Friday, September 25, 2015

Նոր մանրամասներ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասին. վերջիններս Բաքվում հանդես են եկել մամլո ասուլիսով

«Interfax-Ադրբեջանը» տեղեկացնում է, որ «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին քաղաքական ապաստան տրամադրելու գործում օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
«Մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը կորցրել է երեխային»,- ասել է կին իրավապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է haqqin.az-ը:
Նրա խոսքով՝ ինքը կապ է հաստատել Ադրբեջանի պետական կառույցների հետ ու «վերջիններս նրան քաղաքական ապաստան են տրամադրել»:Արդեն սեպտեմբերի 18-ին Բաքվում Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասնակցությամբ տեղի էր ունեցել մամլո ասուլիս:
Միջոցառման մամլո հաղորդագրությունում նշվում է, որ Մարտիրոսյանը «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարն է, նա և իր օգնական Լուսինե Ասատրյանը ստիպված են եղել հեռանալ Հայաստանից պետական մարմինների ու առանձին անհատների ճնշման հետևանքով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ APA գործակալությունը հայտնել էր, որ Վահան Մարտիրոսյանը Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել:
Վահան Մարտիրոսյանը նաև հայտարարել էր, թե ինքն ու իր աշխատակցուհին՝ Լուսինեն, ծեծվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) աշխատակիցների կողմից, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:

No comments:

Post a Comment