Մի տեսակ հոգնել եմ նրանից, որ գրեթե բոլոր հայկական սերիալներում կամ հարուստների մասին են պատմում, կամ էլ գողականների ու նրանց որսացող Գոռ Վարդանյանի։ Իրոք հոգնել եմ, որովհետև այդ պատմություններում ես չեմ տեսնում ոչ ինձ հոգեհարազատ միջավայր, ոչ էլ առանձնապես ծանոթ եմ կանոններին։ Մինչդեռ սերիալները պետք է հասկանալի լինեն հեռուստադիտողի համար ու այդ թվում նաև արտացոլեն նրանց առօրյա հոգսերը, ցուցադրվում են նրանց ծանոթ իրավիճակներ և լուծումներ։
Այլ կերպ ասած, մարդիկ կարոտ են մնացել հասարակ՝ իրենց պես սովորական մարդկանց կերպարներին, ովքեր ոչ օլիգարխիկ կայֆերի մեջ են, ոչ էլ զոն նայողներ ու կառատեիստ միլիցաներ են։ Այս առումով «Վերջին հայրիկը» պահնջված նորություն էր, որովհետև դրա հերոսների ու նրանց պատմությունների մեջ ոչ մի սյուռեալ բան չտեսա։
Ավելին, կարելի է ասել առաջին անգամ էր, որ հենց սերիալի սկզբից տեսնում եմ իսկապես ակտուալություն ունեցող բարդ սոցիալական խնդիրների արծարծման փորձ․ ընտանեկան բռնություն, ամուսնալուծվծ կանանց համար հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու դժվրությունները, ծնողազուրկ երեխաների խնամակալությն հարց և այլն։
«Վերջին հայրիկը» դուրս եկվ նաև նրանով, որ սյուժետային թարմություն էլ կար ու չեմ հիշում, որ նախկինում նման ֆորմաատի պատմություն մատուցված լինի։ Նույնը կարող եմ ասել նաև հերոսների շաբլոնների մասին․ մոտս տպավորություն չստեղծվեց առաջին սերիաները նայելիս, որ հիմնական հերոսների կերպարները ինձ ծանոթ են այլ սերիալներից։ Հավանաբար դրանում նաև դերակատարություն ունի այն, որ բավականին թարմ դերասանական կազմ է ընտրվել, որը չի «մաշվել» այլ սերիալներում նոն-ստոպ նկարվելով։ Դրա համար էլ դերից դուրս գալու ու նոր դերի մեջ մտնելու խնդիրն այս պահին ակտուալ չէր ըստ իս։
Ինչևէ, դուրս եկաավ ու կասեի անգամ՝ շատ եկավ։ Եթե դուք սիրում եք սերիալներ, ապա անպայմանորեն խորհուրդ կտամ դիտել «Վերջին հայրիկը»։
No comments:
Post a Comment