Monday, March 6, 2017

Տպավորություն է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին

Картинки по запросу ՀԱԿԵրբ շաբաթներ առաջ ԼՏՊ-ի հերթական ելույթից հետո նոր թափով սկսեցին խոսել հողեր հանձնելու մասին, ես հակված էի վերագրել ՀԱԿ-ականների ակտիվությունը թյուրըմբռնման, նեղ մտածողության, կամ էլ ժամանակավոր սխալականության, բայց երբ հող հանձնելու անհրաժեշտությունը դարավ ՀԱԿ-ի քարոզարշավի լեյբմոտիվը, բոլոր այդ թյուրըմբռնումներն անէացան։

Փաստացի, ՀԱԿ-ը անվերապահորեն ու առանց նախապայմանների հողեր հանձնելը հռչակել է իր ծրագրային հիմնական դրույթ և դրա մասին հոլովակներ են նկարում, ստատուսներ են գրում, հրապարակային ելույթներ են ունենում։ Օրինակ այսօր էլ ֆեյսբուքում տեսա ՀԱԿ-ական մի ջահելի, ով հիմնավորում էր հողեր հանձնելը նրանով, որ 88-ին մարդիկ գոռում էին Ղարաբաղ, այլ ոչ թե ֆիզուլի։ Ասել է թե՝ Ֆիզուլին Ղարաբաղ չէ, ուստի պետք է այն հանձնել։

Ճիշտն ասած՝ որքան էլ զոռ եմ տալիս ուղեղս, չեմ հասկանում, թե տեսականորեն ում կարող է ուղղված լինել այս քարոզը։ Չէ՞ որ քարոզչություն արվում է էլեկտորատի այս կամ այն շերտին գրավելու ու նրանց քվեները ստանալու համար։ Ստացվում է, որ ՀԱԿ-ում թիրախային խում են ընտրել ինչ-որ կրիպտոադրբեջանական համայնքի, եթե կա այդպիսին, կամ էլ անում են այնպիսի հայտարարություններ ու այնպիսի շեշտադրումներ, որոնք ծաթողջույններով կարող են ընդունվել Ադրբեջանի ցանկացած կետում, բայց ոչ Հայաստանում։

Արդյունքում, միևնույն է, տարակուսում եմ, որովհետև սա կարող էր ադեկվատ բացատրություն ունենալ միայն այն պարագայում, երբ ՀԱԿ-ը պատրաստվեր մասնակցել Ադրբեջանական ընտրություններին, կամ էլ ամեն ինչ շատ ավել պարզ է ու պրիմիտի․ գուցե ԼՏՊ-ն՝ արդեն զառամյալ տարիքի նախաշեմին հայտնվելով, նոր իդեա-ֆիքս է մոգոնել և ուզում է այնուամենայնիվ ապացուցել գոնե ինչ-որ շերտի, կամ էլ՝ թեկուզ յուր կողմնակիցներին, որ իրեն իրոք շատ իզուր ստիպեցին հրաժարական տալ։ Մարդ ես, ծերությունը շատ տարօրինակ հետևանքներ կարող է ունենալ նույնիսկ ամենապայծառ ուղեղների վրա։

Իսկ ՀԱԿ-ը՝ այս տեմպերով ու այդպիսի քարոզչությամբ, պառլամենտում կարող է հայտնվել միայն ՀՀԿ-ի քմահաճույքի շնորհիվ։

No comments:

Post a Comment