Wednesday, October 7, 2015

Զգուշացեք Լունապարկից․ մի վտանգեք Ձեր ու Ձեր երեխաների կյանքը (Video)


karuselll nkarԱյն, որ Լունապարկ ատրակցիոնի շատ կարուսելներ գտնվում են անմխիթար վիճակում՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, քանի որ դրանցից շատերը վաղո՜ւց սպառել են շահագործման բոլոր հնարավոր ու անհնար ժամկետներն ու իրենց ռեսուրսը։ Սակայն ատրակցիոնի տնօրինությունը կարծես թե այլ կարծիք ունի այս հարցի շուրջ ու այնքան ագրեսիվ է բռնել այդ դիրքորոշումը, որ պատրաստ է նույնիսկ բացահայտ ստեր ու ապատեղեկատվություն տարածել լրատվամիջոցներով։


Վերջին նման սկանդալը համացանցում հայտնվեց հոկտեմբերի 5-ին, երբ Ա1+ լրատվական գործակալությունը հաղորդեց, որ իրենց տնօրենն իր թոռնիկի հետ նստել է Լունապարկի «Ամերիկանսկիե գորկի» կոչվող կարուսելը, որն ընթացքի ժամանակ պոկվել է և պապիկնն էլ, թոռնիկն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։ Իրականում սա ոչ առաջին նման դեպքն է, ոչ էլ վերջինը կլինի, եթե ինչ որ բան չձեռնարկվիԼ Ամեայն հավանականությամբ, սրա մասին էլ չէին իմանա, եթե տուժողն ինքը չլիներ լրատվական ռեսուրսիի տնօրեն, կամ էլ կիմանայինք լավագույն դեպքում ասեկոսեների մակարդակով։

Սակայն ի՞նչն է այս պատմությունում ամենազայրացնողը․ լուրի հայտնվելուց հետո, Լունապարկի ղեկավարությունը ամբողջ օրը հերքեց, որ միջադեպ է եղել և մարդիկ են տուժել, խախտեց ՀՀ համապատասխան օրենքը, որը պարզ ասում է, որ չի կարելի խոչընդոտել լրագրողների աշխատանքներին, ամպագոռգոռ հայտարարություններ աարեց, որ ինչ որ տեսագրություններ ունի, որոնցում պարզ երևում է թե ինչ է եղել, իսկ երեկոյան կողմ հանդես եկավ հայտարարությամբ, որ կարուսելի մասերից մեկը փչացել է, չինչի արդյունքում վթար է եղել։ Սա արդեն բացահայտ լկտիություն չէ սոսկ, սա օրենքի խախտում է ու բացի այլ բաներից, տոժող կողմը կարող է դատի տալ ատրակցիոնի տնօրենին՝ զրպարտության համար։
Մյուս կողմից, ժամանակն է, որ պատկան մարմինները զբաղվեն հարցով ու Լունապարկի բոլոր կարուսելների մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացնեն՝ պարզելու համար, թե որքանով են դրանք վստահելի ու սարքին։ Մինչև այդ ամենը չարվի և հստակ պատասխաններ չտրվեն, պարզապես հաանցավոր անփութություն է երեխաներին այդտեղ տանելը ու նրանց կյանքերն ու առողջոթյունը վտանգելը։ Լունապարկը պետք է բոյկոտել այնքան ժամանակ, մինչև չհեռացվեն բոլոր թերությունները։

No comments:

Post a Comment