Մի քանի տարի առաջ մենք էլ սկսեցինք քայլել քաղաքակիրթ աշխարհին համահունչ: Հայաստանում ներմուծվեծ Ապպայի պարտադիր համակարգը, ինչը նաև իր մեջ ներառում էր ավտովթարի հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքում բժշկական ծախսերի փոխհատուցումը, ինչն իր մեջ մի շարք խնդիրների լուծում էր ենթադրում: Այսօր ուզում եմ ձեզ պատմել ինձ ծանոթ ուսուցչուհիներից մեկի հետ կատարվածի մասին: Դպրոցը, որտեղ աշխատում է իմ ծանոթ ուսուցչուհին համագործակցում է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ: Ընկերությունը ծանոթ-բարեկամ ինստիտուտի միջոցով դպրոցներին պարտադրում է համագործակցել իր հետ: Ու ամեն ամիս ուսուցիչների աշխատավարձերից 500 դրամ պահում է արվում, որ որևէ հիվանդության կամ դժբախտ պատահարի ժամանակ ընկերությունը հոգա բուժման ծախսերը: Մուծող կողմը չի դժգոհում և ամեն ամիս բարեխիղճ կատարում է իր պարտավորությունները: Իսկ երբ հերթը հասնում է փոխհատուցելուն, սկսվում է խնդիրների շղթան:
Վերջերս իմ ծանոթ ուսուչցուհին ավտովթարի ենթարկվեց: Ապպա պայմանագրով՝ որպես տուժող կողմ, ուսուցչուհիս ստացել է համապատասխան հիվանդանոցային բուժման ծախսերը: Այդ ծախսերը փոխհատուցվել են պարտադիր ապահովագրական պայմանագրի համապատասխան կետով: Չմոռանանք այն մասին, որ ուսուչուհին նաև ուներ նաև կամավոր՝ «Դժբախտ պատահարներից ապահովագրության» պայմանագիր, ինչը իր մեջ ներառում է առանձին փոխհատուցում դժբախտ պատահարների դեպքում: Համապատասխան փաստաթղթեր (էպիկրիզ, ոստիկանությունից համապատասխան թուղթ դժբախտ պատահարի մասին) ներկայացնելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր էր փոխհատուցել համապատասխան պայմանագրով նախատեսված գումար, բայց ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները, ամեն անգամ մի պատրվակով հետաձգում է գումարի փոխանցումը: Դա այնքան էլ մեծ գումար չէ` բուլետենային ամեն օրվա համար 600 դրամ: չարժի դրա համար այս խեղճ կնոջը այդքան քաշքշուկի մեջ մտցնել: Հիմա էլ պահանջում են վթարված մեքենայի էքպերտիզայի փաստաթղթերը:
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ին պետք է հիշեցնել, որ «Դժբախտ պատահարներից ապահովագրության» պայմանագիրը և Ապպան տարբեր տեսակների պայմանագրեր են և իրենց փախհատուցմամբ էլ նրանք մեկը մյուսին չեն լրացնում: Իսկ մեքանայի էքսպերտիզան դրա հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև ուսուցչուհին ուղևոր է եղել մեքենայի մեջ: Եթե չեք կարողանում համապատասխան փախհատուցումներ տրամադրել, ինչու եք այդքան ջանասիրաբար փորձում վաճառել «Դժբախտ պատահարներից կամավոր ապահովագրության» պոլիսները: Մեկ տարի ողջ դպրոցից հավաքվում է ահագին գումար,որը դուք շրջանառության մեջ եք դնում: Իսկ ուսուցիչներն ինչպես գիտեք, ամեն օր չէ, որ դժբախտ պատահարի մեջ են ընկնում:
No comments:
Post a Comment