Որ Սեֆիլյանը կրակի հետ է խաղում, հասկանում էին բոլորը ու հատկապես վերջին երկու ամսում նա ոչ թե պարզապես կրակի հետ էր խաղում, այլ անցնում էր այն կարմիր գծերը, որոնք անցնել պետք չէր։ Ուստի, բնականոն եմ համարում, որ մարդկանց համար ձերբակալության փաստը՝ որպես այդպիսին, ականկալ չէր։ Այն առումով, որ բոլորն էլ հասկանում էին, որ վաղ թե ուշ դա լինելու է։ Սակայն ու
ագրավն այն է, որ կարծես թե համացանցում ընդվզման ալիքը շատ փոքր է այս փաստի առնչությամբ և հիմնականում աղաղակում են կամ Սեֆիլյանի գաղափարակիցներն ու մտերիմները, կամ էլ նրանք, ովքեր հույս ունի այդ կերպ դիվիդենտներ շահել Սեֆիլյանի գաղափարակիցների ու մտերիմների ճամբարում (Օրինակ՝ Փոստանջյան Զառան)։
Իսկ իրականում, միանգամայն խելքին մոտ եմ համարում այն տարբերակը, որ Սեֆիլյանին իրոք բռնել են բաների համար, որոնց համար կարելի է և պետք է բռնել, լինի դա Սեֆիլյան, թե մայր Թերեզա։ Այն, որ Սեֆիլյանն ու իր մարգինալները խառնակիչներ են և երբեք էլ զերծ չեն մնացել սադրանքներ կազմակերպելուց, ամենևին նորություն չէր։ Ասեմ ավելին, եթե բավարար քանակով զենք ու զինամթերք ունենային, ապա վաղուց զինված սադրանք կազմակերպած կլինեին, բայց թե նրանք այնքան հիմար չեն, որքան փորձում են թվալ ու լավ հասկանում են, որ ամբողջ կյանքը բերդում չփտելու համար, նման սադրանքը իրև տեղն ու ժամանակն ունի։
Քննարկենք այսպիսի մի սցենար․ դիցուք՝ Սեֆիլյանը որոշում է, կամ էլ հրահանգ է ստանում, որ պետք է մաքսիմալ օգտվել պոտեցիալ պատերազմից, որպեսզի իրականացնել խոշոր ակցիա՝ գուցե մարդկային զոհերով, բայց անպայման մեծ ռեզոնանսով։ Չեմ բացառում, որ ակցիայի էությունը պետք է կայանար նրանում, որ Սեֆիլյանի վկաները գրավելու էին հեռուստաաշտարակը այնպիսի մի պահի, երբ մարտական գործողությունները վերսկսված կլինեին ու էլի տասնյակ զոհերի մարմիններ կսկսեին գալ Երևան։ Այդ ժամանակ, հայտնվում է սուրբ ամենափրկիչ Սեֆիլը, գրավում է հեռուստաաշտարակը, մեղադրում է ամենում իշխանություններին, ինչպես դա մինչ այս է արել և կոչ է անու, գալ ու միանալ հեղաշրջամանը; Առավել քան վստահ եմ, որ անգամ այս սցենարում ամեն ինչի իդեալական ընթանալը մինչև այս կետը, միևնույն է, Սեֆիլյանին շանս չէր տալու։ Պարզապես մարդիկ էին տուժելու, ինչ որ մի գաճաճ ու բարդութավորված մեկի ամբիցիաների համար։ Էլ չասեմ, թե մնացած առումներով սա ինչ խայտառակ ու հեռու գնացող վնասներով քայլ կարող էր լինել։
Այնպես որ, մի կեցցե ԱԱԾ-ն։ Սա էլ արդեն երկրորդ անգամն է, որ մարդիկ պրոֆեսիոնալ են գործում։ Սեֆիլյանին էլ փակի տակ պետք է պահել այնքան ժամանակ, մինչև խելքի չգա, եթե իհարկե կարող է դեռ գալ։