Thursday, November 19, 2015

Հետաքրիր է, «Այո և ոչ»-ի շիրակյան այցերը նայելիս, մեր իշխանությունները չե՞ն ամաչում


Հայաստանի ոչ մի մարզում չես կարող տեսնել այնպիսի աչք ծակող համապարփակ դժգոհություն ու հիասթափություն թե գործող, թե նախկին, թե նույնիսկ ապագա ցանկացած իշխանություններից, ինչպես դա առկա է Շիրակի մարզում։ Ու այդ դժգոհությունն ոու հիասթափությունը մի նոր կոնտրաստով է երևում «Այո և ոչ»-ի  վերջին երկու թողարկումներում, երբ նախագծի մասնակիցները քարոզչական այցերով շրջում են Շիրակի բնակավայրերով։

Նայելով մարդկանց աչքերի մեջ, լսելով նրանց խոսքը, հասկանում ես, որ միակ բանը, որ շիրակցիները գիտեն հաստատ, դա այն է, որ իրենց էլի ուզում են խաբել ու նեղացնել, դրա համար էլ զարմանալի չէ, որ արդեն հիմա վստահությամբ կարելի է պնդել, որ Շիրակը կրկին ընդդիմանալու է իշխանությունների նախաձեռնությանը։ Եվ հարցն ամենևին այն չէ, որ սահմանադրության նոր նախագիծը ավելի վատն է, կամ էլ ավելի լավը։ Շիրակում անվստահության ու դժգոհությունն այն աստիճան է հասել, որ անգամ եթե Սահմանադրությունը փոխելու տեղը իշխանությունը ներկայացներ ինչ որ առաջարկություն, որով սահմանվում էր, որ Շիրակում երկնքից պետք է մանանա թափվի, միևնույն է դեմ էին քվերակելու, որովհետև վերջնականապես կտրվել են հավատի ու վստահության վերջին թելերը։

Ու սա պետք է շատ լուրջ ազդանշան լինի իշխանությունների համար։ Շիրակը նրանք արդեն կորցրել են ու կորցրել են անվերադարձ, բայց սրանով այդ հուսալքման ու հիասթափության ալիքըը չի սահամանափակվելու և եթե ինչ որ կտրուկ փոփոխությունների չգնան ու չվերացնեն այն արատավոր կողմերը մեր իրականության, ոորոնց մասին աղաղակոում են բոլոր, ապա վաղը նույն կերպ կվախենան մտնել Լոռի, Արագածոտն, Կոտայք ու Երևան։ Դա զուտ ժամանակի հարց կլինի։

Դրա համար էլ շատ վտանգավոր է այն, ինչ քարոզում են հիմա այո-ի կողմնակիցները, որովհետև նրանք ի լուր աշխարհի հայտնում են, որ եթե Սահմանադրությունը փոխվի, իրենք հաստա ավելի լավն են դառնալու և վայն եկել ու տարել ա նույն հնարապետականներին, եթե այս անգամ էլ խաբեն։

No comments:

Post a Comment