Առավոտյան մամուլ եմ թերթում և հերթական անգամ ապշում եմ, թե ինչ ցածր է ընկել լրագրողական կուլտուրան մեր մամուլում։ Ախր ժամանակին կարգին թերթեր ունեինք, կարգին լրագրողներ, ովքեր գրում էին կարգին հոդվածներ ու կարգին վերլուծություններ։ Ինչպե՞ս ստացվեց, որ ընդամենը մի քանի տարում, լրագրողությունը իջավ տաքսիստական մտորումների շարադրանքի մակարդակի։ Պատկերավոր մի օրինակ բերեմ՝ այսօրվա տեսածիցս։
Կարդում եմ ռեզոնանսային վերնագիր․ Գյումրիի ռազմաբազան ներքաշել ԻՊ-ի դեմ պայքարում, նշանակու է լուրջ վտանգի տակ դնել ողջ Հայաստանը։ Շարունակում ես կարդալ ու սկսում ես կասկածել, որ գրված մի քանի պարբերությունը պարզապես թուղթ սևացնելու համար են գրել, որպեսզի կարողանան այս վերնագրի ներքո մի քիչ աժիոտաժ ստեղծեն, որովհետև ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ վերլուծական բաղադրիչը դրանում ավելի քիչ էր, քան տաքսիստ Ժորայի մեքենայում։ Թե բա եթե ռուսները Գյումրիի բազան ԻՊ-ի դեմ օգտագործեն, ԻՊ-ն կկատաղի ու Հայաստանը, Երևանը ու Գյումրին ռիսկի տակ կլինեն։
Իյա, իրո՞ք։ Դարակազմիկ այս մտքի հեղինակը հավանաբար մտածում է, որ եթե ԻՊ-ն լոգիստիկ ու կազմակերպչական հնարավորություն ունենա Հայաստանում ռիսկեր ստեղծելու, վերջին պահին կհիշի, որ Գյումրիից իրենց չեն խփել ու կմտափոխվի։ ԻՊ չի, այլ մարդասիրական կազմակերպություն, էլի։ Եթե խոսում ենք ռիսկերից, ապա այդ ռիսկերը առաջացան դեռ այդ ժամանակ, երբ ժամանակակից պատմության այդ հակահումանիստական հրեշը գլուխ բարձրացրեց ու որոշեց, որ իրենց պետք է էքսպանսիվ լինեն։ Ու դա նույնիսկ այն բանից առաջ էր, երբ ռուսական առաջին ռումբերը սկսեցին թափվել նրանց գլխին։ Ու սա հասկանալու համար, պետք չէ քաղաքագիտության գիգանտ լինել։
Կարծում եմ, որ իրականում այլ խնդիր կա։ Պերմյակովի թեման կարծես սպառել է իրեն՝ հակառուսական ալիքներ հրահրելու ու դրանցից դիվիդենտներ քաղելու համար, ռուսական բազայի նեգատիվությունն էլ ցույց տալու այլ ավանդական միջոցներն էլ են հնացել։ Դրա համար, ինչո՞ւ չէ, եկե՛ք գրենք, որ այն մեզ համար ռիսկեր է ստեղծում, որովհետև ԻՊ-ն կկատաղի ու մեզ կնեղացնի։

No comments:
Post a Comment