Համաշխարհային պրակտիկայում սովորական բան է, երբ խոշոր կապիտալի ներկայացուցիչները կաշառում են քաղաքական գործիչների՝ իրենց շահերի լոբբինգի ակնկալիքով։ Ընդորում, ո՞վ է ասել, որ միայն լեգալ կապիտալի ներկայացուցիչներն են դա անում։ Էսկոբարի մասին սերիալը նայեք ու տեսեք, թե ինչպես էր նա կոմպլեկտներով առնում կոլումբիացի քաղաքական գործիչների։
Սակայն եկեք Էսկոբարին մի կողմ թողնենք ու գանք Հայաստան։ Ունենք Ամուլսարի համքի լրջագույն խնդիր։ Որպեսզի հասկանաք իրավիճակը՝ օտարերկրյա ներդրողները մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում են արել ու հիմա չեն կարողանում գործի անցնել, որպեսզի եկամուտ ստանան։ Ի՞նչ եք կարծում, զուտ տեսական հավանականության կոնտեքստում, հնարավոր չէ՞, որ շուրջ կես միլիարդ դոլար ծախսած մարդիկ չդիմանան գայթաղությանը և մի քանի միլիոն ու նույնիսկ տասնյակ միլիոն հավելյալ միջոց հատկացնեն տեղի քաղաքական միավորներին․․․ բարիացնելու նպատակով։
Ի դեպ, սա շատ հետաքրքիր կոնտեքստ է, որը առնվազն պետք է լինի մշտադիտարկման տակ, այդ թվում՝ պատկան մարմինների կողմից։ Առավել ևս, որ մի տեսակ խիստ տարօրինակ բեկում ենք նկատում Տիգրան Ավինյանի և «Իմ Քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների դիրքորոշումներու։ Եթե Ավինյանին կարելի է համարել Լիդիանի գլխավոր լոբբիստ (անգամ «անկախ» փորձագիտական ստուգումն իրականացվել է Ավինյանի օգնականի մտերիմներին պատկանող ընկերության միջոցով, որը, ի դեպ, 400000 դոլար է արժեցել), ապա պատգամավոր լոբբիստների ֆրոնտմենները Նիկոլի նախկին լրագրող Հայկ Գևորգյանն ու կարկառուն ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանի որդի Ռուբեն Ռուբինյանն է։
Եկեք սթրեսս թեսթ անենք կաշառքի հիպոթեզը։



Մտածե՛ք այս մասին, հարգելի քաղաքացիներ։ Իհարկե՝ ոչինչ պնդել չի կարելի առնց փաստերի, բայց կրկնենք․ կա քաղաքական գորխիչներ կաշառող կապիտալիստների ու կապիտալիստներին կաշառվող քաղաքական գործիչների համաշխարհային հարուստ փորձ։ Ինչո՞ւ պետք է վստահ լինենք, որ Լիդիանում են հրեշտակներ ու առավել ևս՝ մեր քաղաքական համակարգում։
No comments:
Post a Comment