Վիկտոր Դալլաքյանը դուրս եկավ ՀՀԿ-ից։ Արդեն քանի օր է լուրեր էին շրջանառվում, որ նա անելու է դա ու վերստին ստանձնելու է ընդդիմադիրի դերը։ Նույնիսկ սեփական կուսակցությունն է հիմնելու՝ «Շրջադարձ»։ Ասում են, թե Սեյրան Օհանյանն էլ է միանալու նրան։ Օհանյանի մասին չգիտեմ, առանձին քննարկման թեմա է, իսկ այ Դալլաքյանի մասով հստակ դիրքորոշում ունեմ։
Դալլաքյանը «մարած աբլիգացիա»-ի կարգավիճակ ունեցող քաղաքական գործիչ է, կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ժամանակին բնորոշել՝ հաճախորդ։ Սա հասկանում եմ ես, սա հասկանում են քաղաքական դաշտի ներկայացուցիչները, սա հասկանում են մարդիկ։ Կարծես թե միայն Դալլաքյանն է, որ չի հասկանում ու կարծում է, որ թարթիչի՝ моргатель-ի պես դիմության և ընդդիմության ռեժիմի անցնելը աննկատ կմնա ու կվրիպի քաղաքացու ուշադրությունից։
Մինչդեռ, բոլորս էլ լավ ենք հիշում, որ ժամանակին խրոխտ ընդդիմադիր ու ռեժիմի երդվյալ թշնամի Դալլաքյանը շատ սիրուն հպատակեցվեց ու նույնիսկ նախագահի վստահված անձի ու պաշտոնական ներկայացուցչի տիտղոսների արժանեցվեց։ Հենց դրա համար էլ խորհրդարանական վերջին ընտրություններին ջախջաիչ պարտություն կրեց գրեթե անհայտ Էդմոն Մարուքյանից։ Ի՞նչն է հիմա հույս ներշնչում Վիկտոր Դալլաքյանին, որ «անառակ որդու վերադարձը» օպերացիան հաջողությամբ կպսակվի։
Կասկածներո ունեմ, որ մի կողմից նա հույսը դրել է ՕԵԿ-ի անսպասելի հաջողության վրա, իսկ մյուս կողմից էլ նա հույս ունի իր թիմ ներգրավել հեղինակություն ունեցող գործիչների (ու այս պարագայում արժանահավատ են թվում Սեյրան Օհանյանի մասին խոսակցությունները), բայց Դալլաքյանը, ըստ իս, հաշվի չի առել, որ նա չունի ո՛չ ֆինանսառեսուրսային այն հնարավորությունները, որն ունի նույն ՕԵԿ-ը (այդ թվում նաև թաղային հեղինակությունների աջակցության առումով), ոչ էլ Օհանյանն է այժմ իր ռեյթինգի բարձրունքում։ Էլ չխոսենք այն մասին, որ լինի դա Օհանյանը, թե ցանկացած այլ մեկը, Դալլաքյանի հետ մի մակույկը նստելը ոչ թե Դալլաքյանի կերպարը կհզորացնի թիմակիցի հեղինակության հաշվին, այլ ճիշտ հակառակը՝ թիմակցի հեղինակությունը գետնով կտա՝ Դալլաքյանի անփառունակ կերպարի պատճառով։
Այնպես որ, Դալլաքյանը պետք է հասկանա, որ «մարած աբլիգացիաները» ունեն մի կարևոր առանձնահատկություն՝ նրանք մարած էլ մնում են․․․

No comments:
Post a Comment