Մի տեսակ տպավորություն է, որ մեր իշխանական վերնախավը նոր հայեցակարգ է կիրառում, որի համաձայն նույնիսկ վերջին թալանչու համար ծայրագույն պատիժը պաշտոնանկությունն է։ Այսինքն՝ իրեն գործից հանում են ու վե՛րջ։ Էլ էական չէ, թե ինչ ղալլաթներ է արել, ինչքան է կերել ու ինչքան վնաս է պատճառել։ Կարելի է մտածել, թե պաշտոնանկությունը ծայրագույն պատիժն է մեր երկրում։
Օրինակ՝ մշակույթի նախկինարհավիրք նախարար Հասմիկ Պողոսյանը։ Գիտե՞ք, որ սույն տիկինը միյան գործուղումների վրա ու միայն 2014-2015 թվականների մսխել է 23,2 միլիոն դրամ։ Մեր բարձրաշխարհիկ մշակութամայրը յաման աշխատասերն էր փաստորեն ու երկու տարում հասցրել է 21 (!!!) անգամ գործուղումների գնալ։ Ու ասեմ, Հասոյի մոտ губа не дура՝ Վենետիկներով, Փարիզներով ու եվրոպական այլ գեղեցկագույն վայրերով վոյաժներ է արել։
Պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Հասմիկ Պողոսյանի ամեն գործուղումը բյուջեի վրա նստել է միջինում 1,1 միլիոն դրամ․․․ Տիկնա՛յք և պարոնա՛յք, մեզ էշի տեղ են դնում, որովհետև անգամ բիզնես դասի համար նման գներ ճարելն առանձնակի տաղանդ է պահանջվում և կարծում եմ, որ մենք գործ ունենք նորանշանակ վարչաետի բնորոշած «պրիմիտիվ գողության» մեխանիզմի հետ։
Եթե մշակութամայրը հաջողացրել է միայն երկու տարում շուրջ 50 հազար դոլար արժենալ բյուջեի վրա ու այն էլ՝ միայն գործուղումներ մասով, պատկերացնո՞ւմ եք, թե որքան են կազմում նրա պաշտունավարման բոլոր 8 տարիների գործուղումների ընդհանուր ծախսերը և որ առավել կարևոր է ու քրեորեն պատժելի՝ այդ գումարի ո՞ր մասն է իրականում գրպանվել։ Կարծում եմ, որ եթե ապրեինք նորմալ պետությունում, Մշակութամոր վոյաժներով պետք է առաջին հերթին հետաքրքրվեին պատկան մարմինները, այլ ոչ թե բլոգերներն ու լրագրողները։ Իսկ եթե մի քիչ նորմալ երկրում ապրեինք, ապա պատկան մարմինները գուցե առաջինն էլ չհետաքրքրվեին, բայց թեմայի այսքան արծարծվելուց հետո, պետք է Հասոյին առնվազն հարցաքննության կանչեին։
Առհասարակ, ես կարծում եմ, պետությանը 23,2 միլիոն դրամի վնաս հասցրած ցանկացած ոք, այն էլ նախարար, պետք է խստագույն պատիժ կրի ու այդ պատիժը ոչ թե պաշտոնանկությունը պետք է լինի, այլ 2-ը 2-ի վրա ճաղերով «սենյակում» անցկացված մի քանի տարին։
Օրինակ՝ մշակույթի նախկին

No comments:
Post a Comment