Ինչպես գիտեք, երեկ տեղի ունեցավ մեր ազգային հավաքականի հերթական խայտառակ պատմությունը, երբ մենք սեփական հարկի տակ 3։0 հաշվով խայտառակ պարտություն կրեցինք Ալբանիայի ազգային հավաքականից։ Այսօր արդեն համացանցը եռում է այդ խաղի քննարկումներից ու կարելի է բազմաթիվ մարՌուբեն Հայրապետյանին՝ Նեմեցին։ Ընդ որում, մեղդրում են ոչ թե զուտ պարտության փաստում, այլ պնդում են, որ Նեմեցը ծախսել է խաղը, քանի որ այն մեր համար բացի թասիբի հարցից, ոչ այլ նշանակություն չուներ, իսկ ալբանացիներին այս հաղթանակը թույլ տվեց շրջանցել Դանիայի հավաքականին ու վաստակել ուղեգիր՝ Եվրո 2016-ին մասնակցելու համար։
Հաշվի առնելով դեռ նախկինում տեղ գտած մի քանի սկանդալային դրվագներ, հատկապես՝ հայ մրցավարների հետ կապված սկանդալը, երբ ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել՝ նրանց մրցավարության արդյունքներին ծանոթանալով, ինչպես նաև հիշելով այն բանը, որ սա բնավ առաջին դեպքը չէ, որ Նեմեցին մեղադրում են հավաքականի խաղերը ծախելու մեջ, տեղին է հիշել հայտնի ասացվածքը, որ առանց ծուխ կրակ չի լինում ու իրոք կա հավանականություն, որ Ռուբեն Հայրապետյանը իրոք նման մութ գործարքների մեջ մտել է, սակայն այս պահին հանրության տրամադրության տակ եղած փաստերը թույլ չեն տալիս միանշանակ ու փաստարկված նման պնդում անել։
Սակայն, նույնիսկ սրա մասին չէ, որ ցանկանում եմ խորանալ։ Անկախ նրանից, ծախում է խաղերը Նեմեցը, թե ոչ, ակնհայտ է, որ Հայաստանի ազգային հավաքականը մտել է փակուղի ու չի կարողանում ոտքի կանգնել։ Ռուբեն Հայրապետյանն էլ՝ լինելով ՀՖՖ նախագահ, դրա անմիջական պատասխանատուն է, որովհետև եթե ինչ որ համակարգ, երկար տարիներ ղեկավարվում է նույն մարդու կողմից ու այդ համակարգը չի դրսևորում արդյունավետություն, նշանակում է, որ ղեկավարը առնվազն կրում է դրա պատասխանատվությունը ու պետք է նրան փոխարինել, որովհետև այդեն պարզ է, որ նա չի կարողանում հաղթահարել եղած խնդիրները։
Իսկ այն, որ Նեմեցը չի կարողանում, կամ էլ չի ուզում դա անի, պարզ է դառնում թեկուզ նրանից, որ արդեն գրեթե 15 տարի զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, նա այդպես էլ ինչ որ բեկում չի կարողացել մտցնել։ Ու պետք չէ հղում անել Աշխարհի առաջնության ընտրական փուլի ժամանակ մեր տոնած մի քանի հաղթանակների համար, որովհետև դրանք հետևանք էին առաջին հերթին նրա, որ մեր հակառակորդները մեզ լուրջ թերագնահատել էին ու հաշվի չէին առել, որ մեր հավաքականը՝ ունենալով կատաստրոֆիկ վատ խաղացող պաշտպանություն, կարող է դաշտ հանել հրաշալի հարձակվողական կազմ ու պարզապես ֆանտաստիկ սեյվեր անող դարպասապահ։ Ու նույնիսկ այդ հաղթանակները թույլ չտվեցին հասնել շոշափելի արդյունքի, որովհետև այդ պատահական ու օբյեկտիվ դրական գործոնների կողքին հավերժ ակտուալ էր ՀՖՖ-ում ու հայկական ֆուտբոլում տիրող խայտառակ վիճակն ու մթնոլորտը, որի համար պատասխանատում է հենց Նեմեցը։
Կարծում եմ, որ ոչ մի բան էլ չի փոխվի և մենք կարող ենք էլի մի քանի պատահական հաջողություններ ունենալ ապագայում, բայց ընդհանուր՝ բացասական արդյունք, որովհետև մի բան հիմա ակնհայտ է․ մեր ֆուտբոլը ստագնացիայի մեջ է ու այդ ստագնացիայի գլխավոր պատճառի անունը Ռուբեն Հայրապետյան է, ով խոչընդոտում է պրոգրեսսին ու իր անձնական ձեռնարկության տեղ է դրել Ազգային հավաքականն էլ, հայկական ֆուտբոլն էլ։ Քանի դեռ Նեմեցի ղեկին է, մեր ֆուտբոլը չունի ու չի կարող ունենալ ապագա։
No comments:
Post a Comment