Sunday, April 23, 2017

Ադրբեջանում ТНТ-ի հեռարձակումն արգելելը հակահայկական հիստերիայի հերթական դրսևորումն է

Картинки по запросу արթուր ջանիբեկյանԱդրբեջանում կաբելային հեռսուստատեսության օպերատորները դադարեցրել են ТНТ և ТНТ4 ալիքների հեռարձակումը։ Պատճառը նրանում է, որ մեր հարևան հանճարները համարել են, որ Արթուր Ջանիբեկյանի տնօրինության տակ գտնվող այդ հեռուստաալիքները Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզչություն են անում, և այժմ այս երկու ալիքների փոխարեն հեռարձակվում են թուրքական ալիքներ։

Իրականում, այս ամենը բավականին զավեշտալի ու անհեթեթ է, որովհետև ադրբեջանցիների մոտ արդեն որերորդ անգամ նկատվում է «տոռմուզության» ակնառու դրսևորում։ Եթե Ցեղասպանության ճանաչման քարոզն այդքան մեծ խնդիր էր, ապա մնում է տարակուսել, թե ինչու միայն հիմա դադարեցվեց հեռուստաալիքների հեռարձակումը։ Չէ՞ որ երկու օր առաջ եթեր մտած դրվագը, որտեղ Պավել Վոլյան «Խոստումը» ֆիլմի մասին էր խոսում, ոչ միակ, ոչ էլ եզակի դրսևորում էր՝ Ջանիբեկյանի մեդիաներում հայկական թեմատիկայի արծարծման մասով։ Անցած տարի էլ Ցեղասպանության տարելիցի օրերին Ջանիբեկյանի ալիքներում հայկական թեմատիկան ակտիվորեն շրջանառվում էր, դե իսկ 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-ամյակին, բոլորս էլ հիշում ենք ինչ լրջագույն աշխատանք էր տարվել․ պատրաստվել էին մի փայլուն վավերագրական ֆիլմ, ինչպես նաև ТНТ-ի աստղերի մասնակցությամբ հոլովակ, որտեղ ոչ միայն հայ, այլև ամենատարբեր ազգություն ունեցող աստղերը խոսում էին Հայոց ցեղասպանությունից։
Картинки по запросу արթուր ջանիբեկյան

Ուստի զարմանալի է, թե ինչը փոխվեց 2017 թվականին․ այդ ի՞նչ է արվել այս տարի, որ չի արվել նախորդ տարիներին։ Հարցը Ցեղասպանության թեմայի արծարծո՞ւմն էր։ Ո՛չ իհարկե, որովհետև ինչպես արդեն նշվեց, նախորդ տարիներին շատ ավելի հզոր արշավներ են ձեռնարկվել այս հարցով։ Այդ դեպքում գուցե հայական գործո՞նն է։ Չէ՞ որ Ջանիբեկյանի տնօրինության տակ գտնվող բոլոր ալիքներում հայկական թեմատիկան միշտ ակտիվ է՝ սկսած հայերի համար ակտուալ կոնտենտից, վերջացրած այդ ալիքների հայազգի աստղերով (Արարատ Քեշչյան, Նատալի Եփրիկյան, Գարիկ Մարտիրոսյան և այլն) ու պերսոնալով։ Բայց սա էլ է անհեթեթ, որովհետև այն ամենը նախկինում էլ կար ու պակաս ակնառու չէր։ Գուցե խնդիրը հենց Ջանիբեկյանի կերպարի մեջ է ու Ադրբեջանում իրենց տեղը չեն գտնում այն գաղափարից, որ Ռուսաստանի հեռուստատեսության մի զգալի սեգմենտ կառավարվում է հայի կողմից, ում համար հայ լինելը միայն գենետիկական առանձնահատկություն չէ և ոչ միայն չի ամաչում հայ լինելուց, այլ ակտիվորեն զբաղվում է հայանպաստ գործունեությամբ։ Բայց կրկին անգամ, մի՞թե Ջանիբեկյանը միայն այս տարի դարձավ Ջանիբեկյան․․․


Մի խոսքով, ոչ մի ռացիոնալ բացատրություն գտնել չի ստացվում։ Անգամ այս արգելքը ռացիոնալ ու տրամաբանական չէ։ Ի վերջո, եթե վերը նշված բոլոր գործոնները ակտուալ էին ու անպայմանորեն պետք էր դադարեցնել Ջանիբեկյանի ալիքների հեռարձակումը, ապա ինչո՞ւ միայն TНТ և ТНТ4 ալիքներն անջատեցին, բայց թողեցին Пятница, ТВ3 և Газпром Медия-ի մեջ մտնող մյուս ալիքների հեռարձակումը։ Չէ՞ որ վերոնշյալ գործոնները նույնքան ակտուալ են նաև Ջանիբեկյանի կողմից տնօրինվող մյուս ալինքերում։

Կարծում եմ, որ ակնհայտ է, որ ադրբեջանցիները հերթական հիստերիկ արգելքով կրկին ցույց են տալիս, թե ինչ ցածր պրոֆեսիոնալիզմի ու աղքատիկ երևակայության տեր են այն մարդիք, ովքեր այդ երկրում զբաղվում են քարոզչությամբ ու ներքին տեղեկատվական դաշտի կարգավորմամբ։ Ինչ վերաբերվում է Ցեղասպանությանն ու «Խոստում» ֆիլմին, ապա մնում է շնորհակալություն հայտնել ադրբեջանցի հանճարներին, որովհետև ավելի հնչեղ փիառի տարբերակ մոգոնել հնարավոր չէր։ 

Monday, March 6, 2017

Տպավորություն է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

Картинки по запросу ՀԱԿԵրբ շաբաթներ առաջ ԼՏՊ-ի հերթական ելույթից հետո նոր թափով սկսեցին խոսել հողեր հանձնելու մասին, ես հակված էի վերագրել ՀԱԿ-ականների ակտիվությունը թյուրըմբռնման, նեղ մտածողության, կամ էլ ժամանակավոր սխալականության, բայց երբ հող հանձնելու անհրաժեշտությունը դարավ ՀԱԿ-ի քարոզարշավի լեյբմոտիվը, բոլոր այդ թյուրըմբռնումներն անէացան։

Փաստացի, ՀԱԿ-ը անվերապահորեն ու առանց նախապայմանների հողեր հանձնելը հռչակել է իր ծրագրային հիմնական դրույթ և դրա մասին հոլովակներ են նկարում, ստատուսներ են գրում, հրապարակային ելույթներ են ունենում։ Օրինակ այսօր էլ ֆեյսբուքում տեսա ՀԱԿ-ական մի ջահելի, ով հիմնավորում էր հողեր հանձնելը նրանով, որ 88-ին մարդիկ գոռում էին Ղարաբաղ, այլ ոչ թե ֆիզուլի։ Ասել է թե՝ Ֆիզուլին Ղարաբաղ չէ, ուստի պետք է այն հանձնել։

Ճիշտն ասած՝ որքան էլ զոռ եմ տալիս ուղեղս, չեմ հասկանում, թե տեսականորեն ում կարող է ուղղված լինել այս քարոզը։ Չէ՞ որ քարոզչություն արվում է էլեկտորատի այս կամ այն շերտին գրավելու ու նրանց քվեները ստանալու համար։ Ստացվում է, որ ՀԱԿ-ում թիրախային խում են ընտրել ինչ-որ կրիպտոադրբեջանական համայնքի, եթե կա այդպիսին, կամ էլ անում են այնպիսի հայտարարություններ ու այնպիսի շեշտադրումներ, որոնք ծաթողջույններով կարող են ընդունվել Ադրբեջանի ցանկացած կետում, բայց ոչ Հայաստանում։

Արդյունքում, միևնույն է, տարակուսում եմ, որովհետև սա կարող էր ադեկվատ բացատրություն ունենալ միայն այն պարագայում, երբ ՀԱԿ-ը պատրաստվեր մասնակցել Ադրբեջանական ընտրություններին, կամ էլ ամեն ինչ շատ ավել պարզ է ու պրիմիտի․ գուցե ԼՏՊ-ն՝ արդեն զառամյալ տարիքի նախաշեմին հայտնվելով, նոր իդեա-ֆիքս է մոգոնել և ուզում է այնուամենայնիվ ապացուցել գոնե ինչ-որ շերտի, կամ էլ՝ թեկուզ յուր կողմնակիցներին, որ իրեն իրոք շատ իզուր ստիպեցին հրաժարական տալ։ Մարդ ես, ծերությունը շատ տարօրինակ հետևանքներ կարող է ունենալ նույնիսկ ամենապայծառ ուղեղների վրա։

Իսկ ՀԱԿ-ը՝ այս տեմպերով ու այդպիսի քարոզչությամբ, պառլամենտում կարող է հայտնվել միայն ՀՀԿ-ի քմահաճույքի շնորհիվ։

Wednesday, March 1, 2017

Ռուսաստանը «պատին է դեմ տվել» Phillip Morris ծխախոտային գիգանտին

Фото: © РИА Новости/Алексей ДаничевԲավականին ուշագրավ լրագրողական հետաքննություն էի կարդում, որը նվիրված էր այսպես կոչված «ծխելու այլընտրանքային միջոցներին», իսկ ավելի կոնկրետ՝ այդ նորարարություններով ավելի խորը արմատներ գցելու՝ Phillip Morris ընեկրության ռազմավարության վերաբերյալ։ Բանն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ծխախոտային գիգանտը փորձում է ավելի մեծ տեղ զբաղեցնել ծխախոտի համաշխարհային շուկայում ու իր էքսպանսիայի գլխավոր պլատֆորմներից մեկը ցանկանում է ստեղծել Ռուսաստանում։

Որպեսզի հասկանալի լինի ողջ պրոցեսսը, սկսենք նախապատմությունից․ դեռ 2013 թվականին ընկերությունը հայտարարեց, որ նոր ռազմավարություն են մշակում, որի նպատակն է աստիճանաբար սովորական ծխախոտի գլանակների արտադրությունը փոխարինել այլընտրանքային ծխելու միջոցներով, որոնցից առավել պոտենցիալ ունեցող տարբերակը Iqos սարքերն են, որոնցում օգտագործված խիտ թութունը ոչ թե այրվում է, այլ տաքացվում։ Որոշ հետազոտություններ արվեցին, որոնց հիմման վրա եզրակացություն արվեց, որ դրանք ավելի քիչ վնաս են պատճառում, քան սովորական ծխախոտի գլանակները ու արդեն մի շարք երկրներում այս սարքը ազատ վաճառքում է։
Фото: © Flickr/ClieistD
Բանը հասավ նրան, որ ընկերության ղեկավար Անդրե Կալանցոպուլուսը դիմեց Պուտինին, որպեսզի վերջինս նպաստի Ռուսաստանում խոշոր ներդրումային ծրագիր իրականացնելու իր պլաններին։ Առաջարկի էությունը հետևյալում էր․ ընկերությունը Ռուսաստանում ստեղծում է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որը կզբաղվի ավելի քիչ վնաս պատճառող ծխելու միջոցների հետազոտություններով և արտադրությամբ, իսկ փոխարենը, պետությունը որոշակի հարկային ու ֆինանսական պրեֆերենցիաներ կտրամադրի ընկերությանը։

Թվում էր, թե պատժամիջոցների պատճառով ներդրումային քաղցի մեջ հայտնված Ռուսաստանը ուրախությամբ պետք է համաձայնվեր, բայց արի ու տես, որ այս առաջարկը մերժվել է։ Բանն այն է, ՌԴ ֆիննախն ու առողջապահության նախարարությունը կասկած են հայտնել՝ որպես հիմք բերվող հետազոտությունների նկատմամբ, որոնք փաստում էին, որ այս միջոցներն իբր ավելի քիչ վնասակար են։ Բանն այն է, որ բոլոր հետազոտություններն արվել են ոչ թե անկախ փորձագիտական ընկերությունների, այլ հենց ծխախոտային գիգանտի ֆինանսավորմամբ աշխատող ըներությունների կողմից։ Բացի դրանից, Լեհաստանում արված հետազոտությունը, որը ցույց էր տվել, որ Iqos ծխողների արյան և մեզի մեջ կոնցերոգենները ավելի քիչ են, քան սովորական սիգարետներ ծխողների մոտ, կատարվել է զուտ 5 օրվա ոդիտարկամն հիմման վրա, իսկ ավելի երկարաժամկետ դիտարկումներով հետազոտությունների մասին ընդհանրապես ոչինչ չի հաղորդվել։
Фото: © РИА Новости/Александр Поляков
Անկախ մասնագետների պնդմամբ, իրականում ընկերությունը փորձում է ավելի մեծացնել իր տեսակարար կշիռը ծխախոտի շուկայում, իսկ ավելի քիչ վնասակարության մասին խոսակցությունները զուտ մարկետինգային լուծում են, իսկ իրականում, թութունը վնասակար է ինչպես այլրվելիս, այնպես էլ տաքցված ու նույնիսկ՝ պարզապես ծամելիս։ Գուցե ծելու այլընտրանքային միջոցները ավելի քիչ վնասակար են, քան ծխախոտի գլանակները, բայց դրանք շարունակում են վնասակար մնան և ռուսաստանյան գերատեսչություններում գիտակցում են, որ այս կերպ ընկերությունը փորձում է խուսանավել «ծխելու օրենքի» շրջանակներում, որի արդյունքում էապես նվազել է ծխախոտի վաճառքը, քանի որ Ռուսաստանում արգելված է ծխել հանրային վայրերում։ Ելնելով այս ամենից՝ Ռուսաստանը մերժել է Phillip Morris-ին՝ արտոնյալ պայմանններում ներդրումային ծրագիր իրականացնելու հարցում։

Monday, February 13, 2017

Դալլաքյա՛ն, Ձեր հետ կատարվածի մեջ Սերժ Սարգսյանին մեղադրելն ուժի մե՞ջ է

Картинки по запросу ԴալլաքյանԵրբ ամիսներ առաջ Դալլաքյանը իր սկանդալային քամբեքն էր անում ընդդիմադիր դաշտ, նա իր «սենսացիոն» ասուլիսը ամփոփեց նրանով, որ իր հետ ինչ-որ բան պատահելու դեպքում, պետք է մեղադրենք Սերժ Սարգսյանին։ Հիմա կացնականայի Դալլաքյանից, թե արդյո՞ք դա ուժի մեջ է ու պետք է խմբակային քցվելու փաստը ևս ներառենք «բան պատահելու» մեջ։

Իրականում, Դալլաքյանի հետ իրոք սիրուն չվարվեցին, եթե զուտ մարդկային տեսանկյունից նայենք սրան։ Մարդը լավ գործից դուրս եկավ, թիրախավորեց ինքն իրեն, հավանաբար ծրագրային հիմնական դրույթն էլ ինքը պետք է գրած լիներ՝ հաշվի առնելով, որ դժվար թե Օսկանյանը ու առավել ևս՝ Օհանյանը նման բանից գլուխ հանել։ Սակայն արդյունքում, նոր դաշինքի կաչեգարները որոշեցին, որ Դալլաքյանը կպչան լինելուց բացի, այլ գործառույթ չունի։

Բաց բերեք կաչեգարներին հանգիստ թողնենք։ Իրավիճակում ոչ միակ, բայց հիմնական մեղավորը ինքը՝ Դալլաքյանն է։ Չի կարելի անսկզբունքայնությունը դարձնել կրեդո ու ակնկալել, որ քո նկատմամբ սկզբունքային կգտնվեն։ Դժվարանում եմ գնահատական տալ, թե որքան արդյունավետ էր Դալլաքյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ ի հեճուկս յուր գերադրական ինքնագնահատականի, Դալլաքյանի հետ ընդդիմական ողջ գործունեությունը տեղավորվում է քաղաքական հաճախորդի ստանդարտ սցենարի տրամաբանության մեջ։ Այդ թվում՝ անփառունակ եզրահանգումը։

Դալլաքյանի հիմնական դարդը հիմա հավանաբար նա է, որ անգամ այն պարագայում, եթե էս երկրում էլ հարմար մարդ չլինի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կիպլիկ պաշտոնի, կամ էլ որևէ այլ նշանակալից պաշտոնի համար, ապա նա այն վստահաբար չի ստանալու։ Բարտերային ծառայություններ էլ չի կարողանալու մատուցի, որովհետև ընդդիմադիր-դիմադիր-կիսաընդդիմադիր շղթան իրականում կոչվում է անսկզբունքայնություն, իսկ անսկզբունքային գործիչները վաղ թե ուշ մնում են անտեր։ Ո՞վ կուզենա տիրություն անել մեկին, ով վաղը իր վրայից թռնելու է։


Wednesday, November 30, 2016

Սամվել Կարապետյանի միակ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՀՀ-ում

Картинки по запросу Սամվել Կարապետյան2016 թվականի նոյեմբերի 18-ին ԻՐԱԿԱՆ ծեծկռտուքը կոծկելու համար հայտարարվեց, թե իբր դատավորներն են ծեծկռտուք սարքել ՀԷՑ-ում։ Բայց ամեն ինչ իրականում եղել է հետևյալ կերպ:
Ս. Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը գնելուն զուգահեռ այնտեղ ձևավորվեց տաշիրական աշխատակազմ և ՀԷՑ-ի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց իրավաբանական վարչություն, որի ղեկավարը Ս. Կարապետյանի աշխատակիցներից մեկի եղբայրն է, որն իրավաբանության հետ ոչ մի կապ չունի։ Սույն պարոնը, որին կնվիրեմ գրվածքիս երկրորդ մասը, աշխատել է Վանաձորի բանկում, Վանաձորի ոչ պետական ընկերություններում, Վանաձորի ոչ պետական համալսարանում: ՀԷՑ գալուն պես, ինչպես նախկին մի քանի աշխատավայրերում նա արագ վաստակեց բոլոր աշխատակիցների թշնամանքն ու դժգոհությունը, սակայն ով դրա մասին բարձրաձայնում էր, հայտնվում էր ՀԷՑ-ի պատերից դուրս:
Այս և այլ ծեծկռտուքների հեղինակը նման ոճով աշխատող իրավաբան Էդգար Ղազարյանն է, որը միակ մարդն է ումից չի կարողանում ազատվել Սամվել Կարապետյանը: Մեկ տարվա ընթացքում 4-5 անգամ նա ներկայացել է աշխատանքի ձեռքերը վիրակապված, հասցրել է վիճաբանել և մասնակցել ՀԷՑ-ում բազմաթիվ ծեծկռտուքների, այդ թվում տնօրենի օգնականի, անվտանգության աշխատակիցների, գլխավոր ճարտարապետի և այլ մարդկանց հետ։
Իսկ այդ չարաբաստիկ օրը, իրական ծեծկռտուքը ՀԷՑ-ում սարքել է հենց նա՝ դաժան ծեծի ենթարկելով ԳԼԽԱՎՈՐ հաշվապահին` Նաիրի Ադամյանին, որն ըստ իր պատկերացման Տաշիրի մարդը չէ։ Դա կհաստատեն նաև 1-03 ծառայությունից, քանի որ կանչ է ձևակերպվել, որից հետո Տաշիրից զանգել և կանչը չեղյալ են հայտարարել։
Հերիք չէ նա 3 մլն դրամ աշխատավարձ է ստանում, ընկերությունից մեքենա է ստանում, մի բան էլ իրեն այդպես է պահում։

Friday, October 28, 2016

Տարոն Մարգարյանն ընդամենը երկու օրում հերթական անգամ հիշեցրեց, որ քաղաքապետ լինելու իրավունք չունի

Картинки по запросу տարոն մարգարյանԽելացի մարդը սովորում է ուրիշների սխալների վրա, սովորական մարդը սովորում է իր սխալների վրա, դե իսկ մարդիկ, ովքեր անգամ սեփական սխալների վրա չեն կարողանում սովորել․․․ մի խոսքով, դուք ինձ հասկացաք։ Երրորդ տեսակի մարդիկ բնավ քիչ չեն մեր շուրջբոլորը, բայց համաձայնվե՛ք, եթե մեր կողքին անխելքների առկայությունը նորմալ է ու նույնիսկ բնականոն, ապա իշխանության բարձր օղակներում անխելք մարդ ունենալն աղետ է։

Թվում էր, թե Տարոն Մարգարյանը մի կերպ յուրացրել է այն պարզ իրողությունը, որ կոնկրետ իր պարագայում լավագույն լուծումը «тише воды, ниже травы» մնալն է ու տևական ժամանակ կարողանում էր խուսափել ֆեյսբուքյան բուռն ալիքների։ Բայց Տարոն դու Տարոն, չդիմացավ ու տևական լռությունից հետո իսկական շռնդալից քամբեք արեց վիրտուալ ուշունցի դաշտ։

Ես վաղուց հույսս կտրել եմ, որ փիառ ու Երևանի քաղաքապետարան հասկացությունները երբևէ ընդհանուր հայտարար կունենան իրար հետ, բայց համաձայնվեք, արդեն փիառն էլ է մեծ շռայլություն։ Իրոք պետք է հակափիառի հանճար լինես, որպեսզի հոկտեմբերի 27-ի նախօրեին դպրոցական խուլիգանի պես խոսես այդ ողբերգության զոհ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի հետ։ Դե իսկ այսպիսի պանծալի հերոսությունից հետո թույլ տալ, որ Երևանի կենտրոնում հնագույն շինություններից մեկը պայթեցնեն՝ առանց պատշաճ զգուշացման ու քննարկումների, դա արդեն հակափիառի հանճարի բան չէ, դա ինքնախարազանման գուրուի մակարդակ է արդեն։

Այնպես չէ, որ դարի բացահայտումը կլինի, եթե ասեմ, որ Տարոն Մարգարյանը պարզապես իրավունք չունի զբաղեցնել Երևանի քաղաքապետի պաշտոնի պես բարձր օղակ, բայց եկեք արձանագրենք, որ այս երկու իրադարձությունները հերթական անգամ հիշեցնում են մեզ այդ մասին։ Չի կարող մարդը, ով զուրկ է թե՛ տակտի զգացումից, թե՛ ինքնավերլուծություն անելու ունակությունից այսքան երկար մնալ այդ պաշտոնին։ Ու արդեն հավես էլ չկա պարոն Տարոնի համար երկար-բարակ բացատրելու, թե կետ առ կետ ինչով էր սխալ, ինչը կարելի էր անել այլ կերպ և ինչու, որովհետև ասողին լսող է պետք, իսկ տվյալ պարագայում գործ ունենք պաթոլոգիական համառության ու «խլության» հետ։

Tuesday, October 25, 2016

Մինչև մենք չփոխվենք, երկիրը չի փոխվելու` անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ կամ նախագահ

Картинки по запросу կարեն կարապետյանՈ՜ւմ խոսեցնես՝ դժգոհ է։ Դժգոհ է իշխանություններից, դժգոհ է երկրից, դժգոհ է կյանքից։ Բայց այդ դժգոհներից դժվար թե գտնվի մեկը, ով դժգոհ լինի իրենից։ Այն առումով, որ մեղադրի ինքն՝ իրեն, կամ էլ գոնե իր մեղավորության բաժինը հասկանա այն ամենում, ինչը հարուցում է նրա դժգոհությունը։

Հեքիաթ է, թե մենք խիստ իմաստուն, լավ զարգացած ու մշտապես առաջադեմ ազգ ենք: Վերլուծելով վերջին 25-30 տարիների մեր վարքը, կարելի է հանգիստ խղճով պնդել, որ մենք բավականին կարճամիտ, թերզարգացած ու ասիական գավառամտությամբ աչքի ընկնող ազգ ենք։ Եվ սրա հիմքում ընկած է այն խնդիրը, որ անհատական մակարդակում չենք կարողանում սթափ գնահատական տալ ինքներս մեզ ու որ ավելի կարևոր է՝ գրեթե բացակայում է ինքնաքննադատությունը։

Ու այս ամենի ֆոնին, բավականին զավեշտալի է ու տխուր է էյֆորիայի այն ալիքը, որը տիրում է նոր վարչապետի շուրջ։ Քավ լիցի, այնպես չէ, որ դժգոհ եմ Կարապետյանից։ Անգամ առանց համեմատականներ անցկացնելու նախորդների հետ, կարող եմ փաստել, որ ավելի շուտ գոհ եմ, քան դժգոհ նրանից։ Խնդիրը Կարապետյանը չէ։ Խնդիրը մարդկանց ակնկալիքներն են, ովքեր կարծես ոչ թե վարչապետի հետ գործ ունեն, այլ մի բարի կախարդի, ով կախարդական փայտիկով լուծելու է բոլոր հարցերը։ Իսկ եթե չլուծի, ապա դրա մեղավորությունը մութ ուժերինն է։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, մի լուր ունեմ Ձեզ համար, եթե այդպես եք մտածում․ ոչինչ չի փոխվելու, եթե դուք չփոխվեք, և բացարձակապես կապ չունի, թե ով կլինի վարչապետ, նախագահ, թագավոր, թե հոգևոր առաջնորդ։ Քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը ոչ թե խոսքով, այլ գործով դեմ չէ օրինակ օլիգարխիային (ոչ թե ափսոսում է, որ ինքը չէ այդ օլիգարխի տեղը), քանի մեզանից յուրաքանչյուրը պատրաստ չէ ապրել օրենքով (այլ ոչ թե ափսոսալ, որ ինքը չի մտնում այն մարդկանց ցուցակ, ովքեր վեր են օրենքից), քանի դեռ մեզանից յուրաքանչյուրը սեփական հոգսերը հոգալուց ու երկրից պահանջելուց, պատրաստ չէ ինքը օգտակար լինել ու տալ երկրին․․․ մենք չենք ապրելու ավելի լավ երկրում։

Վերջիվերջո պետք է հասկանալ, որ երկիրն իրոք լավը, կամ էլ վատը չեն լինում։ Մեր խնդիրների արմատը հենց մեզանում է, որովհետև մարդկային սխալներից ու արատներից են բխում դրանք բոլորը։ Ու պետք չէ կարծել, թե նրանք, ում դուք մեղադրում եք բոլոր չարիքների համար (ընդ որում՝ արդարացիորեն) լուսնից ներկրված են։ Էլի մարդ են։ Մարդ են, ինչպես ես ու Ձեզանից յուրաքանչյուրը։ Պարզապես նրանք հայտնվելով գայթակղության առջև՝ չեն դիմակայել դրան ու խնդիրն այն է, որ նույն իրավիճակում նույն գայթակղություններին չի դիմակայի մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը։ Այ սա՛ է խնդիրը։