Monday, November 30, 2015

Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք «Ռուժ»-ի մշտապես խաբող ու ապակողմնորոշող գործելաոճը


Այն, որ Հայաստանում սովորական բան է դարձել հաճախորդին գոյություն չունեցող զեխչերով ու ուռճացված առաջարկություններով խաբելը բնավ էլլ նորություն չէ, բայց կան խանութներ, որոնք անցնում են բոլոր թույլատրելի սահմանները։ «Ռուժ»-ն այս առումով իսկական չեմպիոն է, որովհետև եթե ամփոփ ներկայացնեմ դրանց «խորամանկությունների» ցանկը, ապա այն կունենա հետևյալ բնութագիրը․

- Թանկ, անտանելի թանկ գներ։ Ու հարցը այս կամ այն ապրանքի գնի բացարձակ թվային արտահայտությունը չէ, հարցը գին-որակ հարաբերակցությունն է։ «Ռուժ»-ում գործում են իռացիոնալ բարձր գներ ու եթե անգամ համացանցով փնտրեք խանութներից ցանցում ներկայացված ապրանքների գները, ապա կտեսնեք, որ ստիպված եք մի քանի անգամ ավելի թանկ վճարել օծանելիքների ու կոսմետիկ միջոցների համար, ընդ որում՝ մի քանի անգամ ավելի թանկ այլ երկրներում գործող ՄԱՆՐԱԾԱԽ գներն են։

- Առաջին հայացքից անհավանական ու հսկայակն թվացող զեխչեր, որոնք միանգամից գրավում են պոտենցիալ գնորդի ուշադրությունը, բայց երբ այցելում ես խանութ, պարզվում է, որ այդպիսի զեղչ կամ գոյություն չունի, կամ էլ լավագույն դեպքում ասում են, որ տվյալ ապրանքը, որը նման զեղչի տակ էր՝ վերջացել է արդեն (բա իհարկե, մենք էլ հավատանցինք էլի․․․)։ Ի դեպ, համացանցում մի քիչ փորփրեցի ու պարզեցի, որ «Ռուժ»-ը ոչ վաղ անցյալում տուգանվել է նման խարդախությունների՝ զեխչերի մասին անիրական խոստումներով հաճախորդներին ապակողմնորոշելու ու անարդար մրցակցային պայմաններ ստեղծելու համար, բայց դե ինչպես տեսնում եմ՝ կուզիկին միայն դագաղն է ուղղում։
- Ուռճացված ու անիրական առաջարկներ «Ռուժ»-ն անում է ոչ միայն զեխչային քաղաքականության պարագայում։ Օրինակ՝ միանգամայն սովորական բան է դարձել, որ գովազդներում հայտարարում են, որ ստացել են այս կամ այն բրենդի ամբողջական տեսականին և մարդիկ, ում համար սկզբունքային չէ այդ տեսականու գինն անգամ և ցանկանում են ձեռք բերել հենց այնպիսի պարագաներ, որոնք ներառված են լինում ամբողջական տեսականու մեջ, տհաճ անակնկալ են ապրում, պարզելով, որ «Ռուժ»-ը կրկին «մի՜ քիչ ճոխացրել է» և ոչ մի ամբողջական տեսականի էլ չկա։ 

Թվարկածս բոլոր կետերում կարող է համոզվել յուրաքանչյուր ոք, որովհետև ամենազայրացնող բանն այս ամենի մեջ այն է, որ «Ռուժ»-ում դա առանձնապես չեն էլ փորձում թաքցնել և պետք չէ լինել պրոֆեսիոնալ դետեկտիվ, կամ էլ լրտես, նշված կետերից յուրաքանչյուրին ականատես լինելու համար։ Ինչպե՞ս պայքարել սրա դեմ․ թերևս ես որոշել եմ այլևս չօգտվել «Ռուժ»-ից, իսկ գրում եմ այս ամենի մասին, որպեսզի այլ կանայք էլ մտորելու տեղիք ունենան՝ արժե՞ արդյոք հանդուրժել նման վերաբերմունքը սեփական հաճախորդների նկատմամբ։

No comments:

Post a Comment