Կարդում եմ ռեզոնանսային վերնագիր․ Գյումրիի ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակու է լուրջ վտանգի տակ դնել ողջ Հայաստանը։ Շարունակում ես կարդալ ու սկսում ես կասկածել, որ գրված մի քանի պարբերությունը պարզապես թուղթ սևացնելու համար են գրել, որպեսզի կարողանան այս վերնագրի ներքո մի քիչ աժիոտաժ ստեղծեն, որովհետև ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ վերլուծական բաղադրիչը դրանում ավելի քիչ էր, քան տաքսիստ Ժորայի մեքենայում։ Թե բա եթե ռուսները Գյումրիի բազան ԻՊ-ի դեմ օգտագործեն, ԻՊ-ն կկատաղի ու Հայաստանը, Երևանը ու Գյումրին ռիսկի տակ կլինեն։
Իյա, իրո՞ք։ Դարակազմիկ այս մտքի հեղինակը հավանաբար մտածում է, որ եթե ԻՊ-ն լոգիստիկ ու կազմակերպչական հնարավորություն ունենա Հայաստանում ռիսկեր ստեղծելու, վերջին պահին կհիշի, որ Գյումրիից իրենց չեն խփել ու կմտափոխվի։ ԻՊ չի, այլ մարդասիրական կազմակերպություն, էլի։ Եթե խոսում ենք ռիսկերից, ապա այդ ռիսկերը առաջացան դեռ այդ ժամանակ, երբ ժամանակակից պատմության այդ հակահումանիստական հրեշը գլուխ բարձրացրեց ու որոշեց, որ իրենց պետք է էքսպանսիվ լինեն։ Ու դա նույնիսկ այն բանից առաջ էր, երբ ռուսական առաջին ռումբերը սկսեցին թափվել նրանց գլխին։ Ու սա հասկանալու համար, պետք չէ քաղաքագիտության գիգանտ լինել։
Կարծում եմ, որ իրականում այլ խնդիր կա։ Պերմյակովի թեման կարծես սպառել է իրեն՝ հակառուսական ալիքներ հրահրելու ու դրանցից դիվիդենտներ քաղելու համար, ռուսական բազայի նեգատիվությունն էլ ցույց տալու այլ ավանդական միջոցներն էլ են հնացել։ Դրա համար, ինչո՞ւ չէ, եկե՛ք գրենք, որ այն մեզ համար ռիսկեր է ստեղծում, որովհետև ԻՊ-ն կկատաղի ու մեզ կնեղացնի։


Բավականին ուշագրավ լրագրողական հետաքննություն էի կարդում, որը նվիրված էր այսպես կոչված «ծխելու այլընտրանքային միջոցներին», իսկ ավելի կոնկրետ՝ այդ նորարարություններով ավելի խորը արմատներ գցելու՝ Phillip Morris ընեկրության ռազմավարության վերաբերյալ։ Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ծխախոտային գիգանտը փորձում է ավելի մեծ տեղ զբաղեցնել ծխախոտի համաշխարհային շուկայում ու իր էքսպանսիայի գլխավոր պլատֆորմներից մեկը ցանկանում է ստեղծել Ռուսաստանում։
