Իրականում, Դալլաքյանի հետ իրոք սիրուն չվարվեցին, եթե զուտ մարդկային տեսանկյունից նայենք սրան։ Մարդը լավ գործից դուրս եկավ, թիրախավորեց ինքն իրեն, հավանաբար ծրագրային հիմնական դրույթն էլ ինքը պետք է գրած լիներ՝ հաշվի առնելով, որ դժվար թե Օսկանյանը ու առավել ևս՝ Օհանյանը նման բանից գլուխ հանել։ Սակայն արդյունքում, նոր դաշինքի կաչեգարները որոշեցին, որ Դալլաքյանը կպչան լինելուց բացի, այլ գործառույթ չունի։
Բաց բերեք կաչեգարներին հանգիստ թողնենք։ Իրավիճակում ոչ միակ, բայց հիմնական մեղավորը ինքը՝ Դալլաքյանն է։ Չի կարելի անսկզբունքայնությունը դարձնել կրեդո ու ակնկալել, որ քո նկատմամբ սկզբունքային կգտնվեն։ Դժվարանում եմ գնահատական տալ, թե որքան արդյունավետ էր Դալլաքյանը՝ որպես ընդդիմադիր գործիչ, բայց վստահությամբ կարող եմ ասել, որ ի հեճուկս յուր գերադրական ինքնագնահատականի, Դալլաքյանի հետ ընդդիմական ողջ գործունեությունը տեղավորվում է քաղաքական հաճախորդի ստանդարտ սցենարի տրամաբանության մեջ։ Այդ թվում՝ անփառունակ եզրահանգումը։
Դալլաքյանի հիմնական դարդը հիմա հավանաբար նա է, որ անգամ այն պարագայում, եթե էս երկրում էլ հարմար մարդ չլինի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կիպլիկ պաշտոնի, կամ էլ որևէ այլ նշանակալից պաշտոնի համար, ապա նա այն վստահաբար չի ստանալու։ Բարտերային ծառայություններ էլ չի կարողանալու մատուցի, որովհետև ընդդիմադիր-դիմադիր-կիսաընդդիմադիր շղթան իրականում կոչվում է անսկզբունքայնություն, իսկ անսկզբունքային գործիչները վաղ թե ուշ մնում են անտեր։ Ո՞վ կուզենա տիրություն անել մեկին, ով վաղը իր վրայից թռնելու է։
No comments:
Post a Comment