2018 թվականի ապրիլին տասնյակ հայտնի դեմքեր ու մտավորականներ՝ իրար հերթ չտալով, շարքով, կարգով շտապում էին ազատություն հրապարակ, կոչումներից էին խոսում, Նիկոլի գովք էին անում։ Աննուն էլ դնում էին, որ իրենք ժողովրդին են միացել, առանց ժողովրդի կյանք չունեն, ժողովրդի ցավով են տապակվում։
2019 թվականի օգոստոսն է։ Ժողովդրի գլխին դամոկլեսյան թրի պես կախված է Ամուլսարի հանքի հարցը, որի գործարկման դեպքում ժողովուրդը սերունդներով է մաքառելու հետևանքների դեմ, բայց արի ու տես, որ ժողովրդիս ցավով տառապողներից ձայն չկա։ Հավանաբար նրանց թվում է, թե մոռացել են։ Հոգ չէ, հիմա միասին կհիշենք այն հայտնիներին, ովքեր այս բախտորոշ ժամին դավաճանեցին ժողովրդին։
1․ Թաթա Սիմոնյան
Ո՞նց ես Թաթա ջան։ Թավշյա հեղափոխության ժամանակ ասում էիր, որ ծնողներդ վերջապես երջանկացան, երգեր էիր երգում, հոլովակ էիր նվիրում Թվաշյա հեղափոխությանը։ Իհարկե՝ այդ ամենը ժողովրդի համար էիր անում, չէ՞։ Հիմա ծնողներդ ո՞նց են։ Վերջապես երջանի՞կ են։ Իսկ եթե հանքի ցիանացված ջուրը իրենց էլ հասնի, էլի՞ երջանիկ են լինելու։
Համաշխարհային պրակտիկայում սովորական բան է, երբ խոշոր կապիտալի ներկայացուցիչները կաշառում են քաղաքական գործիչների՝ իրենց շահերի լոբբինգի ակնկալիքով։ Ընդորում, ո՞վ է ասել, որ միայն լեգալ կապիտալի ներկայացուցիչներն են դա անում։ Էսկոբարի մասին սերիալը նայեք ու տեսեք, թե ինչպես էր նա կոմպլեկտներով առնում կոլումբիացի քաղաքական գործիչների։
Սակայն եկեք Էսկոբարին մի կողմ թողնենք ու գանք Հայաստան։ Ունենք Ամուլսարի համքի լրջագույն խնդիր։ Որպեսզի հասկանաք իրավիճակը՝ օտարերկրյա ներդրողները մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում են արել ու հիմա չեն կարողանում գործի անցնել, որպեսզի եկամուտ ստանան։ Ի՞նչ եք կարծում, զուտ տեսական հավանականության կոնտեքստում, հնարավոր չէ՞, որ շուրջ կես միլիարդ դոլար ծախսած մարդիկ չդիմանան գայթաղությանը և մի քանի միլիոն ու նույնիսկ տասնյակ միլիոն հավելյալ միջոց հատկացնեն տեղի քաղաքական միավորներին․․․ բարիացնելու նպատակով։
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ու «Խտրականության դեմ» օրինագծերի հիմքում նշվում է հիմնական մոտիվ՝ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Ասել է, թե ավելի հեշտ, կամ էլ նույնիսկ առանց վիզա ստանալու ԵՄ-ում ֆռֆռալու համար, մենք պետք է նախ օրենսդրական մակարդակով մարդկանց տները քանդելու ու երեխաներ խլելու պայմաններ ստեղծենք, հետո անչափ խստացնենք այլասերված միասեռականների նկատմամբ «խտրականության» համար նախատեսված պտիժը՝ ընդհուպ մինչև քրեականացում։
Կրկնում եմ՝ այս ամենը պարտադիր նախապայման է, որպեսզի ԵՄ-ն թուլ տա ՀՀ քաղաքացիներին ավելի հեշտ վիզա ստանալ, իսկ իդեալական տեսլականում՝ առանց վիզաների ճանապարհորդել։ Սա ի սկզբանե շատ անարդար ու նույնիսկ սրիկայական դրվագ է, որովհետև ստացվում է, որ ազգաբնակչության բացարձակ մեծամասնությանը թիրախավորող ու ռիսկի տակ դնող այս օրինագծերի վերջնարդյունքից օգտվելու է բացարձակ փոքրամասնությունը։
Եկեք իրերը կոչենք իրենց անուններով․ այսօր Եվրոպայում ֆռֆռալու մեծ պահանջ ու հնարավորություն ունեցող մարդկանց թիվը Հայաստանում անչափ փոքր է, մինչդեռ հենց նրանց համար է ակտուալ, որ վիզան ավելի հեշտ ստանան, վճարեն ավելի քիչ դրա համար, իսկ եթե ընդհանրապես չստանան՝ ավելի լավ։ Վիզա չստանալու հեռանկարը նաև շատ բաղձալի է Եվրոպայում փախստականների ճամբարներին հանձնվող կոնտինգենտի ու արտագաղթողների համար։ Բայց դա շատ էգոիստական մոտեցում է, որը կարելի է բնորոշել «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»։
Մինչդեռ այս օրենսդրական ռեֆորմենրի արգասիքները ըմբոշխնելու ենք մենք՝ մնացողներս, մենք՝ ովքեր բավարար ֆինանսական ռեսուրսներ չունենք, որպեսզի եվրոպաներում ֆռֆռանք, մենք՝ ովքեր չենք ուզում, որ եվրոպացի ինչ-որ այլասերվածներ մեզ թելադրեն, թե ինչպես պետք է ապրենք մեր իսկ երկրում ու մեր իսկ տանը։
Մի խոսքով, սա պարզապես խայտառակություն է ու պատմությունը պետք է անարգանքի սյունին գամի այս երկու օրինագծերի գլխավոր պաշտպաններին։
Հավանաբար քչերը նկատած կլինեն, որ հայաստանյան իրականության վերջին շրջանում առանձնակի աղմուկ բարձրացրած մի քանի օրինագծերի քննարկումներում միևնույն մարդու ստվերը միշտ անպակաս էր լինում։ Կլինի դա տխրահռչակ «Գենդերի մասին» օրինագիծը, թե ընտանեկան բռնության դեմ օրինագիծ, իսկ այժմ՝ արդեն նաև խտրականության դեմ օրենքի խստացում․․․ մի բան ամփոփոխ է՝ այնտեղ առկա է ՀՀ Արդարդատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի անունը։
Այս պարոնը արդեն տևական ժամանակ է, ինչ ձեռնամուխ է եղել հայկական ընտանիքի ինստիտուտը ապականելու «սուրբ գործին»։ Այսօր հայտնի դարձավ, որ կառավարությունը ատրաստվում է ԱԺ-ով նոր ռեֆորմներ անել, որոնք միտված են «գենդերների» սիրտը շահելուն։ Մասնավորապես՝ խոսքը գնում է խտրականության դեմ օրենքով նախատեսված պատժամիջոցները խստացնելու մասին։ Ոմանց կարող է թվալ, որ սա նոր նախաձեռնություն է, բայց այն ունի բավականին խորը արմատներ։
Օրինակ՝ եթե մի թեթև համացանցը տնտղեք, ապա կտեսնեք, որ Բրիտանիայի դեսպանատունը դեռ փետրվարին հատուկ ֆինանսավորել է, որպեսզի սույն պարոնի գլխավորած պատվիրակությունը մեկնի Միացյալ Թագավորություն և մեջբերում եմ․ «․․․ նպատակ ունենալով ուսումնասիրել խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի բրիտանական փորձը։ Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացված այս հնգօրյա ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում հակախտրականության մասին համապարփակ օրենսդրության ընդունմանն ու կիրառմանը․․․»։ Ու հաշված ամիսներ անց ՀՀ Ազգային ժողով է ներկայացվում ընտանեկան բռնության կանխարգելման մասին սկանդալային օրինագիծը, իսկ այժմ էլ տեղեկանում ենք, որ շուտով քննարկվելու է հակախտրականության մասին ռեֆորմ։
Սա ոչ այլ ինչ է, քան ազգային անվտանգության ռիսկ, որը էլ ավելի սարսափելի է իր մասշտաբներով, եթե արդեն իսկ աներկբա է, որ այս վտանգը առաջ տանող ուժերի գլխին կանգնած է բարձրաստիճան պաշտոնական այր՝ փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ Իսկ ի՞նչ, եթե այլասերման բուրգի գլխին փոխնախարարի պաշտոնը ամենաբարձրը չէ։ Կարելի է առանց չափազանցեցնելու փաստել, որ գործ ունենք պետական մասշտաբի դավադրության հետ։ Անգամ եթե ոմանք սա համարեն գույներ թանձրեցնելու փորձ, ապա հարց է առաջանում․ մի՞թե ՀՀ քաղաքացիներին չի հուզում, որ հարկատուների հաշվին վարձատրվող ու հարկատուների համար ծառայելուն կոչված փոխնախարար մարդու գործունեությունը ոչ այլ ինչ է, քան անթաքույց ու նույնիսկ հանդուգն կերպով իրականացվող ազդեցության գործակալի գործառույթ։
Վստահ ենք, որ եթե այսօր Վիգեն Քոչարյանի ու նրա նմանների սանձերը ձգվեն, ապա մեր երկրում տնաքանդ օրենսդրական նախաձեռնությունների քանակը կտրուկ կնվազի։ Զուր չեն ասել՝ թշնամին տնից է լինում․․․
Պետք է խոստովանեմ, որ մինչև վերջերս անձնապես բավականին լավ էի տրամադրված Վահրամ Միրաքյանի ու նրա նախագծերի նկատմամբ։ Միրաքյանը մոտս լավատեսություն էր առաջացնում ու ոգևորում էր իր ծրագրերով, որոնցից ռեալիզմի ու պրագմատիզմի հոտ էր գալիս։ Սակայն այդ բարյացակամությունը մեծ հարցականի նշան ստացավ այն բանից հետո, երբ դիտեցի Միրաքյանի վերջին հարցազրույցը ոմն Ջորջ Տաբակյանի հետ, ով մեղրի բիզնեսով է զբաղվում, այն էլ՝ ՀՀ սահմանամերձ գոտիներում։
Պատկերացրե՛ք, թե ինչ տհաճ անակնկալ էր ինձ համար, երբ արդեն մի քանի րոպե սույն սփյուռքահայ «բարերարին» լսելուց հետո հստակ հասկացա, որ նա մի սովորական շառլատան ու «քցող» է, ով մակաբույծի պես հարստահարում է սահմանամերձ գոտում ապրող մեղվապահներին, և դա էլ դեռ հերիք չէ, իր ստորությունը փորձում է հրամցնել մեզ որպես մեծ բիզնես ձեռքբերում ու հայրենանվեր գործ։ Ու ի՞նչն է էլ ավելի մեծ տարակուսանք առաջացնում․ Վահրամ Միրաքյանը, ըստ էության, օգնում է նրան՝ հարթակ տրամադրելով, ու դա շատ վատ է, քանի որ Վահրամն ունի լսարան, որն իրեն վստահում է, երբեմն էլ՝ անվերապահորեն։ Հիմա հնարավոր է, որ լսարանում լինեն ինձ պես մարդիկ, ովքեր կրիտիկական ընկալում ունեն ու խորանում են տեղեկատվության մեջ, իսկ ի՞նչ, եթե մարդն ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունի։ Տվյալ թողարկման դեպքում դա կնշանակի, որ ինչ-որ թվով մարդիկ չեն հասկանա, որ իրականում սրիկայությունն իրենց վրա խուրդում են որպես բիզնես արվեստ ու դեռ մի բան էլ ավել՝ հայրենանվեր գործ, բարեգործություն։
Որպեսզի դեկլարատիվ չհնչեն ասածներս, եկե՛ք խորանանք ու հասկանանք, թե ինչ է ասում սփյուքահայ «բարերարը», ու ինչու եմ ես ասում, որ նա սրիկայաբար ստում է և աղավաղում իրականությունը։
Սկզբում ամեն բան, կարծես, կարգին է, ու մարդը պատմում է, որ կայք է ստեղծել՝ Honey.am, որը մի քանի լեզուներով է ու շատ ուժեղ բան է։ Օքեյ, ասեցի մտնեմ, նայեմ։ Սովորական կայք է, սակայն մի տարօրինակություն ունի․ ոչ մի տեղ գներ նշված չեն՝ ո՛չ մանրածախ, ո՛չ մեծածախ։ Սա արդեն իսկ տարօրինակ թվաց։ Շարունակելով լսել՝ իմանում ենք, որ անգամ Ճապոնիա է արտահանել։ Wooooow! Սա առաջին արձագանքդ է լինում, հետո, երբ շարունակում ես լսել, հասկանում ես, որ խոսքն ինչ-որ սիմվոլիկ խմբաքանակի մասին է, ու ինչպես հասկացա, Ճապոնիայում 1 խանութում են վաճառքի դրել նրա ապրանքը, մի երկու անգամ էլ կայքի լինքն են շեյր արել Ֆեյսբուքում։ Այսինքն՝ նույն հաջողությամբ կարելի է գնալ Ավստրալիա, Կանադա, Զիմբաբվե ու Անտարկտիդա, մի երկու բանկա տալ այդտեղ գործող վաճառակետերում իրացման համար ու հայտարարել, որ ապրանքդ արտահանում ես աշխարհով մեկ։ Մինչդեռ նման ամպագոռգոռ հայտարարությունը, ինչպիսին է «Մենք հայկական մեղրը Ճապոնիա ենք արտահանում», ենթադրում է որոշակի մասսայականություն, ոչ թե սիմվոլիկ խմբաքանակ ու հատուկենտ վաճառակետեր։
Ինչևէ, վերոգրյալը դեռ չարյաց փոքրագույնն է։ Երբ խոսակցությունը հասնում է գնային քաղաքականությանը, անգամ Միրաքյանն է դժվարությամբ զսպում իր տարակուսանքը, որովհետև առավել քան վստահ եմ, որ ում-ում, բայց Միրաքյանի համար առավել քան պարզ է դառնում, որ իր դիմաց նստած է սովորական «քցող» ու շառլատան մեկը։ Երբ խոսքը գնում է մեղրի մթերման գների մասին, Տաբակյանը սկզբում սկսում է ամենասովորական ու տափուկ ձևով կռուտիտ լինել, թե բա՝ դա կոմերցիոն գաղտնիք է, բայց երբ Միրաքյանը մի քիչ սեղմում է, պարզվում է, որ «մեծն բարերարը» մեղր է մթերում միջինը 1500 դրամ՝ կիլոգրամի դիմաց։ Լսո՞ւմ եք․․․ 1500 դրամ․․․
Ու այդ հատվածից սկսած՝ յուրաքանչյուր ադեկվատ մարդու մազեր կսկսեն բիզ-բիզ կանգնել։ Ուրեմն՝ էս սփյուռքահայը․․․ Չնայած, հազար ներողություն բոլոր նորմալ սփյուռքահայերից, բայց սա սփյուռքահայ էլ չէ, այլ դասական ախպար է․․․ Ուրեմն՝ էս ախպարը սկսում է լոլո կարդալ այն մասին, որ իրականում 1500 դրամը շատ նորմալ գին է, այդ հայաստանցի մեղվապահներն են ագահաբար թվեր կրակում։ Շարունակելով ակնհայտ սուտը՝ այս սրիկան առանց աչք թարթելու պնդում է, որ մեղրի կիլոգրամի գները դրսում 4 դոլարի կարգի են (սա ամենաստոր սուտն է, ինչը ես կապացուցեմ ստորև) ու պարզապես անհնար է եկամտով աշխատել, եթե առաջնորդվես շուկայական գներով, որոնք գործում են Հայաստանում։ Իսկ Հայաստանում մեղրի շուկայական գինը միջինում 4000 դրամ է՝ կիլոգրամի դիմաց, իսկ մթերմանը՝ 2500-ի կարգի։
Ու որպեսզի սրիկայությունն ավելի դյուրամարս դառնա լսողի համար, Տաբակյանը սկսում է ռազմահայրենասիրական պաթոսով պատմել, թե ինչ կարևոր բան է անում՝ 1500 դրամով մեղր մթերելով սահմանամերձ գյուղերում։ Իսկ ցանկացած առարկություն՝ կապված այս գնահաշվարկի հետ, ցրում է՝ հայտարարելով, որ, գիտե՞ք՝ ինչ կա, սիրելի՛ հայաստանցիներ, ձեզ խաբել են, որ հայկական մեղրը որևէ բացառիկ բան ունի ու պետք է ունենա այն գինը, ինչ դուք եք պատկերացնում։ Չէ՞ որ ես այդքան խելացի, դրսերում ապրած ու գործ արած մեկն եմ ու վստահեցնում եմ, որ եթե 1500 դրամից մի դրամ թանկով մթերեմ, ապա տակ կտամ։
Հիմա եկեք ես չոր թվերով ու փաստերով ապացուցեմ, որ Ջորջ Տաբակյան կոչեցյալը ամենասովորական շառլատան ու խաբեբա է, իսկ նրա ընկերությունը լկտիաբար խաբում է հայ գյուղացիներին ու սուպեր գերշահույթներ է ստանում։ Սկսենք Տաբակյանի հնչեցրած թվերից։
Ուրեմն՝ սույն պարոնը պնդում է, որ մեղրի գները լուրջ շուկաներում 4 դոլարի կարգի են։ Այս հեղինակավոր ռեսուրսը հստակ տեղեկատվություն է տալիս մեղրի համաշխարհային գների մասին, ու ի՞նչ ենք մենք տեսնում այնտեղ։ Պարզվում է, որ 2017 թվականի օգոստոսի դրությամբ մեղրի միջին մեծածախ գինը աշխարհում կազմում է 5,35 դոլար՝ ֆունտի դիմաց։ Դա իր հերթին նշանակում է, որ կիլոգրամի արժեքը (1կգ-ը հավասար է 2,2 ֆունտի) կկազմի 11,8 դոլար։ Դրամային արտահայտմամբ ստացվում է, որ 1կգ մեղրի մեծածախ գինը աշխարհում կազմում է մոտավորապես 5600 դրամ։ Համեմատեք Տաբակյանի 1500 դրամի հետ։ Տպավորի՞չ տարբերություն է։ Դա Ձեզ է միայն թվում, որովհետև սա դեռ ստի կեսն էր․․․
Բանն այն է, որ, մտնելով Տաբակյանի գովերգած Honey.am կայքը, մենք պարզում ենք, որ նա բանկաների մեջ լցված պրոդուկցիա է իրացնում, ոչ թե մեծածախի գնահաշվարկում կիրառվող մեծ տարաների։ Այսինքն՝ Տաբակյանը վերջնական տեսքի բերած պրոդուկցիա է իրացնում, ինչը նշանակում է, որ պետք է դիտարկել ոչ թե մեղրի մեծածախ գները՝ արտահայտված տոննաներով ու կիլոգրամներով, այլ փորձել պարզել, թե ինչ արժե բանկաներով վաճառվող մեղրը, ասենք, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ շուկաներում։
Google-ի ամենասովորական ու հպանցիկ որոնման արդյունքները պարզ հուշում են, որ բնական, առանց կոնսերվանտների ու շաքարի մեղրի 1կգ տարայի գինը տատանվում է 15-20 դոլարի սահմաններում՝ կախված նրանից, թե որ երկրի արտադրանք է և որ երկրում է իրացվում։ Այսինքն՝ դրամային արտահայտմամբ՝ մեղրի 1 կիլոգրամանոց տարայի միջին մանրածախ գինը եվրոպական ու ամերիկյան շուկայում կազմում է 7100-9500 դրամ։
Հիմա եկեք ամենապարզ գնահաշվարկն անենք, թե որքան է նստում մեղրի 1կգ-ոց բանկայի ինքնարժեքը մեր մեծն բարերար Տաբակյանի վրա։ 1500-ով նա մթերում է։ Բանկայի գինը թող կազմի աստղաբաշխական 200 դրամ։ Ենթադրենք, որ մի այդքան էլ բանկայի փաթեթավորման ու դիզայնի ծախսերն են կազմում։ Բոլոր հարկերը, տուրքերը, լոգիստիկ ծախսերն էլ թող կազմեն մի 600 դրամ։ Ու մի անհավանական թիվ եմ ասում, բայց թող աշխատողի վարձատրությունն էլ ամեն բանկայի համար միջինում կազմի 500 դրամ։ Հիրավի, աստղաբաշխական այս հաշվարկով կիլոգրամանոց մեկ բանկա մեղրի ինքնարժեքը Տաբակյանի համար կազմում է 3000 դրամ․․․ Հիշեցնեմ, այս որակի մեղրի նույնիսկ մեծածախ գինը 5600 դրամ է աշխարհում, իսկ արդեն վերջնական պրոդուկտի տեսքով՝ 7100-9500 դրամ։
Այսինքն՝ պարոն Տաբակյանը 100% և ավելի մաքուր շահույթ է ունենում ու ունենում է զուտ այն բանի հաշվին, որ ամենաստոր կերպով խաբում է հայ գյուղացուն, այն էլ՝ սահմանամերձ գոտում մեղր արտադրող գյուղացուն, որովհետև մթերում է մեղրը Հայաստանի շուկայական գնից 2,5 անգամ, իսկ համաշխարհային գնից՝ 3,5 անգամ ավելի ցածր գնով։ Եվ երիցս եմ կրկնում, պարոն Ջորջ Տաբակյանն այս ամենատափուկ քցոցին իրականացնում է սահմանամերձ գյուղացիների նկատմամբ, իսկ մեզ նրան մատուցում են որպես խիստ բանիմաց բիզնեսմենի, հայկական մեղվաբուծության էնտուզիաստի ու այլ պուպուշ որակումներով։
Սակայն Ջորջ Տաբակյանի մեղքերին թող գնահատական տան գյուղացիները, Աստված, մեկ էլ, թերևս, պատկան մարմինները, եթե դրանցում, այնուամենայնիվ, կա նաև հանցակազմ, իր մասին ավելացնելու բան չունեմ, քանի որ նմանների պատճառով են առաջանում բոլոր այն նեգատիվ կարծրատիպերը, որ կան սփյուռքահայերի նկատմամբ, ու նմաններին ամենադիպուկը ժամանակին բնութագրել էին «Ոզնիները»՝ «Ամենավերջին տանգոն Փարիզում» հանճարեղ գործում։
Վերջում կուզենայի հռետորական մի քանի հարց ուղղել հաղորդման հեղինակ Վահրամ Միրաքյանին․ չես ամաչո՞ւմ, չես գնահատո՞ւմ քո վարկանիշը։ Չես հասկանո՞ւմ, որ նման կերպարները ոչնչացնում են սոցիալական պատասխանատվություն ասվածը ու զրոյացնում են հավատը, որ կարելի է Հայաստանում նորմալ բիզնես անել առանց խաբելու, «քցելու» ու կողքինին վնասելու։ Չե՞ս կարծում, որ, անկախ նրանից, թե որքան օգտավետ է նման խաբեբաներին հարթակ տրամադրելը, երկարաժամկետ հեռանկարում վնասն ավելի շատ է։ Չէ՞ որ դա էլ է չոր մարքեթինգ․ եթե դու ինձ 10 անգամ որակյալ ապրանք վաճառելուց հետո 1 անգամ փչացած բան խուրդես, ես 10-անգամյա դրական փորձը չեմ հիշելու, այլ 1 բացասականը, ու դրանից տուժելու ես դու, որովհետև կորցնելու ես իմ վստահությունը։
Ես պետք է անկեղծանամ․ Միհրան Ծառուկյանին միշտ համարել եմ թյուրիմացություն՝ երաժշտական ասպարեզում։ Երբեք ձայն չի ունեցել, միշտ տափակ երգեր է կատարել ու վստահ եմ՝ միակ գործոնը արտաքին տվյալներն են, որոնք չգիտես ինչու խելքահան են անում անուղեղ դեռահաս աղջիկներին։ Սակայն, Միհրանի վերջին մի երկու երգերը լսելուց հետո իրական մարմնական զզվանք եմ ապրում։
Չէ, ձայնային տվյալները չեն փոխվել՝ կայուն զզվելի կային, այդպիսին էլ մնացել են։ Ոչ էլ գործիքավորումն է ավելի անորակ դարձել՝ կայուն դփ-ցկ-դփ-ցկ կար, այդպիսին էլ մնացել է։ Պարզապես հիմա սկսել է զռռալ, որ Միհրանը կոնկրետ երգացանկ է կազմում՝ ռեստորաններում երգելու համար, որպեսզի ծնունդներին, հարսանիքներին, կնունքներին շատ պատվիրեն։ Ճար ունենար՝ էլէգիա էլ կերգեր, որ քելլեխներին կաչեին, բայց երևի չի ֆայմել դեռ էդ ուղղությամբ մտածել։
Վերցնենք Միհրանի վերջին հոլովակը՝
Բացարձակ զռռում ա, որ Միհրանը էս երգը մոգոնել ա զուտ նրա համար, որ հարուստների երեխաների ու նամանավանդ՝ աղջիկ երեխաների ծնունդներին իրեն ռեստորաններ հրավիրեն, որ այս երգի երգի։ Ու դեռ դա չէ պրոբլեմը։ Մի հատ երգի բառերը լսեք էլի, ասես «Ինչպես պոռճի լակոտ դաստիարակել» ուսուցողական ձեռնարկի անոնս լինի․
Սիրտդ ինչ ուզի՝ հարց չկա
Բալե՛ս, քո համար կանե՜մ (կանեմ-ը՝ անպայման կլկլոցով)
Գիտես, որ սիրուս չափ չկա,
Քո համով ցավը տանեմ։
Միանգամից հասկանալի է, թե կոնկրետ ինչ մտահորիզոնով լսարանի է ուղղված այս սքանչելի կրկներգը։
Ու ես դեռ ինչ-որ կերպ կհասկանայի, որ այսպիսի «մանղալային սիմֆոնիաներ» անեին մարդիկ, ովքեր կայուն եկամտի աղբյուր չունեն, մի բան պետք է անեն, որ տուն պահեն, դրա համար մակարդակի մասին չեն մտածում։ Բայց Միհրանի բարեկեցությանն ի՞նչ է եղել․ սերիալներում նկարվում է, համերգների մասնակցում է, գովազդներում նկարվում է, երգեր թողարկում է․․․ Բայց արի ու տես, որ ագահությունն է երևի խեղդում, դրա համար պետք է աղջիկների ռաբիզ պապաների սենտիմենտների վրա խաղալ, բանակի քեֆերին հարիր երգերով՝ էդ սեգմենտին գրավել, հավերժ սիրո ու տաշի-տուշիներով՝ պսակվողներին և այլն։ Ձեռը քարի տակ ա մնացել։
Դե, քանի որ էս է մակարդակը, Միհրանին առաջարկում եմ նաև երգ երգել չվառված խորովածի բերկրանքի, խաշի սեզոնի բացման, մանղալի կողքը մի բաժակի ու ինչ որ տխուր երգ՝ օղորմաթասի մասին։ Չէ՞ որ վուլգարությունն ու ռաբիզությունն անպակաս են ու մի՜շտ կգտնվի շնորհակալ և որ ավելի կարևոր է Միհրան Ծառուկյանների համար՝ վճարունակ լսարան նման աղբի համար։