանց համոզեն, որ վերահաս վտանգ կա, որ ռուսներն ու թուրքերը դաշինք կկազմեն ու կսկսեն մեր դեմ գործել, Արցախն էլ կխլեն։

Ընդ որում, քարոզչական այս արշավին մասնակցում են ոչ միայն անդեմ ֆեյքեր, կամ էլ փոքր լսարանի տեր իրական մարգինալներ, այլ այս գրանտատերա-ակտիվիստական դաշտի լոկոմոտիվներ, ինչպիսիք են Իգոր Մուրադյանն՝ իր խմբակի հետ, Սեֆիլյանն՝ իր անվան աղանդի հետ, Ժառանգությունն՝ իր գործակալական ցանցով․․․ Բոլոր սրանք արդեն ականջներս մազոլ են աարել, այնքան են պատմել Ռուս-Թուրքական դաշինքից ու Ղարաբաղ հանձնելուց, ասես դրանք արդեն կայացած փաստեր են։

Մինչդեռ, անցած շաբաթ Ռուսաստանի սկսած ավիահարվածները կարծես թե պայթեցրեցին այս զւոտ քարոզչական փուչիկը։ Հիմա առավել քան ակնհայտ է, որ ոչ միայն ոչ մի ռուս-թուրքական դաշինքի հեռանկար անգամ չկա, այլև գործ ունենք գնալով ավելի սաստկացող առճակատման հետ։ Բանը հասել է նրան, որ Թուրքիան՝ Էրդողանի շուրթերով անում է այնպիսի հայտարարություններ, որոնք պարզապես անթույլատրելի են դիվանագիտական էթիկետի տեսակետից։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կոպիտ սխալ է գործում՝ օդային հարվածներ հասցնելով Սիրիայում և քաղաաքա-տնտեսական շատաժի այլ մեխանիզմների է դիմել։

Friday, September 25, 2015

Նոր մանրամասներ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասին. վերջիններս Բաքվում հանդես են եկել մամլո ասուլիսով

«Interfax-Ադրբեջանը» տեղեկացնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
«Մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային»,- ասել է կին իրավապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է haqqin.az-ը:
Նրա խոսքով՝ ինքը կապ է հաստատել Ադրբեջանի պետական կառույցների հետ ու «վերջիններս նրան քաղաքական ապաստան են տրամադրել»:Արդեն սեպտեմբերի 18-ին Բաքվում Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասնակցությամբ տեղի էր ունեցել մամլո ասուլիս:
Միջոցառման մամլո հաղորդագրությունում նշվում է, որ Մարտիրոսյանը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարն է, նա և իր օգնական Լուսինե Ասատրյանը ստիպված են եղել հեռանալ Հայաստանից պետական մարմինների ու առանձին անհատների ճնշման հետևանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ APA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Վահան Մարտիրոսյանը նաև հայտարարել էր, թե ինքն ու իր աշխատակցուհին՝ Լուսինեն, ծեծվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: