Այսօր հերթական անգամ նյարդերս իրար խառնեց տիկին ՄարՔրիտը, երբ լեզվակռվի բռնվելով Ազատ Դեմոկրատներից Նարեկ Այվազյանի հետ, սկզբում հայատարարեց որ իրեն՝ հանրապետականները, պակաս սրտացավ չեն այս երկրի համար, իսկ հետո էլ անցավ հարձակամն ու հարցրեց, թե արդյո՞ք Այվազյանը ծառայել է բանակում...
Գիտե՞ք ինչ կա, չգիտեմ, ծառայել է, թե ոչ Նարկ Այվազյանը բանակում ու ճիշտն ասած, եթե չի ծառայել՝ ամոթ իրեն, բայց հաստատ Մարգարիտ Եսայանը չէ, որ պետք է նման դիտողություններ ու մեղադրանք հնչեցնի, որովհետև երևի տիկին ՄարՔրիտը մոռացել է, որ իր խմբակցության պատգամավորների այն մասը, որ տարիքային այն խմբի մեջ էր, որ պետք է ծառայեր ՀՀ ԶՈւ-ում՝ չի ծառայել, կամ էլ ծառայել է տնից։ Դե իսկ հանրապետական պատգամավորների որդյակների մասին ընդհանրապես լռեմ։
Այդ ինչո՞ւ չծառայելու գործոնը տիկին ՄարՔրիտին չի հուզում, երբ նա գտնվում է ԱԺ նիստերի դահլիճում, այդ ինչո՞ւ տիկին ՄարՔրիտը չի խոսում ոչ միայն պառլամենտի նժդեհականների, այլև իշխանության տարբեր շարասյուններում ներառված իր կուսակիցների ու նրանց զավակների մասին։ Որովհետև ինքն էլ գիտի, որ ցանկացած հարցում հենց իրենց տակ այնքան կեղտ կա, որ եթե հանկարծ խորանանք այդ թեմաներով, ինքը ամոթից գետինը կմտներ... չնայած, դրա համար ամոթ պետք է ունենալ առնվազն։
Կամ էլ թե չէ, որ հայտարարում է, որ իրենց սրտացավ ու պատասխանատու են, ինձ մոտ հարց է ծագում. տիկին ՄարՔրիտ, բա էդ ինչո՞ւ Ձեր սրտացավությունը չի երևում Ձեր բուն գործունեության մեջ, բա ինչո՞ւ Ձեր պատասխանատվությունը չի երևում ոչ մի տեղ, անգամ ներողություն էլ չեք պատրաստվում խնդրել գոնե Ձեր մասով, որ հիմա ազգն ու պետությունն այս վիճակում են։
Չէ, սրանք իրոք սմեռտնիկներ են, որ էս ինտելեկտուալ մակարդակով ու էս պատրաստվածությամբ որոշել են մասնակցել ռիալիթի շոուին, որը ուղիղ է հեռարձակվում։ Թե հույսներն ինչի վրա են դրել՝ միայն Աստված գիտի։
No comments:
Post a Comment