Tuesday, August 20, 2019

Հայտնիներ, ովքեր դավաճանեցին ժողովրդին Ամուլսարի հարցում (Photo)

2018 թվականի ապրիլին տասնյակ հայտնի դեմքեր ու մտավորականներ՝ իրար հերթ չտալով, շարքով, կարգով շտապում էին ազատություն հրապարակ, կոչումներից էին խոսում, Նիկոլի գովք էին անում։ Աննուն էլ դնում էին, որ իրենք ժողովրդին են միացել, առանց ժողովրդի կյանք չունեն, ժողովրդի ցավով են տապակվում։

2019 թվականի օգոստոսն է։ Ժողովդրի գլխին դամոկլեսյան թրի պես կախված է Ամուլսարի հանքի հարցը, որի գործարկման դեպքում ժողովուրդը սերունդներով է մաքառելու հետևանքների դեմ, բայց արի ու տես, որ ժողովրդիս ցավով տառապողներից ձայն չկա։ Հավանաբար նրանց թվում է, թե մոռացել են։ Հոգ չէ, հիմա միասին կհիշենք այն հայտնիներին, ովքեր այս բախտորոշ ժամին դավաճանեցին ժողովրդին։

1․ Թաթա Սիմոնյան

Картинки по запросу թաթա Սիմոնյան

Ո՞նց ես Թաթա ջան։ Թավշյա հեղափոխության ժամանակ ասում էիր, որ ծնողներդ վերջապես երջանկացան, երգեր էիր երգում, հոլովակ էիր նվիրում Թվաշյա հեղափոխությանը։ Իհարկե՝ այդ ամենը ժողովրդի համար էիր անում, չէ՞։ Հիմա ծնողներդ ո՞նց են։ Վերջապես երջանի՞կ են։ Իսկ եթե հանքի ցիանացված ջուրը իրենց էլ հասնի, էլի՞ երջանիկ են լինելու։

Saturday, August 17, 2019

Շուրջ 500 միլիոն դոլար ներդրում արած Լիդիանը չէ՞ր կարող մի քանի միլիոն էլ ծախսեր՝ քաղաքական գործիչներ գնելու համար

Картинки по запросу Ամուլսար
Համաշխարհային պրակտիկայում սովորական բան է, երբ խոշոր կապիտալի ներկայացուցիչները կաշառում են քաղաքական գործիչների՝ իրենց շահերի լոբբինգի ակնկալիքով։ Ընդորում, ո՞վ է ասել, որ միայն լեգալ կապիտալի ներկայացուցիչներն են դա անում։ Էսկոբարի մասին սերիալը նայեք ու տեսեք, թե ինչպես էր նա կոմպլեկտներով առնում կոլումբիացի քաղաքական գործիչների։

Սակայն եկեք Էսկոբարին մի կողմ թողնենք ու գանք Հայաստան։ Ունենք Ամուլսարի համքի լրջագույն խնդիր։ Որպեսզի հասկանաք իրավիճակը՝ օտարերկրյա ներդրողները մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում են արել ու հիմա չեն կարողանում գործի անցնել, որպեսզի եկամուտ ստանան։ Ի՞նչ եք կարծում, զուտ տեսական հավանականության կոնտեքստում, հնարավոր չէ՞, որ շուրջ կես միլիարդ դոլար ծախսած մարդիկ չդիմանան գայթաղությանը և մի քանի միլիոն ու նույնիսկ տասնյակ միլիոն հավելյալ միջոց հատկացնեն տեղի քաղաքական միավորներին․․․ բարիացնելու նպատակով։