Friday, October 16, 2015

Սամվել Կարապետյանը կսպանի՞ ՀԷՑ-ի Հիդրային, թե՞ պարզապես կվարժեցնի դրան

ՀԵՑ-ը ձեռք բերելուց հետո առաջին անգամ հայտարարությամբ է հանդես եկել ընկերության նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Կարևորագույն դրույթները, որոնք առկա են նրա հայտարարությունում, կայանում են նրանում, որ Կարապետյանը խոսք է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի կորուստը, պայքարել կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների դեմ և այս կերպ՝ նվազեցնելով ՀԷՑ-ի ծախսերը, հասնել նրան, որ էլեկտրաէներգիայի թանկացումներ չլինեն։

Ճիշտ է, առայժմ սա դեկլարատիվ հայտարարություն է ու դեռ հարց է, թե որքանով իրականությունը կհամապատասխանի հնչեցված նպատակներին, սակայն կոնկրետ Կարապետյանի պարագայում կարելի է որոշակի օպտիմիզմ թույլ տալ։ Նախ, տարօրինակ կլինի՝ այսքան տարիների ընթացքում ձեռք բերած ժողղովրդական դրական ընկալումը ջուրը լցնել և վերածվել հարստահարող օլիգարխի կերպարի՝ հանուն ինչ որ ՀԷՑ-ի, որի եկամուտները այսպես թե այնպես կաթիլ են՝ Տաշիր գրուպի օվկիանոսում։

Մյուս կողմից, Սամվել Կաարապետյանի գործարարի կրեդոյի խնդիր կա։ Այստեղ արդեն սեփական անվան ու պատվախնդրության հարցն է կանգնում։ Չեք լսի մի ընկերության մասին, որը լինելով Կարապետյանի բիզնես կայսրության անդամ՝ լինի անարդյունավետ, որովհետև դրա աշխատակազմն է իր չափի զգացումը կորցրել և ուշքները միաայն թալանն է։ Այսպես թե այնպես, ՀԷՑ-ը մի լավ թափ են տալու, շատ թալանչիներ ու պորտաբույծներ զրկվելու են իրրենց արտոնյալ կարգավիճակից ու նույնիսկ աշխատավարձից։

Ակնհայտ է, որ եթե ՀԷՑ-ում վարվի ճիշը ղեկավարություն ու ադեկվատ ներդրումային քաղաքականություն, ընկերությունը պարզապես չի կարող վնասով աշխատել, դա ուղղակի անհնար է։ Մնում է, որ Կարապետյանն իրոք գլուխ դնի ընկերության բարձիթողի վիճակի հետ ու կոտրի գործող կոռուպցիոն սխեմաները, որոնցից թելերը տանում են այդ թվում նաև տարբեր հայաստանյան պաշտոնյաների մոտ։ Այ հենց սա էլ ամենառիսկային գործոնն է, որը մտավախություններ է առաջացնում, որովհետև միֆ է, թե չար Բիբինը իր կամքով ու քմահաճույքով անում այն ամենը, ինչը դժգոհություն էր առաջացնում։ Բիբինը գնաց, իսկ Հիդրայի մյուս գլուխները դեռ ողջ ու առողջ են և ողջ հարցը նրանում է, թե որքանով է Կրապետյանը տրամադրված սպանել հիդրային ու տրամարվա՞ծ է արդյոք։ Գուցե նա գնա հեշտ ճանապարհով ու պարզապես կվարժեցնի՞ դրան։

No comments:

Post a Comment