Դեռ չէինք հասցրել մարսել պատանեկության տարիների ռոմանտիզմի զոհ Լիդեր Հովոյի արկածներն ու աշխարհընկալման առանձնահատկությունները, իսկ նորաթուխ դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը կարծես թե լուրջ հավակնություններ ունի ստվերելու կարկառուն հանրապետականներին՝ փողոցային բառապաշարի ու վարքուբարքի դրսևորումներով։
Հլա Շմայսն ու Թոխմախի Մհերը գոնե մի քիչ թրծվեցին այս ընթացքում ու երբ իրենց ինչ որ հարց են տալիս, զսպվածության նախանշաններ են ցուցաբերում, կամ էլ գոնե փորձում են հնարավորինս կուլտուրական պատասխանել՝ իրենց ոչ կուլտուրական բառապաշարի սահմաններում, ապա դաշնակ մարզպետը բանվ չի կաշկանդվում։ Հարգելի պարոնը, պատասխանելով աշխատանքից ազատված նախկին մարզպետի օգնականների պաշտոնանկության մասին հարցին, հայտարարել է, որ ինքը դեռ մի բան էլ լավություն է արել ու նրանք հեռացել են իրենց դիմումների համաձայն, թեև կարող էր հեռացնել նրանց աշխատանքից, իսկ որ ամենաակնառու տարրն է Սիմոնյանի պատասխանում, հհայտարարել է, որ ինքը ոչ մեկի առաջ «աչյոտ տալու չունի» ու կրկնում է նույն միտքը։
Պարոն դաշնակ աչյոտատուին պետք է հիշեցնել, որ ինքը գուցե ապրում է «աչյոտ» տալ-չտալու կատեգորիաներով հագեցած աշխարհընկալումով, բայց իրենից ոչ ոք աչյոտ չի ուզում։ Փոխարենը, նա հաշվետու է ու հաշվետու է ինչպես իր վերադասների՝ տարածքային կառավարման նախարարի, վարչապետի ու նախագահի, այնպես էլ ղեկավարած համայնքի ու առհասարակ՝ հանրության առջև։ Այնպես որ, էդ կիսագողական վարքագիծը լավ կանի վերանայի, որովհետև մեզ միայն լիսկայակերպ մեկն էր պակասում Շիրակում։ Զուսպ եղեք մի քիչ, պարոնա՛յք։ Ոչ 90-կաններն են, ո՛չ էլ անգամ 2000-ականները, որ ամեն մի մարզպետ իրեն օրենքից ու էթիկետի նորմերից դուրս երևակայի։
No comments:
Post a Comment