Այն որ հոլովակը որակյալ է ու պատրաստված է <<Я русский окупант>> գերհաջող քարոզչական հոլովակի լավագույն ավանդույթներով՝ քնննարկման ենթակա չէ։ Կարելի է միայն գովալ՝ նման որական պրոդուկտ մշակողներին։
Իսկ այ բովանդակային մասով ամմեն ինչ այդքան էլ հարթ չէ։ Նույնիսկ կասեի ընդհանրապես հարթ չէ։ Համաձայն եմ, որ բավականին ռիսկային է մեկ մարդու ձեռքում հիմնական իշխանությունը կենտրոնացնելը, բայց պակաս ռիսկային չէ նաև ամբոխի ձեռքում դա անելը, իսկ որ մեր խորհրդարանն ավելի շուտ ամբոխ է, քան ադեկվատ մարմին՝ ակնհայտ է դառնում, երբ նայում ես, թե ինչ օրինագծերի օգտին են կողմ քվեարկել մեր ազգընտիրները։
Սակայն սա էլ չէ հիմնական աանճշտությունը տվյալ հոլովակում։ Մոտավորապես տեսանյութի կեսերից, սկսվում են էմոցիոնալ շահարկումներ՝ ատելության ու պարտությունը չընդունելու մասին, երբ ամեն ընտրություններ վեր են ածվում կենաց-մահու պայքարի և տելություն է ծնվում տարբեր ճամբարների բաժանված քաղաքացիների միջև։ Սա միանգամայն ճիշտ է, բայց սխալ է այն հետևությունը, որն արվում է ու մատուցվում է, որպես լուծում։ Քաղաքացիները դժգոհում են կուսակցությունների ու մասնավորապես իշխանության ոչ թե գաղափարախոսությունից ու գաղափարական գծից, այլ ավելի շուտ դրա բացակայությունից, կամ էլ հայտարարագրված գաղափրախոսությանը չհամապատասխանելուց։
Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ-ին։ Նույն դժգոհությունն ու ատելությունը առկա էր նաև ՀՀՇ-ի նկատմամբ, երբ նրանք էին իշխանությունը։ Այլ կերպ ասած, մարդիկ չեն սիրում իշխանությունները ոչ թե նրա համար, որ հանրապետականները որպես իրենց գաղափարական գիծ ընտրել է նժդեհականությունը, իսկ ՀՀՇ-ականներն էլ՝ ժոողովրդավարության իդեալները, այլ այն, որ իրենց գործնական ակտիվությունում բոլոր իշխանությունների օրոք, քաղղաքական ուժերը դավաճանել են այդ բոլոր իդեալներին։
Ուստի երբ այս տեսանյութով փորձում են համոզել, որ նոր Սահմանադրությունը պետք է, որովհետև դրանով ջնջվում են սահմանները ուժերի միջև և քաղաքական ուժերը սկսում են գործել որպես գաղափարի շուրջ հավաքված պրոֆեսիոնալ քաղաքական միավորներ, դա միայն թերահավատ քմծիծաղ է առաջացնում, որովհետև այնուամենայնիվ ոչ մի հուշում չկա այս տեսանյութում, թե ասենք օրինակ նույն նժդեհական հանրապետականները ոնց են անելու, որպեսզի պառլամենտում Նժդեհի ուսմունքը չներկայացնեն Լֆիկ Սամոն, Շմայսը, Նովոն և այլ ադիոզ կերպարներ, որոնց նույն Նժդեհը տեղում կգնդակահարեր։
Այս ամենից կարելի է անել հետևություն․ իշխանությունները չեն կարողանում հիմնավորել, թե ինչու մենք պետք է այնուամենայնիվ կողմ լինենք, որպեսզի Հայաստանում կառավարման մոդել փոխվի, իսկ եղած հիմնավորումներն էլ մեղմ ասած համոզիչ չեն։
No comments:
Post a Comment